00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եղել է տարի՝ այսքան միավորով չեմպիոն են դարձել»․ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիչ

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը  - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը
Բաժանորդագրվել
Արման Փաշիկյանը խոստովանեց, որ մրցաշարի ավարտից հետո թիմում այդքան էլ մեծ չէր ուրախությունը․ հույսերը մեծ էին, որ չեմպիոն կդառնան։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամները համաշխարհային օլիմպիադայից վերադարձան արծաթե մեդալներով, «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին երկրպագուները, լրագրողներն ու ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։
Թիմի մարզիչ Արման Փաշիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եղել է տարի՝ այսքան շատ միավորով հավաքականները չեմպիոն են դարձել։

«Նույնիսկ ավելի քիչ միավորներով են ոսկի նվաճել։ Պարզապես այս տարի մրցակցությունը երեք թիմերի միջև շատ մեծ էր (Ուզբեկստան, Հայաստան, Հնդկաստան, - խմբ․)»,- ասաց նա։

Մարզիչը խոստովանեց, որ մրցաշարի ավարտից հետո թիմում այդքան էլ մեծ չէր ուրախությունը․ հույսերը մեծ էին, որ չեմպիոն կդառնան։
«Շատ մեծ լարվածություն կար արդեն այն պահից, որ պարզ էր, որ մոտ ենք հաղթանակին։ Գուցե դա խանգարեց, չեմ կարող ասել»,- մեկնաբանեց մարզիչը։
Անդրադառնալով Ադրբեջանի թիմի հետ խաղին` Փաշիկյանը նշեց, որ որոշակի առումով լարվածությունն ավելի շատ էր, բայց ի սկզբանե պարզ էր, որ մեր թիմը հաղթելու է։
Մարզիչն ընդգծեց հատկապես Գաբրիել Սարգսյանի ու Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերը՝ նշելով, որ նրանք փայլուն հաղթանակների հեղինակներ են եղել։
Հիշեցնենք՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց:
«Տղաները գերազանցեցին իրենց էլ, մրցակիցներին էլ»․ Սերժ Սարգսյանը «Զվարթնոցում» է
Լրահոս
0