00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ճանապարհներին 7 կշեռք կներկառուցվի ծանրաբեռնված մեքենաներին «որսալու» համար

© Andranik GhazaryanԲեռնատարը ՀՀ ճանապարհներին
Բեռնատարը ՀՀ ճանապարհներին - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2022
Բեռնատարը ՀՀ ճանապարհներին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերահսկողության ուժեղացմանը զուգահեռ վերահսկող մարմինը մտադիր է մեղմացնել գերբեռնվածության համար նախատեսված տուգանքները։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունները մտադիր են յոթ ներկառուցված ավտոմոբիլային կշեռքներ տեղադրել երկրի տարբեր շրջաններում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունից։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 14-ի նիստում հայտարարել էր, որ ճանապարհներն անպիտան են դառնում, այդ թվում՝ գերծանրաբեռնված մեքենաների պատճառով: Մասնավորապես, դա վերաբերում է այն ճանապարհներին, որոնք օգտագործվում են հանքերից ապարների տեղափոխման համար։ Նա կոչ է արել ուշադրություն դարձնել այս խնդրին, մասնավորապես, ճանապարհներին ավտոմոբիլային կշեռքներ տեղադրել և հետևել, որ փոխադրողները չխախտեն սահմանված նորմերը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը մեզ տեղեկացրեց, որ ձեռք են բերվել ստատիկ (2) և շարժական (1) կշեռքներ: Շարժական կշեռքներն այժմ օգտագործվում են, ստատիկները շուտով կտեղադրվեն։

Վարչապետը կոչ էր արել օգտագործել ճանապարհներին ներկառուցված կշեռքները, որոնք կարող են ցույց տալ ավտոմեքենայի կշիռը ընթացքի պահին։
Դրանից հետո Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սկսել էր հայտնել խոշոր բեռնատարների ստուգման և փոխադրման կանոնների խախտումների հայտնաբերման մասին:
Ըստ գործող օրենսդրության (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդված)՝ մեկ տոննա գերծանրաբեռնված մեքենաների երթևեկությունը պատժվում է 200 հազար դրամ տուգանքով, ապա՝ 200 հազարական դրամ յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար։
Մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում սահմանվում է կրկնակի դրույքաչափով տուգանք:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեց, որ առաջարկում է փաստացի մեղմացնել տուգանքները։
Մասնավորապես, առաջարկվում է 200 հազար դրամ տուգանք սահմանել 3 տոննան գերազանցելու դեպքում (ներկայիս 1 տոննայի փոխարեն)։ Այնուհետև այդ գումարին լրացուցիչ 200 հազար ավելացնել յուրաքանչյուր տոննայի համար։
Տեսչական մարմնից պարզաբանեցին, որ ներկայումս ճանապարհների օգտագործումը վերահսկելու համար միայն ստատիկ կշեռքներ են օգտագործվում։ Նախատեսվում է ձեռք բերել և օգտագործել լրացուցիչ 3 ստատիկ և 1 շարժական կշեռք։

«ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային տարբեր ճանապարհներին նախատեսվում է տեղադրել ճանապարհին ներկառուցված 7 կշեռք։ Դրանցից երկուսը ներկայումս տեղադրվում են Սյունիքի և Արմավիրի մարզերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավտոկշեռքների օգտագործման անհրաժեշտությունը, ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Արթիկ Ճանշին» ՍՊԸ-ի ղեկավար Վահագն Բաղդասարյանը, շատ վաղուց է ծագել։ Նրա խոսքով՝ կշեռքի գնին պետք չէ նայել, պետք է որքան հնարավոր է շուտ դրանք ձեռք բերել։
«Կշեռքի գինն անհամեմատելի է այն վնասի հետ, որը ճանապարհներին հասցնում են ծանրաքաշ մեքենաները»,-ասել է Բաղդասարյանը:
Նա նշել է, որ գրեթե բոլոր երկրներում նման կշեռքներ կան։ Նույնիսկ 100 կգ-ով գերազանցելու համար երբեմն արգելում են երթևեկությունը, մինչդեռ Հայաստանում մեքենաները երթևեկում են գրեթե եռակի ծանրաբեռնվածությամբ։
«Ձեռնարկատերերն ու բեռնատարներ շահագործող կազմակերպությունների ղեկավարները պետք է գիտակցեն, որ գերշահույթի նպատակով մեքենաների գերբեռնման արդյունքում ճանապարհները ժամանակից շուտ շարքից դուրս են գալիս։ Իհարկե հնարավոր չէ բոլոր ճանապարհները վերահսկել, բայց գոնե պարբերաբար պետք է մարզերում շրջեն և կշռեն բեռնատարները»,– ասաց «Արթիկ ճանշին» ՓԲԸ տնօրենը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի յուրաքանչյուր մարզին առնվազն 2-3 կշեռք է պետք։
Բաղդասարյանի ղեկավարած ընկերությունն այժմ ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացնում Հոռոմ-Արթիկ- Ալագյազ հատվածում և արդեն տեղ–տեղ մեքենաները վնաս են հասցրել ճանապարհին։ Նա հորդորեց հատկապես կշեռքները գործարկել հանքերից դուրս եկող ճանապարհներին, որտեղ ավելի հաճախ կարելի հանդիպել գերբեռնված բեռնատարների, ինչպես նաև ուշադրություն դարձնել ապրանքներ տեղափոխող ծանրաքաշ մեքենաների երթևեկությանը։
Նա առաջարկում է նաև բարձրացնել տուգանքների չափը, նույնիսկ մեքենաները տանել տուգանային հրապարակ։ Գերբեռնված մեքենաների համար 100-200 հազար տուգանքը, շինարարական կազմակերպության ղեկավարի խոսքով, մեծ բան չէ։ Մեկ ուղերթ ավել կիրականացնեն ու վնասը կծածկեն, պարզապես կվճարեն տուգանքը ու կշարունակեն երթևեկել` վնաս հասցնելով ճանապարհներին։
Բաղդասարյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գերբեռնված մեքենաների արգելակման ժամանակ ասֆալտին հասցված վնասն ավելանում է մի քանի անգամ։
Լրահոս
0