https://arm.sputniknews.ru/20220811/303-andz-hajastanic-derevs-anhajt-kvorats-e-hamarvum-kkhmk-46558227.html
303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
Sputnik Արմենիա
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում 12 ընտանիքներ պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։ 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T18:41+0400
2022-08-11T18:41+0400
2022-08-11T19:15+0400
արցախյան պատերազմ
կարմիր խաչ
հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300345_0:148:1601:1048_1920x0_80_0_0_d89b29a437c991cb8ae085a8ecb6ea1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հակամարտության 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում։ Նման տեղեկություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ամփոփելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արված աշխատանքը։Նշվում է նաև, որ Կարմիր խաչի գրեթե 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ Ասվում է, որ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց` նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։Հավելենք, որ այս տարի լրանում է ԿԽՄԿ-ի՝ տարածաշրջանում ներկայության 30-ամյակը։ 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիային օգոստոսի 10-ին հայտնել է՝ վերջին այցը Ադրբեջանում պահվող հայ գերիներին եղել է այս հուլիսի վերջին:Հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաև պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլ նաև առանձնազրույցների ժամանակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300345_0:0:1423:1067_1920x0_80_0_0_d1d81a27f0628c84c2c0242bdb6c33d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախյան պատերազմ, կարմիր խաչ, հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան
արցախյան պատերազմ, կարմիր խաչ, հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան
303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
18:41 11.08.2022 (Թարմացված է: 19:15 11.08.2022) Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում 12 ընտանիքներ պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հակամարտության 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում։ Նման տեղեկություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ամփոփելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արված աշխատանքը։
«Ավելի քան 1450 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքներից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում: 4 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։ 12 ընտանիքներ պարզել են իրենց հարազատների ճակատագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Կարմիր խաչի գրեթե 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ Ասվում է, որ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց` նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։
Հավելենք, որ այս տարի լրանում է ԿԽՄԿ-ի՝ տարածաշրջանում ներկայության 30-ամյակը։ 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար
Զառա Ամատունին Sputnik Արմենիային օգոստոսի 10-ին հայտնել է՝ վերջին այցը Ադրբեջանում պահվող հայ գերիներին եղել է այս հուլիսի վերջին:
Հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաև պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլ նաև առանձնազրույցների ժամանակ։