00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քիչ է մնացել»․ ինչ է տեղի ունենում Ուկրաինայի տնտեսության հետ

© Sputnik / Алексей Вовк / Անցնել մեդիապահոցԲողոքի ակցիա Կիևում
Բողոքի ակցիա Կիևում - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2022
Բողոքի ակցիա Կիևում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինական իշխանություններն ահազանգում են․ բյուջեի ամենամսյա անցքը ուր որ է կհասնի 5-9 միլիարդ դոլարի։ Արևմուտքը չի ուզում վարկեր տալ։ Փողը չի բավականացնում ո՛չ պետական աշխատողների աշխատավարձի, ո՛չ էլ ռազմական ծախսերի համար։ Թե ինչու են Կիևի դաշնակիցները դանդաղում և ինչ կլինի Ուկրաինայի հետ առանց արտասահմանյան աջակցության՝ կարդացեք ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Միխայիլ Կատկով, ՌԻԱ Նովոստի

Ողջ մնալ մինչև ձմեռ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Եվրամիության որոշ առաջնորդներ» արգելափակում են ութ միլիարդ դոլարի փոխանցումը: Առանց դրա ուսուցիչները, թոշակառուները, փախստականները և քաղաքացիների այլ կատեգորիաներ չեն կարողանա բյուջետային վճարումներ ստանալ, դժգոհել է նա։ Եվ հայտարարել է, որ եվրոպացիները կամ սխալ են գործում, կամ՝ հանցագործություն։ Իր հերթին, նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան փոխանցումն արգելափակելու համար Գերմանիային է մեղադրել:
Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյի խոսքով՝ բյուջեի կայունացման համար երկրին ամեն ամիս հարկավոր է Արևմուտքից մոտ 5 մլրդ դոլար ստանալ։ Իսկ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն կարծում է, որ 2022-ի ավարտին անհրաժեշտ գումարը կդառնա մինչև ինը միլիարդ:
Փետրվարից հանրապետությունը 12,7 մլրդ դոլարի օտարերկրյա օգնություն է ստացել։ Մինչև տարեվերջ Կիևը հույս ունի ևս մոտ 15 միլիարդ ստանալ։ Ռեզերվում Ուկրաինան ունի 12,9 մլրդ դոլար, բայց առանց արևմտյան աջակցության դա ընդամենը մի քանի ամիս կհերիքի։ Ապա տնտեսությունը կփլուզվի։
ԱՄՆ-ն Զելենսկուն փոխարինող է փնտրում
Ուկրաինայի Ազգային բանկը փորձել է շտկել իրավիճակը՝ լրացուցիչ 240 մլրդ գրիվեն (6,5 մլրդ դոլար) տպելով: Ուկրաինացի ֆինանսիստների մի մասը հանդես է գալիս հաստոցը չանջատելու օգտին, մյուսները նախազգուշացնում են, որ այդ կերպ իշխանություններն է՛լ ավելի են սրելու գնաճը։ Որպես այլընտրանք կառավարությունում քննարկում են ԱԱՀ-ի բարձրացումը, վառելիքի ակցիզների վերադարձն ու ներմուծման ռազմական տուրքը։
Վերջին առաջարկը, որպես օրինագիծ, պետք է քննարկի Գերագույն ռադան. դրա էությունը ներմուծման ապրանքների և ծառայությունների գնման համար արժույթի փոխանակման ժամանակ տասը տոկոսանոց հարկի սահմանումն է։
Ի դեպ, ըստ Մարչենկոյի, տարեսկզբից մաքսավճարներից ստացված եկամուտները տարեկան կտրվածքով նվազել են գրեթե 50 տոկոսով: Բայց լրացուցիչ հարկը, հավանաբար, կանդրադառնա խանութներում ապրանքների գների վրա։ 2022թ․-ի արդյունքներով դրանք առանց այդ էլ պետք է աճեն 30 տոկոսով, իսկ 2023-ին՝ ևս 20 տոկոսով, գրում Է Forbes-ը ։ Ընդ որում, վառելիքի արժեքը բարձրացել է 40-50 տոկոսով, իսկ մինչև ձմեռ կանխատեսում են հարյուր տոկոսանոց թանկացում։

Տասնամյակի փլուզումը

Կիևի Տնտեսագիտության դպրոցի հաշվարկներով՝ մարտական գործողություններից Ուկրաինայի անուղղակի կորուստները կազմել են մոտ 128,8 մլրդ դոլար, ուղղակի վնասները՝ 108,3 մլրդ դոլար։ Մասնավորապես, վնասվել կամ ավերվել է առնվազն 388 ձեռնարկություն, 43 հազար միավոր գյուղատնտեսական տեխնիկա, գրեթե երկու հազար խանութ, 18 օդանավակայան, 28 նավթային բազա:
Բացի այդ, Ուկրաինան պաշտպանական ծախսերը 250 միլիոնից ավելացրել է մինչև 3,5 միլիարդ դոլար: Ընդ որում, Արևմուտքի հատկացրած գումարները չի կարելի ծախսել ռազմական կարիքների վրա։ Մարչենկոյի խոսքով՝ եվրոպացիներն ուշադիր հետևում են դրան։
Կիևը ուկրաինական զինուժին ֆինանսավորում է միայն հարկային մուտքերի հաշվին։ Զորքերին ամսական շուրջ 130 մլրդ գրիվեն (3,5 մլրդ դոլար) է անհրաժեշտ, բայց Ուկրաինան լավագույն դեպքում 90 մլրդ հարկ է հավաքում (2,4 մլրդ դոլար), ընդ որում՝ հատուկ գործողության առաջին ամիսներին գումարը մի քանի անգամ պակաս էր։
Ուկրաինայի կառավարությունում սպասում են, որ տարվա արդյունքներով բյուջեի դեֆիցիտը կկազմի ռեկորդային 50 մլրդ դոլար՝ անցյալ տարվա ՀՆԱ-ի գրեթե 35 տոկոսը: Արևմտյան փորձագետները կարծում են, որ 2022-ին իրական ՀՆԱ-ի անկումը կարող է գերազանցել 45 տոկոսը: Երկրի խոշորագույն ձեռնարկությունները՝ «Նավթոգազը», «Ուկրէներգոն» և «Ուկրավտոդորը», արդեն սնանկացման եզրին են:
Ինչպես հաշվարկել են վերլուծաբանները, Ուկրաինային առնվազն տասը տարի կպահանջվի դրանից հետո վերականգնվելու համար, դա էլ այն պայմանով, որ ելք ունենա դեպի Սև ծով:

Լապշա և պամպերսներ

Տնտեսագետ Ալեքսանդր Դուդչակը կարծում է, որ Կիևին կոմայի վիճակում կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետությունից դուրս չեն բերել ռեսուրսների մնացորդները։
«Իսկ երբ դրանք ավարտվեն, Արևմուտքը կչեղարկի ֆինանսական աջակցությունը, և պետությունը կփլուզվի։ Դրան երկար չի մնացել,-վստահ է փորձագետը։ Դրա հետ մեկտեղ (հաշվի առնելով տասը միլիոն փախստականներին) Ուկրաինայի բնակչությունը կես տարում կրճատվել է մոտ20 միլիոնով»:
Պետք է ասել, որ դեռ ռուսական հատուկ գործողությունից առաջ ուկրաինական տնտեսությունը չափազանց թույլ էր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր էր գործադրում դեֆոլտից խուսափելու համար, հիշեցնում է տնտեսագետ Միխայիլ Բելյաևը։ Այն ժամանակ կայունությունը խաթարում էին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեմ պայքարին ուղղվող ծախսերը, իսկ Ռուսաստանի մասնակցությամբ մարտական գործողությունների ծախսերը Կիևի համար անհաղթահարելի դարձան:
«Սկզբում Արևմուտքն ակտիվորեն օգնում էր Ուկրաինային՝ հուսալով նրա մոտալուտ հաղթանակը։ Կես տարի անց Կիևը կորցրեց գրեթե ամբողջ Դոնբասը, Խերսոնի մարզն ու մյուս շրջանների մի մասը, իսկ պահանջներն ավելացան»,-նշում է Բելյաևը։
Տեսականորեն Եվրամիությունը կարող էր ավելի շատ միջոցներ հատկացնել Ուկրաինային, եթե այնտեղ հասկանային ներդրումներիհեռանկարը։ Սակայն ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի երկրի հետ նույնիսկ մեկ տարի անց, էլ չենք խոսում մի քանի տասնամյակների մասին, որոնք պետք կլինեն պարտքերը մարելու համար։ Բացի այդ, եվրոպական պետություններն այժմ սեփական տնտեսությունների վերակառուցման գործընթացում են, ուստի նրանց համար առավել ձեռնտու է իրենց վրա ներդրում կատարել։
«Եվրոպացիները Զելենսկուն այնքան գումար կտան, որքան անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան տարեվերջին դեֆոլտ չհայտարարի։ Գումարած՝ նրանք մարդասիրականօգնություն կմատակարարեն՝ լապշա, պահածոներ, պամպերսներ», — ասում է Բելյաևը։
Իսկ ԱՄՆ-ն կարող է Կիևին ավելի երկար աջակցել, քանի որ Վաշինգտոնը շահագրգռված է հակամարտության շարունակմամբ ՝ հույս ունենալով թուլացնել Ռուսաստանին, կարծում է տնտեսագետը։
Սակայն նրանց օգնությունը դժվար թե փոխի իրավիճակը։
ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 4,5 մլրդ դոլար կտրամադրի
Ընդ որում, ինչպես նշում է Բելյաևը, եթե Արևմուտքը հանկարծ դադարեցնի Ուկրաինայի ֆինանսավորումը, ապա 2022-ի ավարտին նրա տնտեսությունից ոչինչ չի մնա։
«Բյուջետային աշխատողները կզրկվեն աշխատավարձերից, պետական ձեռնարկությունները կփակվեն։ Իսկ եթե Ուկրաինայի Ազգային բանկը միացնի տպագրական հաստոցը, դա քառատրոփ գնաճի կհանգեցնի»,—պարզաբանում է փորձագետը։
Ուկրաինան կհայտնվի նույն վիճակում, ինչ Գերմանիան երկու համաշխարհային պատերազմներից կամ ԽՍՀՄ-ը՝ քաղաքացիականպատերազմից հետո։ Տարբերությունն այն է, որ Մոսկվան և Բեռլինը խաղաղ ժամանակ վերականգնում էին տնտեսությունները, իսկ Կիևը, հնարավոր է, այդ արտոնությունը չունենա։
Լրահոս
0