https://arm.sputniknews.ru/20220811/2023t-ic-hajastanum-kkrtshatvi-intensiv-ajginerin-trvvogh-subsidavvorman-chapy-46530303.html
2023թ-ից Հայաստանում կկրճատվի ինտենսիվ այգիներին տրվող սուբսիդավորման չափը
2023թ-ից Հայաստանում կկրճատվի ինտենսիվ այգիներին տրվող սուբսիդավորման չափը
Sputnik Արմենիա
Ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողները 50 տոկոսի փոխարեն հաջորդ տարվանից կստանան 30 տոկոս սուբսիդիա։ 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T13:00+0400
2022-08-11T13:00+0400
2022-08-11T14:14+0400
հայաստան
այգի
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36280839_0:41:1100:660_1920x0_80_0_0_ee14765519c0c216a7096d121eb05588.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. 2023թ-ի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը կկրճատի ինտենսիվ այգիներին տրվող սուբսիդավորման չափը։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։«Տեսնում ենք, որ օժանդակության այն չափը, որն այսօր կա, ավելին է, քան անհրաժեշտ է, որպեսզի մենք հասնենք կառավարության դրած թիրախներին»,- նիստից հետո ճեպազրույցում, մեկնաբանելով որոշումը, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Եթե ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողները 50 տոկոսի չափով սուբսիդիա էին ստանում, ապա հաջորդ տարվանից կստանան արդեն 30 տոկոս։Վերին Լարսով անցած հայկական ավտոմեքենաների թիվը 10 տոկոսով աճել է, բայց խնդիրը չի լուծվելՔերոբյանը չբացառեց` եթե ծրագրի իրականացման արդյունքում պարզվի, որ աջակցության այդ չափով անհնար է հասնել թիրախային արդյունքների, կառավարությունը դարձյալ փոփոխություններ կկատարի որոշման մեջ։Էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2018 թվականին սուբսիդավորման հայտ է ներկայացվել 20 հա ինտենսիվ այգիների համար, 2019 -ին՝ 53,2 հա, 2020-ին` 518,6 հա, 2021-ին՝ 1669,22 հա։ Իսկ 2022 թվականին պետական աջակցությամբ ինտենսիվ այգի հիմնելու նպատակով ընդհանուր շուրջ 900 հա-ի հայտ է ստացվել։Վահան Քերոբյանը խոստացավ 20 օրվա ընթացքում հրապարակել հայկական լաստանավի չվացուցակը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36280839_83:0:1018:701_1920x0_80_0_0_b963542744b65f8fcacbe0effc533b00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, այգի, հհ կառավարություն
հայաստան, այգի, հհ կառավարություն
2023թ-ից Հայաստանում կկրճատվի ինտենսիվ այգիներին տրվող սուբսիդավորման չափը
13:00 11.08.2022 (Թարմացված է: 14:14 11.08.2022) Ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողները 50 տոկոսի փոխարեն հաջորդ տարվանից կստանան 30 տոկոս սուբսիդիա։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. 2023թ-ի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը կկրճատի ինտենսիվ այգիներին տրվող սուբսիդավորման չափը։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։
«Տեսնում ենք, որ օժանդակության այն չափը, որն այսօր կա, ավելին է, քան անհրաժեշտ է, որպեսզի մենք հասնենք կառավարության դրած թիրախներին»,- նիստից հետո ճեպազրույցում, մեկնաբանելով որոշումը, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Եթե ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողները 50 տոկոսի չափով սուբսիդիա էին ստանում, ապա հաջորդ տարվանից կստանան արդեն 30 տոկոս։
Քերոբյանը չբացառեց` եթե ծրագրի իրականացման արդյունքում պարզվի, որ աջակցության այդ չափով անհնար է հասնել թիրախային արդյունքների, կառավարությունը դարձյալ փոփոխություններ կկատարի որոշման մեջ։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2018 թվականին սուբսիդավորման հայտ է ներկայացվել 20 հա ինտենսիվ այգիների համար, 2019 -ին՝ 53,2 հա, 2020-ին` 518,6 հա, 2021-ին՝ 1669,22 հա։ Իսկ 2022 թվականին պետական աջակցությամբ ինտենսիվ այգի հիմնելու նպատակով ընդհանուր շուրջ 900 հա-ի հայտ է ստացվել։