https://arm.sputniknews.ru/20220810/rus-haqernery-hajtnel-en-himars-artadrvogh-ynkerutjan-kajqy-kvotrelu-masin-46475666.html
Ռուս հաքերները հայտնել են HIMARS արտադրող ընկերության կայքը «կոտրելու» մասին
Ռուս հաքերները հայտնել են HIMARS արտադրող ընկերության կայքը «կոտրելու» մասին
Sputnik Արմենիա
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց չորս ամիս անց HIMARS-ը սկսել է կիրառվել ուկրաինական զորքերի կողմից ՌԴ Զինված ուժերի դեմ։ 10.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-10T13:29+0400
2022-08-10T13:29+0400
2022-08-10T13:40+0400
հաքեր
ամն
կայք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69269875_0:0:1600:901_1920x0_80_0_0_2f91231c0c8df87ec3ab6a50349d3f6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ռուսական Killnet հաքերային խմբավորումը հայտարարել է ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի կայքը կոտրելու մասին։ Ընկերությունը, մասնավորապես, արտադրում է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:Ավելի վաղ՝ օգոստոսի 1-ին, հաքերները հայտնել էին, որ ամերիկյան կորպորացիայի վրա հարձակումներ են սկսում։«Killnet, Լեգիոն, Ռուսաստանի կիբեռ բանակ, Ռուսական հաքտիվիստների ընկերության» հիմնադիրի Telegram-ալիքի հաղորդագրության համաձայն, կոտրվել է նաև Lockheed Martin-ի աշխատակիցների ճանաչման ներքին համակարգը, ներբեռնվել են կորպորացիայում աշխատելու բոլոր թեկնածուների տվյալները:HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգը տեղծվել է ԱՄՆ բանակի FMTV եռասռնի անվային շասսի հիման վրա, կարող է կրել վեց ռեակտիվ արկ կամ մեկ օպերատիվ-մարտավարական ATACMS բալիստիկ հրթիռ, արկերի առանձին տեսակների համար հրաձգության թիրախային հեռահարությունը մինչև 80 կիլոմետր է:Այս տարվա հունիսի վերջից՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց չորս ամիս անց, HIMARS-ը կիրառվում է ուկրաինական զորքերի կողմից ՌԴ Զինված ուժերի դեմ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69269875_0:0:1424:1067_1920x0_80_0_0_c2f75e71a32c3d18a73496897c7562bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաքեր, ամն, կայք
Ռուս հաքերները հայտնել են HIMARS արտադրող ընկերության կայքը «կոտրելու» մասին
13:29 10.08.2022 (Թարմացված է: 13:40 10.08.2022) Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց չորս ամիս անց HIMARS-ը սկսել է կիրառվել ուկրաինական զորքերի կողմից ՌԴ Զինված ուժերի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ռուսական Killnet հաքերային խմբավորումը հայտարարել է ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի կայքը կոտրելու մասին։ Ընկերությունը, մասնավորապես, արտադրում է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Ավելի վաղ՝ օգոստոսի 1-ին, հաքերները հայտնել էին, որ ամերիկյան կորպորացիայի վրա հարձակումներ են սկսում։
«Lockheed Martin-ի՝ աշխարհի լավագույն Akamai պաշտպանության համակարգը կոտրվել է։ Հնարավոր է՝ նրանք հասկացել են, որ պետք չէ օգնել ահաբեկիչներին», - նշված է խմբավորման Telegram-ալիքում։
«Killnet, Լեգիոն, Ռուսաստանի կիբեռ բանակ, Ռուսական հաքտիվիստների ընկերության» հիմնադիրի Telegram-ալիքի հաղորդագրության համաձայն, կոտրվել է նաև Lockheed Martin-ի աշխատակիցների ճանաչման ներքին համակարգը, ներբեռնվել են կորպորացիայում աշխատելու բոլոր թեկնածուների տվյալները:
HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգը տեղծվել է ԱՄՆ բանակի FMTV եռասռնի անվային շասսի հիման վրա, կարող է կրել վեց ռեակտիվ արկ կամ մեկ օպերատիվ-մարտավարական ATACMS բալիստիկ հրթիռ, արկերի առանձին տեսակների համար հրաձգության թիրախային հեռահարությունը մինչև 80 կիլոմետր է:
Այս տարվա հունիսի վերջից՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց չորս ամիս անց, HIMARS-ը կիրառվում է ուկրաինական զորքերի կողմից ՌԴ Զինված ուժերի դեմ։