https://arm.sputniknews.ru/20220811/bejruti-bankum-patandner-vercrats-avandatun-hrazharvel-e-arajarkvats-10-hazar-dvolaric-46556152.html
Բեյրութի բանկում պատանդներ վերցրած ավանդատուն հրաժարվել է առաջարկված 10 հազար դոլարից
Բեյրութի բանկում պատանդներ վերցրած ավանդատուն հրաժարվել է առաջարկված 10 հազար դոլարից
Sputnik Արմենիա
Բանկի բաժանմունքի մոտ պաստառներով մարդիկ են հավաքվել՝ աջակցելու ավանդատուին։ 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T18:17+0400
2022-08-11T18:17+0400
2022-09-21T21:38+0400
բեյրութ
պատանդ
բանկ
ավանդ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Բեյրութի կենտրոնում գտնվող բանկում պատանդներ վերցրած ավանդատու Բասսեմ Հուսեյնը հրաժարվել է իր պահանջած 200 հազար դոլարի փոխարեն սեփական ավանդից 10 հազար դոլար տրամադրելու առաջարկից: Տեղեկությունը հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բանկի ավանդատուներից մեկը, երբ բանկը հրաժարվել է գումար տրամադրել նրա ավանդից, զենք է հանել, իր վրա բենզին լցրել՝ սպառնալով հրկիզել, և պատանդներ է վերցրել:Նա բղավել է, որ իրեն գումար է պետք ազգականի բուժման համար։ Ավելի ուշ ավանդատուն բանկի շենքից դուրս է թողել պատանդներից մեկին՝ մի տարեց մարդու։Այս ընթացքում բանկի բաժանմունքի մոտ հավաքվել են ավանդատուի գործողություններին աջակցողները, որոնք բանկերին մեղադրում են իրենք գումարները չտալու համար: Դեպքի վայր են մեկնել նաև պատանդառված աշխատակիցների հարազատները։Շենքը շրջապատված է անվտանգության ուժերով, տեղում հերթապահում է Լիբանանի Կարմիր մահիկի կազմակերպության շտապօգնության մեքենան:Լիբանանը մի քանի տարի է, ինչ բանկային ճգնաժամ է ապրում. բնակչության կողմից դրված արտարժույթով ավանդները սառեցվել են երկրում արժույթի բացակայության պատճառով, բանկերը հրաժարվում են մարդկանց փող տալ։
բեյրութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեյրութ, պատանդ, բանկ, ավանդ
բեյրութ, պատանդ, բանկ, ավանդ
Բեյրութի բանկում պատանդներ վերցրած ավանդատուն հրաժարվել է առաջարկված 10 հազար դոլարից
18:17 11.08.2022 (Թարմացված է: 21:38 21.09.2022) Բանկի բաժանմունքի մոտ պաստառներով մարդիկ են հավաքվել՝ աջակցելու ավանդատուին։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Բեյրութի կենտրոնում գտնվող բանկում պատանդներ վերցրած ավանդատու Բասսեմ Հուսեյնը հրաժարվել է իր պահանջած 200 հազար դոլարի փոխարեն սեփական ավանդից 10 հազար դոլար տրամադրելու առաջարկից: Տեղեկությունը հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ բանկի ավանդատուներից մեկը, երբ բանկը հրաժարվել է գումար տրամադրել նրա ավանդից, զենք է հանել, իր վրա բենզին լցրել՝ սպառնալով հրկիզել, և պատանդներ է վերցրել:
Նա բղավել է, որ իրեն գումար է պետք ազգականի բուժման համար։ Ավելի ուշ ավանդատուն բանկի շենքից դուրս է թողել պատանդներից մեկին՝ մի տարեց մարդու։
Այս ընթացքում բանկի բաժանմունքի մոտ հավաքվել են ավանդատուի գործողություններին աջակցողները, որոնք բանկերին մեղադրում են իրենք գումարները չտալու համար: Դեպքի վայր են մեկնել նաև պատանդառված աշխատակիցների հարազատները։
Շենքը շրջապատված է անվտանգության ուժերով, տեղում հերթապահում է Լիբանանի Կարմիր մահիկի կազմակերպության շտապօգնության մեքենան:
Լիբանանը մի քանի տարի է, ինչ բանկային ճգնաժամ է ապրում. բնակչության կողմից դրված արտարժույթով ավանդները սառեցվել են երկրում արժույթի բացակայության պատճառով, բանկերը հրաժարվում են մարդկանց փող տալ։