00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

© Sputnik / Asatur YesayantsԱղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2022
Բաժանորդագրվել
Մնացական Մարտիրոսյանը մասնակիորեն բավարարեց Աղվան Հովսեփյանի փաստաբանների միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Նշենք, որ Հովսեփյանի դեմ հարուցված քրգործով հրատապ նիստ էր հրավիրվել։ Օգոտոսի 9-ին հայտնի դարձավ, որ կալանքի տակ գտնվող Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» հետ վերադառնալիս ուշագնաց է եղել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր փոխանցել էր` «Իզմիրլյան» ԲԿ-ն տեղեկացրել է, որ Հովսեփյանի մոտ կոմայի նախանշաններ են եղել։ Ուստի փաստաբանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել Հովսեփյանին։

«Դատարանը որոշեց բավարարել Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը։ Հովսեփյանն ազատ կարձակվի գրավի դիմաց»,-ասաց դատավորը։

«Դատարանը որոշեց մասնակիորեն բավարարել Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը։ Հովսեփյանն ազատ կարձակվի 100 մլն դրամ գրավի դիմաց, ինչպես նաև չհեռանալու մասին ստորագրությամբ»,- նշեց նա։
Մնացական Մարտիրոսյանը հավելեց` երբ կվճարվի 100 մլն դրամը և համապատասխան թուղթը կներկայացվի դատարանին, Հովսեփյանն ազատ կարձակվի։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հովսեփյանի հետ չեն քննարկել գրավի չափը, քանի որ դատավոր Մնացական Մարտիրոսյանից չէին սպասում նման որոշում։ Նա հիշեցրեց, որ Հովսեփյանի ունեցվածքը կալանքի տակ է դրված։ «Աղվան Հովսեփյանն ունի մեծ շրջապատ և ծանոթներ, միջոցներ կձեռնարկենք, որ գրավը վճարենք»,- ասաց փաստաբանը։
Հովսեփյանի դեմ հարուցված քրգործով հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին, ժամը 16։30-ին։
Նշենք, որ Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով, որն ընթանում է ծանր ձևով։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնեց, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։
Աղվան Հովսեփյանը մշտական խնամքի կարիք ունի. որքա՞ն գրավ են առաջարկում պաշտպանները
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Աղվան Հովսեփյանը ՔԿ նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
Լրահոս
0