00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. 35-ամյա բնակիչը ձերբակալվել է

© Sputnik / Armine AlexanyanԿովերի նախիր
Կովերի նախիր - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
Կովերի նախիր
Բաժանորդագրվել
Կողմերի մեղավորության աստիճանն ու միջադեպի հանգամանքները պարզվում են:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ծովինար գյուղում կրակոցներ են հնչել, ծեծկռտուք է եղել, որի հետևանքով մասնակիցները դիմել են հիվանդանոց, հայտնում է ոստիկանությունը։
Մասնավորապես, օգոստոսի 9-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «ճկույթի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ծովինար գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19-ի սահմաններում Ծովինար գյուղի հարակից անտառամերձ տարածքում տուժած տղամարդն ու 30-ամյա որդին նախիրը տուն տանելիս հանդիպել են 33-ամյա համագյուղացուն, որը հայհոյանքներ է հնչեցրել 57-ամյա տղամարդու հասցեին և գազային ատրճանակով երկու անգամ կրակել նրա ուղղությամբ: Այնուհետև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում որդին խլել է ատրճանակը, իսկ հայրը ստացել է մարմնական վնասվածք:
Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանում. 1 կին ու 1 տղամարդ հիվանդանոց են տեղափոխվել
Մոտ մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել է երկրորդ հաղորդումը, որ 35-ամյա ծովինարցին նույնպես բուժօգնության է դիմել հիվանդանոց: Իրավապահներին նա հայտնել է, որ վերոհիշյալ ծեծկռտուքի ժամանակ հայր ու որդի ձեռքերով ու քարերով հարվածներ են հասցրել իրեն:
Կողմերի մեղավորության աստիճանն ու միջադեպի հանգամանքները պարզվում են:
Ծովինար գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:
Լրահոս
0