https://arm.sputniknews.ru/20220810/em-n-qnnarkum-e-rd-qaghaqacinerin-shengen-vizaji-tramadrumy--dadarecnelu-harcy-46486906.html
ԵՄ-ն քննարկում է ՌԴ քաղաքացիներին Շենգեն վիզայի տրամադրումը դադարեցնելու հարցը
ԵՄ-ն քննարկում է ՌԴ քաղաքացիներին Շենգեն վիզայի տրամադրումը դադարեցնելու հարցը
Sputnik Արմենիա
Գերմանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթի բովանդակության հարցում ԵՄ-ն դեռ միասնական դիրքորոշում չունի։ 10.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-10T16:13+0400
2022-08-10T16:13+0400
2022-08-10T16:13+0400
եվրամիություն
պատժամիջոցներ
ռուսաստան
վիզա
https://cdn.am.sputniknews.ru/img/536/16/5361644_0:84:1601:984_1920x0_80_0_0_4ef808b37d63a3f821e5cf277bb85bfe.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Եվրոպական Միությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթի բովանդակությունը, այդ թվում` ռուսաստանցիներին Շենգեն վիզաների տրամադրումը դադարեցնելու հարցը։ Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։«Այժմ ԵՄ-ում մենք քննարկման փուլում ենք, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, ինչ պետք է պարունակի այն», - ասել է Հեբեշտրայտը։Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անձամբ աջակցում է առաջարկություններին, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ այս հարցում միասնական դիրքորոշում դեռ չկա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 168-րդ օրը։Շվեյցարիան որոշել է սառեցնել Սբերբանկի ակտիվները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/536/16/5361644_88:0:1511:1067_1920x0_80_0_0_c9b6087de8b075faa9f1591205358d23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, պատժամիջոցներ, ռուսաստան, վիզա
եվրամիություն, պատժամիջոցներ, ռուսաստան, վիզա
ԵՄ-ն քննարկում է ՌԴ քաղաքացիներին Շենգեն վիզայի տրամադրումը դադարեցնելու հարցը
Գերմանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթի բովանդակության հարցում ԵՄ-ն դեռ միասնական դիրքորոշում չունի։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Եվրոպական Միությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթի բովանդակությունը, այդ թվում` ռուսաստանցիներին Շենգեն վիզաների տրամադրումը դադարեցնելու հարցը։ Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։
«Այժմ ԵՄ-ում մենք քննարկման փուլում ենք, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, ինչ պետք է պարունակի այն», - ասել է Հեբեշտրայտը։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անձամբ աջակցում է առաջարկություններին, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ այս հարցում միասնական դիրքորոշում դեռ չկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 168-րդ օրը։