00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդները ռոբոտ չեն. ինչո՞ւ են Երևանում ուշանում ավտոբուսները

© Sputnik / Aram NersesyanԿանգառում կանգնած մարդիկ
Կանգառում կանգնած մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
Կանգառում կանգնած մարդիկ
Բաժանորդագրվել
Քաղաքային իշխանությունները մեծածավալ տրանսպորտային բարեփոխումներ են սկսել և աստիճանաբար թարմացնում են պարկը։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումները հիմնականում կապված են արձակուրդի շրջանի հետ։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից` անդրադառնալով վերջին օրերին տրանսպորտի ուշացումների վերաբերյալ քաղաքացիների բողոքներին։
Ամռանը ուղևորահոսքը քչանում է, և ավտոբուսի վարորդները փորձում են իրենց հանգիստը հենց այդ ժամանակ կազմակերպել։ Միևնույն ժամանակ, ինչպես քաղաքապետարանից մեզ վստահեցրին, վարորդները հիմնականում կարճատև արձակուրդ են գնում, որը կարող է ընդամենը մի քանի օր տևել։

«Բնականաբար, բոլորը միաժամանակ չեն գնում, այլ 15-ից ընդամենը 2-3-ը։ Ավտոբուսներն էլ գիծ են դուրս գալիս արդեն մշակված գրաֆիկով։ Հասկանում ենք, որ նույնիսկ երկու տրանսպորտային միջոցի բացակայությունը կարող է անհարմարություն պատճառել քաղաքացիներին, բայց վարորդներն էլ ռոբոտ չեն և հանգստի կարիք ունեն»,– ասացին մամուլի ծառայությունում։

Քաղաքապետարանում չթաքցրին, որ հին ավտոբուսների պահեստամասերի ներկրման խնդիր կա, այդ պատճառով էլ որոշ երթուղիներում մեքենաների թիվը կրճատվել է, սակայն նշեցին, որ չգործող ավտոբուսներն այդքան էլ շատ չեն, և խնդիրն առաջիկայում կլուծվի։
«Տրանսպորտային խնդիրը քաղաքային իշխանությունների ու անձամբ քաղաքապետի ուշադրության կենտրոնում է։ Փորձում ենք քայլ առ քայլ լուծել այդ խնդիրը», – վստահեցրին քաղաքապետարանում։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը դեռ նախորդ տարի հայտարարեց տրանսպորտային մեծածավալ բարեփոխումների մասին, որոնց իրականացման դեպքում հրաժարվելու են երթուղայիններից, նոր տեսակի ավտոբուսներ են գործարկվելու, և միասնական տոմսային համակարգ է ներդրվելու։
Բարեփոխումների շրջանակում 2021 թվականին 311 ավտոբուս է ձեռք բերվել։ Քաղաքային իշխանությունն արդեն իսկ պայմանագիր է կնքել MAN մակնիշի (12 մետրանոց) 87 գերմանական ավտոբուս ձեռք բերելու համար։ Բացի այդ, ավարտվել է 150 նոր ավտոբուս գնելու մրցույթը։ Քաղաքապետարանը համայնքի միջոցների հաշվին մտադիր է նաև 30 նոր տրոլեյբուս գնել։
«Ուխտագնացություն» ОВИР. Երևանի անձնագրային և վիզաների վարչությունում անհույս հերթեր են
Լրահոս
0