00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կիևի երկնքում ամպեր են կուտակվում»․ Արևմուտքի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ փոխվել է

© Official website of the President of UkraineՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
Վլադիմիր Զելենսկի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է միջազգային իրավապաշտպաններին Մոսկվայի շահերի լոբբինգի մեջ: Այն մասին, թե ինչպես և ինչու է փոխվում ուկրաինական քաղաքականության արտասահմանյան գնահատականը, ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում։

Ռենատ Աբդուլին, ՌԻԱ Նովոստի

Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններ վարելու կանոնների խախտման մասին Amnesty International-ի սկանդալային զեկույցը ապացուցել է՝ Արևմուտքում բոլորը չէ, որ աջակցում են Կիևին:

Միջազգային նորմերը խախտվում են

«Մարտական գործողություններ վարելու ուկրաինական մարտավարությունը վտանգի է ենթարկում խաղաղ բնակիչներին»՝ սա է Amnesty International-ի զեկույցի հիմնական ուղերձը: Իրավապաշտպանների տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն դիրքերը տեղակայում է ոչ միայն քաղաքացիական օբյեկտների անմիջական հարևանությամբ, այլև դրանց տարածքում, մասնավորապես՝ հիվանդանոցներում ու դպրոցներում։
«Այդ մարտավարությունը խախտում է միջազգային հումանիտար իրավունքը և քաղաքացիական օբյեկտները ռազմական թիրախներ է դարձնում։ <…> Մենք արձանագրել ենք դեպքեր, երբ ուկրաինական ուժերը վտանգի էին ենթարկում խաղաղ բնակիչներին ու խախտում էին պատերազմի օրենքները, երբ գործում էին բնակավայրերում», — հայտարարել է AI-ի գլխավոր քարտուղար Անյես Կալամարը:
Որպես ապացույց կազմակերպությունը ներկայացնում է տեղի բնակիչների ցուցմունքներ, արբանյակային լուսանկարներ, ֆոտո - և տեսագրություններ։ «Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել բնակավայրերից, ինչպես նաև տեղակայվել են 19 քաղաքների ու գյուղերի բնակելի տներում։ < ... > Բնակելի շրջանների մեծ մասը, որտեղ գտնվում էին զինվորները, գտնվում էին ճակատային գծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Առկա էին կենսունակ այլընտրանքներ, որոնք վտանգ չէին ներկայացնի քաղաքացիական բնակչության համար, օրինակ՝ ռազմաբազաներ, մոտակայքում գտնվող խիտ անտառային զանգվածներ կամ բնակելի շրջաններից հեռու գտնվող այլ շինություններ»,— հայտնում են իրավապաշտպանները։
Օրինակ՝ ուկրաինական բանակն այդ կերպ գործել է Նիկոլաևի հարավային արվարձանում, Լիսիչանսկում, Խարկովում։ Այնտեղ Ուկրաինայի ԶՈւ-ն տեղակայել է դիրքերը բնակելի տների մոտ, ընդ որում՝ մարդկանց չեն տարհանել։ Այս ամենը հանգեցրել է կորուստների քաղաքացիական բնակչության շրջանում։
«Ապրիլի 21-ին Խարկովի արվարձանում բժշկական լաբորատորիայի երկու աշխատակիցներ վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը համալիրի տարածքում բազա են ստեղծել։ Զինվորական նպատակներով հոսպիտալների օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է», - նշում է AI-ն։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել AI-ի աշխատանքի արդյունքները: Սակայն նախագահի գրասենյակում արձագանքել են դրան։

Կտրուկ արձագանք

Զեկույցի հրապարակման առաջին արդյունքը այն է, որ աշխատանքից դուրս է եկել AI ուկրաինական բաժանմունքի տնօրեն Օքսանա Պոկալչուկը։ Նրա խոսքով՝ նա մինչև վերջին պահը հույս ուներ, որ Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից խախտումների մասին տեքստը հետ կկանչեն։
Այնուհետեւ փաստաթղթի քննադատությամբ ելույթ է ունեցել Վլադիմիր Զելենսկին՝ փաստացիորեն մեղադրելով իրավապաշտպաններին Մոսկվայի կողմից խաղալու ու Ռուսաստանին «համաներելու փորձի» մեջ:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը AI-ի հետազոտության արդյունքները, ընդհակառակը, ոգևորությամբ են ընդունել ու հույս հայտնել, որ «հետազոտությունը կօգնի ամերիկյան լսարանին ճիշտ հետևություններ անել»:

Աճող միտում

AI-ի ռեզոնանսային հաշվետվությունը հայտնվել է մեկ այլ սկանդալի ֆոնին. ամերիկյան CBS հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանել Ուկրաինային զենքի արտասահմանյան մատակարարումների մասին, որում նշվել է, որ սպառազինության ավելի քան 60 տոկոսը չի հասնում ռազմաճակատ, այլ հայտնվում է «սև շուկայում»:
Ճգնաժամային իրավիճակների հարցերով Amnesty International-ի ավագ խորհրդական Դոնաթելա Ռովերան օրինակ է բերել Իրաքը և Աֆղանստանը, որտեղ իրավիճակը կայունացնելու համար ուղղված զենքը հաճախ հայտնվում էր ահաբեկիչների ձեռքում:
ԱՄՆ-ն Զելենսկուն փոխարինող է փնտրում
Նա ու CBS -ի մյուս փորձագետներն առաջարկում են արտասահմանյան վերահսկողության ներքո Ուկրաինայում մոնիթորինգային մեխանիզմ ստեղծել՝ զենքի մատակարարումներին մինչև վերջ հետևելու համար:
Այս բոլոր եզրակացությունները քննադատության տարափ են առաջացրել ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ հասարակ մեկնաբանների մոտ։ Դժգոհները մեղադրել են հեղինակներին Կիևին օգնության դադարեցումը արդարացնելու փորձերի մեջ։
Արդյունքում ֆիլմը հեռացվել է հեռուստաալիքի կայքից։

Ազդանշան Զելենսկուն

Չնայած Amnesty International-ը ֆորմալ առումով անկախ կառույց է, կառավարության ինստիտուտների հետ դրա կապերի մասին վաղուց է հայտնի։ Կազմակերպությունը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի և այլ գերատեսչությունների կողմից։ Դրա համար էլ Զելենսկու սուր արձագանքը իրավապաշտպանների եզրակացություններին միանգամայն բացատրելի է. դրանցում նա հստակ ուղերձ է ընկալել Վաշինգտոնից։
Ուկրաինայի ներսում նույնպես աճում է շահարկումների թիվն այն մասին, որ Արևմուտքն այլևս նախագահի հետ հույսեր չի կապում։
Այնուամենայնիվ, քաղաքագետ, «Մինչենկո քոնսալթինգ» հիմնադրամի նախագահ Եվգենի Մինչենկոյի խոսքով՝ Զելենսկու վրա Արևմուտքի դրույքն առայժմ արդիական է: Այդ մասին կարելի է անուղղակիորեն դատել նրա հասցեին հնչած քննադատությունների արձագանքից։«Ճնշում է գործադրվում բոլոր այն տեսակետների վրա, որոնք կասկածի տակ են դնում ուկրաինական կողմի իրավացիությունը։ Այդ պատճառով մենք տեսնում ենք և՛ Amnesty International-ի ներողությունխնդրելը, և՛ CBS-ի կայքից Կիևին զենք մատակարարելու մասին ֆիլմի ջնջելը։ ԱՄՆ-ի համար այս իրավիճակը հարմար է. Վաշինգտոնի պատկերացմամբ, այն աշխատում է Ռուսաստանի թուլացման ուղղությամբ», — պարզաբանում է փորձագետը։
Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը նույնպես նշում է, որ վաղ է խոսել այն մասին, որ Արևմուտքը մի կողմ է քաշվում Զելենսկուց: Բայց նա իրատեսական է համարում այդ հեռանկարը։
«Նա դեռ ժամանակ ունի։ Բայց այն, որ Ուկրաինայի նախագահի գլխին ամպեր են կուտակվում, ակնհայտ փաստ է, - ասում է քաղաքագետը։ - Ըստ ամենայնի՝ Արևմուտքը չարդարացված սպասումների պատճառով ստիպված է մանևրել։ Ի սկզբանե այնտեղ հույս ունեին, որ ռուսական հատուկ գործողությունն Ուկրաինայում արագ և անհաջող կլինի։ Արևմտյան խաղացողներն ինչ-որ բարոյական առավելություն կունենային։ Սակայն դա տեղի չունեցավ։ Եվ հիմա նրանք մեղավորներ են փնտրում»։
Ինչ վերաբերում է Amnesty International-ի զեկույցին, ապա Մուխինը հիշեցնում է, որ այդ կազմակերպությունը պաշտոնապես հավատարիմ է օբյեկտիվության սկզբունքներին։ Ճիշտ է, վերապահումներով. գոնե հանուն անաչառ դիտորդների համբավը պահպանելու։ Բայց դա անում են, որ հետագայում, հղում անելով օբյեկտիվությունը, բոլորովին տենդենցիոզ զեկույցներ թողարկեն։ Դրա համար էլ ցինիկությունն այս իրավիճակում լիովին առկա է»։
Փորձագետի կարծիքով՝ արդյունքում քավության նոխազը վաղ թե ուշ կդառնա Ուկրաինայի նախագահը իր շրջապատի որոշ ներկայացուցիչների հետ: Բայց Ռուսաստանի հետ հարաբերություններում դա սկզբունքորեն ոչինչ չի փոխի։ Զելենսկուն փոխարինելու համար Արևմուտքը կբերի ավելի անսկզբունքային ժամանակավոր մեկին, որին անվերապահորեն կաջակցի։
Լրահոս
0