https://arm.sputniknews.ru/20220811/haj-pataninery-erku-voske-medal-en-nvatshel-evropaji-patanekan-arajnutjunum-46550773.html
Հայ մարզիկները երկու ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Հայ մարզիկները երկու ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Sputnik Արմենիա
Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին: 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T17:06+0400
2022-08-11T17:06+0400
2022-08-11T17:12+0400
ծանրամարտ
եվրոպա
հայաստան
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0b/46550883_116:0:925:455_1920x0_80_0_0_df3e2867b0415b46d4e903c40651a3bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն արդեն երկու ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում օգոստոսի 10-ին մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնությունում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:Առայժմ պայքարի են դուրս եկել միայն Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք դարձել են Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ: Ի դեպ, Գրիգորյանը նաև ռեկորդ է սահմանել:17-ամյա Միքայել Չոլակյանը 49 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 182 կգ արդյունքով: Պոկում վարժությունում հայ պատանի ծանրորդը գլխավերևում պահել է 81 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 101 կգ-ն՝ արժանանալով նաև փոքր ոսկե մեդալների առանձին վարժությունների համար:Միքայել Չոլակյանը Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան է: Անձնական մարզիչն Ալեքսան Կարապետյանն է:Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ընդլայնված կազմով է մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Ժորա Գրիգորյանը (55 կգ), Արմեն Հունանյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (61 կգ), Հայրապետ Հակոբյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (73 կգ), Ռոմիկ Պողոսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (89 կգ), աղջիկների պայքարում՝ Մերի Միսակյանը (59 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալինա Սուքիասյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ):Զուգահեռաբար ընթանում է նաև մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկված է երկու ծանրորդ՝ Սերյոժա Սարգսյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (67 կգ):Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0b/46550883_277:0:884:455_1920x0_80_0_0_7e4004c7f1a60993436afd3a8ce52552.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, եվրոպա, հայաստան, մեդալ
ծանրամարտ, եվրոպա, հայաստան, մեդալ
Հայ մարզիկները երկու ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում
17:06 11.08.2022 (Թարմացված է: 17:12 11.08.2022) Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն արդեն երկու ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում օգոստոսի 10-ին մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնությունում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Առայժմ պայքարի են դուրս եկել միայն Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք դարձել են Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ: Ի դեպ, Գրիգորյանը նաև ռեկորդ է սահմանել:
17-ամյա Միքայել Չոլակյանը 49 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 182 կգ արդյունքով: Պոկում վարժությունում հայ պատանի ծանրորդը գլխավերևում պահել է 81 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 101 կգ-ն՝ արժանանալով նաև փոքր ոսկե մեդալների առանձին վարժությունների համար:
Միքայել Չոլակյանը Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան է: Անձնական մարզիչն Ալեքսան Կարապետյանն է:
17-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 167 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր: Նա պոկել է 73 կգ և հրել է 94 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով նաև փոքր ոսկե մեդալների: Ի դեպ, հրում վարժությունում հայ մարզուհու գրանցած արդյունքը՝ 94 կգ-ն, Եվրոպայի պատանիների ռեկորդ է:
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ընդլայնված կազմով է մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Ժորա Գրիգորյանը (55 կգ), Արմեն Հունանյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (61 կգ), Հայրապետ Հակոբյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (73 կգ), Ռոմիկ Պողոսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (89 կգ), աղջիկների պայքարում՝ Մերի Միսակյանը (59 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալինա Սուքիասյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ):
Զուգահեռաբար ընթանում է նաև մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկված է երկու ծանրորդ՝ Սերյոժա Սարգսյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (67 կգ):
Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին: