00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Աբովյան time
On air
18:54
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ բոլորը կարող են հպարտանալ նման շքեղությամբ». ամերիկյան ամսագիրը` հայոց այբուբենի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀայերենի այբուբենը
Հայերենի այբուբենը - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2022
Հայերենի այբուբենը
Բաժանորդագրվել
Ամերիկյան պարբերականը նշում է, որ այբուբենը փոխել է հայերի աշխարհայացքը և ազդել ազգի ամբողջ մշակույթի վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան «Atlas Obscura» առցանց ամսագիրը պատմել է հայոց այբուբենի յուրահատկության և Մեսրոպ Մաշտոցի մասին:
Բրիտանացի հայտնի գրող, հեռուստահաղորդավար և մաթեմատիկոս Ալեքս Բելոսը գրում է, որ Մաշտոցի գյուտը Հայաստանի պատմության թերևս ամենակարևոր իրադարձությունն է եղել։
«Երևանից ոչ հեռու, լեռան լանջին խոյանում են հայոց այբուբենի 39 քարե տառերը։ Ամեն երկիր չէ, որ կարող է հպարտանալ նման շքեղությամբ»,- ասվում է հոդվածում։
Իգոր Դորֆման Լազարևը՝ Համբուրգի համալսարանի ձեռագիր մշակույթների ուսումնասիրության կենտրոնից, նշում է, որ Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության շատ լեզուներ չեն պահպանվել` նկատի ունենալով Հունաստանից մինչև Պակիստան ձգվող ընդարձակ տարածքը։ «Հայերենն այն սակավաթիվ լեզուներից է, որ «ողջ է մնացել», առաջին հերթին՝ իր այբուբենի շնորհիվ»։
Նրա խոսքով՝ այբուբենը փոխել է մարդկանց աշխարհայացքը և ազդել ազգի ամբողջ մշակույթի վրա։ Հենց դրա շնորհիվ է, որ հայերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունը։
Մատենադարան. ձեռագրերը չեն այրվում, այլ սիրով և հոգատարությամբ վերականգնվում են
301 թվականին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը քրիստոնեությունն ընդունեց որպես պաշտոնական կրոն։ Սակայն մարդիկ չէին կարողանում հասկանալ Աստվածաշունչը, քանի որ այն օտար լեզվով էր՝ հունարեն կամ ասորերեն։
Մաշտոցը հասկացավ, որ քրիստոնեությունը չի կարող գոյատևել, եթե սուրբ գրերը մայրենի լեզվով չլինեն։ Հենց այդ նպատակով նա ստեղծեց 36 տառերից բաղկացած այբուբենը (հետագայում ավելացվեց ևս երեք տառ): Դա իսկապես հեղափոխական իրադարձություն էր ժողովրդի պատմության մեջ։
Սեփական գրերի առկայությունը նպաստեց հայ ժողովրդի համախմբմանը, որն այն ժամանակ բաժանված էր Բյուզանդական և Պարսկական կայսրությունների միջև։
Դորֆման-Լազարևը հատկապես կարևոր է համարում այն փաստը, որ այբուբենի կոնսոնանտ-վոկալային առանձնահատկությունը հայոց լեզվի կրողներին թույլ էր տալիս հեշտությամբ տիրապետել դրան՝ ի տարբերություն այլ, ավելի բարդ լեզուների կրողների: Հետևաբար գրագիտությունը բնակչության շրջանում ավելի արագ տարածվեց, քան մյուս ժողովուրդների շրջանում, որոնց տարիներ էր պետք գրերը սովորելու համար, ինչպես, օրինակ, Պարսկաստանում։
Այնինչ, կոնսոնանտ-վոկալային գիրը կարելի է յուրացնել մի քանի ամսում։ Դրա շնորհիվ, ըստ նրա, հաջորդ դարերում հայկական գիտությունն ու մշակույթն ավելի արագ են զարգացել, քան հարևան երկրներում։ Հայ գիտնականները թողել են բազմաթիվ գիտական աշխատություններ, էթիկայի, պատմության և փիլիսոփայության տրակտատներ:
Պաշտում եմ ձեր հայկականությունը. Էլինա Ջանիբեկյանը պատմել է Մատենադարանի մասին
Լրահոս
0