00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ստեփան Դանիելյան
Վրաստանի վարչապետին սպառնացել են։ Գործընթացներն ավելի կոշտ տեսք են ստանում. Ստեփան Դանիելյան
09:15
9 ր
Երվանդ Վարոսյան
Մեղադրանքի կողմը կրակն է ընկնելու. Երվանդ Վարոսյան
09:24
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:28
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված զինծառայողների ծնողները ՊՆ շենքի մոտ են. նրանք հանդիպում են պահանջում Պապիկյանի հետ

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ՊՆ շենքը
ՀՀ ՊՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
ՀՀ ՊՆ շենքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զոհված զինծառայողների ծնողները պարզաբանում են պահանջում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանից և ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանից, իրենց խոսքով, տևական ժամանակ անգործության համար։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Պաշտպանության նախարարության շենքի մոտ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում. նրանք հանդիպում են պահանջում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի ու 4-րդ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում ծառայող նրանց որդիները ռազմական գործողությունների 27-րդ օրը տեղափոխվել են Մարտունի -2՝ Ուրյան լեռան բարձունքը պաշտպանելու։ Ծնողների խոսքով` դիրքերում իրենց որդիները մնացել են առանց հրամանատարի, բաց երկնքի տակ՝ անորոշ իրավիճակում, ինչի հետևանքով 34 զինծառայողները զոհվել են։
«Քյարամյանը պետք է պարզաբանի, թե ո՞ւմ հրամանով և ինչու տեղափոխությունը կատարվեց: Հոկտեմբերի 28-29-ին, երբ բոլորին նահանջի հրաման է տրվել, ինչո՞ւ մեր տղերքին նահանջ հրաման չի տրվել», - ասաց Սահակյանը:
Նրա խոսքով` զոհված զինծառայողների ծնողները չեն հանգստանալու, իրենց տները չեն գնալու այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցերի պատասխանը չեն ստացել։
«Մենք 10 օր առաջ նույն պահանջով այստեղ էինք, մեզ հանգստացնելով տուն են ուղարկում , թե անպայման հարցին լուծում կտան ու կկազմակերպեն այդ հանդիպումը։ Մինչ օրս ոչ մի արձագանք չենք ստացել»,–ասաց նա։
Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի առջև
Ծնողները նաև պարզաբանում են պահանջում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանից և ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանից, իրենց խոսքով, տևական ժամանակ անգործության համար։
Նախորդ անգամ ծնողներին ընդունել է ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը և խոստացել, որ 3 օրվա ընթացքում հանդիպում կկազմակերպի Քյարամյանի հետ, որը սակայն տեղի չի ունեցել։ Ուստի ծնողներն այլևս չեն ուզում հանդիպել Ստեփանյանին։
«Մեզ ասում են՝ նախարարը ժամանակ չունի, ձեզ չի ընդունի, իսկ ո՞ւմ համար ժամանակ ունի, եթե ոչ մեզ»,–ասաց Սահակյանը։
Ծնողները կսպասեն ՊՆ–ի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ նախարարը կամ փոխնախարարը նրանց չի ընդունել։
Լրահոս
0