https://arm.sputniknews.ru/20220810/mak-i-qartugharutjuny-argelapakelvov-magate-i-araqelutjuny-anpataskhanatu-e-gvortsel-46463585.html
ՄԱԿ-ի քարտուղարությունը, արգելափակելով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, անպատասխանատու է գործել
ՄԱԿ-ի քարտուղարությունը, արգելափակելով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, անպատասխանատու է գործել
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ՄԱԿ-ի քարտուղարության որոշումն արգելափակել է միջազգային տեսչության այցը Զապորոժիեի ԱԷԿ: 10.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-10T10:03+0400
2022-08-10T10:03+0400
2022-08-10T10:53+0400
մագատէ
մարիա զախարովա
զապորոժիե
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44401275_0:155:3031:1860_1920x0_80_0_0_100c1b7ebaf2bba376db6a835ff56233.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Կիևի կողմից Զապորոժեի ԱԷԿ-ին հասցված հարվածների շուրջ ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի քարտուղարությունը, արգելափակելով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, անպատասխանատու է գործել: Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«Ինձ թվում է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունում, որը զբաղվում է միջուկային էներգետիկայի խնդրով, այդ թվում՝ տեխնածին աղետների հետևանքներով և ընդհանուր առմամբ լայն իմաստով այդ պրոբլեմատիկայով, պետք է հասկանան՝ աշխարհը անդունդի եզրով է քայլում։ Եվ դրանք գիտնականների վտանգավոր փորձարկումները չեն, որոնք կատարում են ի նպաստ խաղաղության, զարգացման, էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման, դրանք Կիևի ռեժիմի հանցավոր գործողություններն են իրենց բացարձակ անօրինականությունների շրջանակում, որը կործանարար բնույթ է կրում, որի հետևանքները չեն սահմանափակվի ոչ մի աշխարհագրական շրջանակով», - ասել է նա:Նրա խոսքով՝ այդ որոշումը, որն արգելափակել է Գրոսիի ուղևորությունը Զապորոժեի ԱԷԿ, «անպատասխանատու է, որը մի շարք վտանգավոր իրադարձություններ է առաջացնում»։Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին ուկրաինական զորքերը հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին, արձակվել է 152 մմ տրամաչափի 20 արկ։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկել ջրածնային խողովակաշարում, որը օպերատիվ կերպով մարվել է արտակարգ ծառայությունների կողմից։ ԱԷԿ-ում հոսանքազրկվել է №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը, նվազեցվել է №4 էներգաբլոկի արտադրական հզորությունը։ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել ատոմակայանին հասցված հարվածների վերաբերյալ։ Էներգոդարի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքը օգոստոսի 7-ի գիշերը կրկին հարվածել է ատոմակայանին «Ուրագան» ՀԿՌՀ-ից, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից շուրջ 400 մետր հեռավորության վրա։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44401275_251:0:2982:2048_1920x0_80_0_0_8cd77ff2ed858422626d588f8e903909.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մագատէ, մարիա զախարովա, զապորոժիե, ուկրաինա, ռուսաստան
մագատէ, մարիա զախարովա, զապորոժիե, ուկրաինա, ռուսաստան
ՄԱԿ-ի քարտուղարությունը, արգելափակելով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, անպատասխանատու է գործել
10:03 10.08.2022 (Թարմացված է: 10:53 10.08.2022) Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ՄԱԿ-ի քարտուղարության որոշումն արգելափակել է միջազգային տեսչության այցը Զապորոժիեի ԱԷԿ:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Կիևի կողմից Զապորոժեի ԱԷԿ-ին հասցված հարվածների շուրջ ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի քարտուղարությունը, արգելափակելով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, անպատասխանատու է գործել: Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինձ թվում է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունում, որը զբաղվում է միջուկային էներգետիկայի խնդրով, այդ թվում՝ տեխնածին աղետների հետևանքներով և ընդհանուր առմամբ լայն իմաստով այդ պրոբլեմատիկայով, պետք է հասկանան՝ աշխարհը անդունդի եզրով է քայլում։ Եվ դրանք գիտնականների վտանգավոր փորձարկումները չեն, որոնք կատարում են ի նպաստ խաղաղության, զարգացման, էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման, դրանք Կիևի ռեժիմի հանցավոր գործողություններն են իրենց բացարձակ անօրինականությունների շրջանակում, որը կործանարար բնույթ է կրում, որի հետևանքները չեն սահմանափակվի ոչ մի աշխարհագրական շրջանակով», - ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ որոշումը, որն արգելափակել է Գրոսիի ուղևորությունը Զապորոժեի ԱԷԿ, «անպատասխանատու է, որը մի շարք վտանգավոր իրադարձություններ է առաջացնում»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ-ի քարտուղարության անվտանգության դեպարտամենտում չեն համաձայնեցրել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցը Զապորոժեի ատոմային էլեկտրակայան, ինչը թույլ է տվել Կիևին կրկին սադրանքներ իրականացնել կայանի շրջանում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին ուկրաինական զորքերը հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին, արձակվել է 152 մմ տրամաչափի 20 արկ։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկել ջրածնային խողովակաշարում, որը օպերատիվ կերպով մարվել է արտակարգ ծառայությունների կողմից։ ԱԷԿ-ում հոսանքազրկվել է №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը, նվազեցվել է №4 էներգաբլոկի արտադրական հզորությունը։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել ատոմակայանին հասցված հարվածների վերաբերյալ։ Էներգոդարի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքը օգոստոսի 7-ի գիշերը կրկին հարվածել է ատոմակայանին «Ուրագան» ՀԿՌՀ-ից, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից շուրջ 400 մետր հեռավորության վրա։