https://arm.sputniknews.ru/20220811/erevanum-teghi-kunena-dzjune-taguhi-sarce-shvoun-46547490.html
Երևանում տեղի կունենա «Ձյունե թագուհի» սառցե շոուն
Երևանում տեղի կունենա «Ձյունե թագուհի» սառցե շոուն
Sputnik Արմենիա
Գլխավոր դերերում հանդես կգան գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոններ Ալբենա Դենկովան և Մաքսիմ Ստավիսկին։ 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T16:13+0400
2022-08-11T16:13+0400
2022-08-12T10:47+0400
հայաստան
երևան
գեղասահք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0b/46545795_0:120:3213:1927_1920x0_80_0_0_3742fb27ac1039ef9e55f3db9bfe8b2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում օգոստոսի 26-27-ը հայ հանդիսատեսը կարող է դիտել դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա ստեղծված «Ձյունե թագուհի» սառցե շոուն։Կազմակերպիչները գունեղ շոու են խոստանում, որը կանցնի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտության ներքո։ Կօգտագործվեն լուսային և ձայնային նորագույն տեխնոլոգիաներ, կցուցադրվեն կրկեսային հնարքներ և օդային ակրոբատիկա:«Երևանում հանդիսատեսը կտեսնի Կայի ու Գերդայի անմահ պատմությունը ընկերության և հավատարմության, խիզախության և նվիրվածության մասին, որը հերթական անգամ կհիշեցնի, թե ինչպես է բարին հաղթում չարին, իսկ անկեղծ սերը դառնում ամենակարևոր հրաշքն ու մոգությունը»,– ասված է հաղորդագրությունում։Ադելիա Պետրոսյանը ելույթ կունենա Ռուսաստանի գեղասահքի մեծերի հավաքականումԳլխավոր դերերում կլինեն աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբենա Դենկովան, աշխարհի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Ստավիսկին, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Էլիզաբետ Տուրսինբաևան, «IceLab International» մրցաշարի արծաթե մեդալակիր Սեմյոն Դանիլյանցը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մորիս Կվիտելաշվիլին։ Երևանում փառատոն կանցկացվի. միջոցառումը ՀՀ կբերի միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0b/46545795_240:0:2971:2048_1920x0_80_0_0_07739013f37a038d5d44c9081a30d000.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, գեղասահք
հայաստան, երևան, գեղասահք
Երևանում տեղի կունենա «Ձյունե թագուհի» սառցե շոուն
16:13 11.08.2022 (Թարմացված է: 10:47 12.08.2022) Գլխավոր դերերում հանդես կգան գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոններ Ալբենա Դենկովան և Մաքսիմ Ստավիսկին։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում օգոստոսի 26-27-ը հայ հանդիսատեսը կարող է դիտել դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա ստեղծված «Ձյունե թագուհի» սառցե շոուն։
Կազմակերպիչները գունեղ շոու են խոստանում, որը կանցնի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտության ներքո։ Կօգտագործվեն լուսային և ձայնային նորագույն տեխնոլոգիաներ, կցուցադրվեն կրկեսային հնարքներ և օդային ակրոբատիկա:
«Երևանում հանդիսատեսը կտեսնի Կայի ու Գերդայի անմահ պատմությունը ընկերության և հավատարմության, խիզախության և նվիրվածության մասին, որը հերթական անգամ կհիշեցնի, թե ինչպես է բարին հաղթում չարին, իսկ անկեղծ սերը դառնում ամենակարևոր հրաշքն ու մոգությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Գլխավոր դերերում կլինեն աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբենա Դենկովան, աշխարհի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Ստավիսկին, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Էլիզաբետ Տուրսինբաևան, «IceLab International» մրցաշարի արծաթե մեդալակիր Սեմյոն Դանիլյանցը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մորիս Կվիտելաշվիլին։