https://arm.sputniknews.ru/20220811/irany-karvogh-e-atsner-artadrel-nujnisk-paterazmi-zhamanak-rd-general-46520057.html
Իրանը կարող է ԱԹՍ–ներ արտադրել նույնիսկ պատերազմի ժամանակ. ՌԴ գեներալ
Իրանը կարող է ԱԹՍ–ներ արտադրել նույնիսկ պատերազմի ժամանակ. ՌԴ գեներալ
Sputnik Արմենիա
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տարածաշրջանի ամենահզոր հարվածային անօդաչուներն ունեն։ 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T09:50+0400
2022-08-11T09:50+0400
2022-08-11T09:50+0400
իրանի իսլամական հանրապետություն
անօդաչու թռչող սարք (աթս)
գեներալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/19/45761499_0:0:1600:901_1920x0_80_0_0_294aee1a16e85143e6cf8351bef43818.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Իրանը կարող է դաշնակիցների տարածքում անօդաչուներ հավաքել ու արտադրել նույնիսկ մարտական գործողությունների պայմաններում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս տեսակետը հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ նախկին պետ (2004 – 2008 թվ), բանակի գեներալ Յուրի Բալուևսկին։Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներ գրել էին, որ հնարավոր է` Իրանը անօդաչուներ մատակարարի ՌԴ–ին։Գեներալի խոսքով` համեմատաբար պարզ զինամթերքն ու թևավոր հրթիռները, ինչպես նաև հութիների մոտ առկա ոչ այդքան ժամանակակից բալիստիկ հրթիռները շարունակում են լուրջ խնդիրներ ստեղծել արևմտյան արտադրության ժամանակակից ԶՀՀ–ներով զինված Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ–ի ՀՕՊ համակարգերի համար։Հիշեցնենք` այս տարվա մայիսին Իրանը հայտնել էր, որ հարվածային անօդաչուների հսկայական ստորգետնյա ռազմակայան ունի։ ԻԻՀ–ի բանակի հրամանատար, գեներալ–մայոր Աբդոլրահիմ Մուսավիի խոսքով` ԻԻՀ ԶՈւ–ի անօդաչուները ամենահզորն են տարածաշրջանում։ՌԴ-ն ուղեծիր է դուրս բերել Երկրի հեռահար զոնդավորման իրանական արբանյակը
իրանի իսլամական հանրապետություն
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/19/45761499_129:0:1600:1103_1920x0_80_0_0_69d52cbd21d01068e3d0e135d67fba32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), գեներալ
իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), գեներալ
Իրանը կարող է ԱԹՍ–ներ արտադրել նույնիսկ պատերազմի ժամանակ. ՌԴ գեներալ
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տարածաշրջանի ամենահզոր հարվածային անօդաչուներն ունեն։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Իրանը կարող է դաշնակիցների տարածքում անօդաչուներ հավաքել ու արտադրել նույնիսկ մարտական գործողությունների պայմաններում։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս տեսակետը հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ նախկին պետ (2004 – 2008 թվ), բանակի գեներալ Յուրի Բալուևսկին։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներ գրել էին, որ հնարավոր է` Իրանը անօդաչուներ մատակարարի ՌԴ–ին։
«Կոմերցիոն առումով հասանելի բաղադրիչների և նյութերի կիրառմամբ համեմատաբար մատչելի կառավարվող հրթիռների և ԱԹՍ–ների ստեղծման հարցում Իրանի հաջողությունները թույլ են տալիս դրանց արտադրությունը կազմակերպել դաշնակիցների տարածքում նույնիսկ նրանց մասնակցությամբ ռազմական հակամարտությունների ընթացքում», – ասվում է «Օտարների պատերազմները` նոր պարադիգմ» գրքի նախաբանում, որի հեղինակը Բալուևսկին է։
Գեներալի խոսքով` համեմատաբար պարզ զինամթերքն ու թևավոր հրթիռները, ինչպես նաև հութիների մոտ առկա ոչ այդքան ժամանակակից բալիստիկ հրթիռները շարունակում են լուրջ խնդիրներ ստեղծել արևմտյան արտադրության ժամանակակից ԶՀՀ–ներով զինված Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ–ի ՀՕՊ համակարգերի համար։
Հիշեցնենք` այս տարվա մայիսին Իրանը հայտնել էր, որ հարվածային անօդաչուների հսկայական ստորգետնյա ռազմակայան ունի։ ԻԻՀ–ի բանակի հրամանատար, գեներալ–մայոր Աբդոլրահիմ Մուսավիի խոսքով` ԻԻՀ ԶՈւ–ի անօդաչուները ամենահզորն են տարածաշրջանում։