https://arm.sputniknews.ru/20220811/dzer-nvatshats-artsate-medaly-vosku-arzheq-uni-dumanjany-pargevatrel-e-shakhmatistnerin-46559251.html
«Ձեր նվաճած արծաթե մեդալը ոսկու արժեք ունի». Դումանյանը պարգևատրել է շախմատիստներին
«Ձեր նվաճած արծաթե մեդալը ոսկու արժեք ունի». Դումանյանը պարգևատրել է շախմատիստներին
Sputnik Արմենիա
Գաբրիել Սարգսյանը խոստովանել է, որ թիմի համար ևս անակնկալ էր այս արդյունքը։ 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T18:57+0400
2022-08-11T18:57+0400
2022-08-11T19:18+0400
շախմատ
շախմատիստ
օլիմպիադա
վահրամ դումանյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0b/46558411_0:0:1600:901_1920x0_80_0_0_8578d2d88a0a3c5d7f829b354601dab3.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած ՀՀ տղամարդկանց հավաքականի անդամներին նախարարության ոսկե մեդալներով է պարգևատրել, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ հայ շախմատիստները կոտրել են այն կարծրատիպը, թե մեր երկրում թիմային մարզաձևերն այդքան էլ զարգացած չեն։ «Այն, ինչ դուք արեցիք, վեր է բոլոր գնահատականներից: Սա կյանքիս ամենահաճելի սենսացիան էր»:Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը խոստովանել է, որ թիմի համար ևս անակնկալ էր այս արդյունքը։ Նրա խոսքով` հաշվի առնելով այն, որ տղաներն օլիմպիադաներում հանդես գալու փորձ չունեին՝ շատ լավ հանդես եկան:«Առաջին փորձից արեցին այն, ինչն իրենցից պահանջվում էր: Երիտասարդ տարիքում այսպիսի լարվածության դիմանալը շատ դժվար է»,- ասել է Սարգսյանը։24-ամյա Մանուել Պետրոսյանը, որն առաջին անգամ էր հավաքականի կազմում մասնակցում Շախմատի օլիմպիադային, ասել է, որ սկզբում լարվածություն է ունեցել։ Նա նշել է, որ դժվարությամբ է հարմարվել մթնոլորտին և շատ բաներ է հասկացել։«Բագաժում եմ պահել»․ շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանի կատակը ծիծաղեցրեց Սերժ ՍարգսյանինՀիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0b/46558411_97:0:1520:1067_1920x0_80_0_0_8fa750f8a8d8e0d2e06ba5955d1c4c15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, օլիմպիադա, վահրամ դումանյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
շախմատ, շախմատիստ, օլիմպիադա, վահրամ դումանյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
«Ձեր նվաճած արծաթե մեդալը ոսկու արժեք ունի». Դումանյանը պարգևատրել է շախմատիստներին
18:57 11.08.2022 (Թարմացված է: 19:18 11.08.2022) Գաբրիել Սարգսյանը խոստովանել է, որ թիմի համար ևս անակնկալ էր այս արդյունքը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած ՀՀ տղամարդկանց հավաքականի անդամներին նախարարության ոսկե մեդալներով է պարգևատրել, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։
«Համաշխարհային օլիմպիադայում ձեր նվաճած արծաթե մեդալը մեզ համար ոսկու արժեք ունի: Հպարտ եմ այս հաղթանակով և ուզում եմ վստահ լինեք, որ պատրաստ ենք ոլորտի զարգացման և առաջընթացի համար օգնել, ինչով կկարողանանք»,- ասել է Դումանյանը:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ հայ շախմատիստները կոտրել են այն կարծրատիպը, թե մեր երկրում թիմային մարզաձևերն այդքան էլ զարգացած չեն։ «Այն, ինչ դուք արեցիք, վեր է բոլոր գնահատականներից: Սա կյանքիս ամենահաճելի սենսացիան էր»:
Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը խոստովանել է, որ թիմի համար ևս անակնկալ էր այս արդյունքը։ Նրա խոսքով` հաշվի առնելով այն, որ տղաներն օլիմպիադաներում հանդես գալու փորձ չունեին՝ շատ լավ հանդես եկան:
«Առաջին փորձից արեցին այն, ինչն իրենցից պահանջվում էր: Երիտասարդ տարիքում այսպիսի լարվածության դիմանալը շատ դժվար է»,- ասել է Սարգսյանը։
24-ամյա Մանուել Պետրոսյանը, որն առաջին անգամ էր հավաքականի կազմում մասնակցում Շախմատի օլիմպիադային, ասել է, որ սկզբում լարվածություն է ունեցել։ Նա նշել է, որ դժվարությամբ է հարմարվել մթնոլորտին և շատ բաներ է հասկացել։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային
օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը: