https://arm.sputniknews.ru/20220811/lachini-mijancqi-harcy-petq-e-lutsvi-erakvoghm-hajtararutjan-himan-vra-rd-agn-46531022.html
Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ ԱԳՆ
Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսական կողմը թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ այլ գերատեսչությունների միջոցով մշտական կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ։ 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T13:08+0400
2022-08-11T13:08+0400
2022-08-11T13:09+0400
լաչինի միջանցք
խաղաղապահ
արցախ
լեռնային ղարաբաղ
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1b/45864331_0:0:1600:900_1920x0_80_0_0_93fe2ab1ceeabe3d0c821b7926c43b54.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարը։ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի26-ի հայտարարությունների։Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1b/45864331_247:0:1447:900_1920x0_80_0_0_1aa1a352f7a76baedbd7cc5e45507330.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, խաղաղապահ, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան
լաչինի միջանցք, խաղաղապահ, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան
Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ ԱԳՆ
13:08 11.08.2022 (Թարմացված է: 13:09 11.08.2022) Ռուսական կողմը թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ այլ գերատեսչությունների միջոցով մշտական կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
«Եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխումն այս երթուղին պաշտպանելու համար»,- ասել է Նեչաևը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի26-ի հայտարարությունների։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին
հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը
հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի
նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։