https://arm.sputniknews.ru/20220809/es-kkarvotem-tenis-khaghacvogh-aghjkan-serena-uiljamsy-hajtararel-e-karieran-avartelu-masin-46447123.html
Ես կկարոտեմ թենիս խաղացող աղջկան. Սերենա Ուիլյամսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Ես կկարոտեմ թենիս խաղացող աղջկան. Սերենա Ուիլյամսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Sputnik Արմենիա
Թենիսիստուհին ընդգծել է, որ չի ձգտում շքեղ, հանդիսավոր հրաժեշտի արարողությունների։ 09.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-09T18:38+0400
2022-08-09T18:38+0400
2022-08-09T18:38+0400
թենիս
սերենա ուիլյամս
ալեքսիս օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2303/86/23038646_0:0:3000:1688_1920x0_80_0_0_c33727c5e31f88a703fe25bf3e42117b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մտադիր է ավարտել կարիերան։ Նրա հայտարարությունը հրապարակել է Vogue ամսագիրը։Երեկ Ուիլյամսը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի երկրորդ փուլ՝ հաղթելով իսպանացի Նուրիա Պարրիզաս-Դիասին (6:3, 6:4):Ուիլյամսը WTA շրջագայության չի մասնակցել 2021 թվականի ամռանից։ Հունիսի վերջին 40-ամյա թենիսիստուհին ներկայացել էր Ուիմբլդոնի մրցաշարին, սակայն չէր կարողացել անցնել առաջին շրջանը՝ պարտվելով ֆրանսուհի Հարմոնի Տանին։ Հուլիսին ամերիկացին դուրս էր մնացել WTA-ի վարկանիշային աղյուսակից։Սերենա Ուիլյամսը Մեծ Սաղավարտի 23-ակի հաղթող է։ Նա ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինն է, նրանք մեկ դուստր ունեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2303/86/23038646_269:0:3000:2048_1920x0_80_0_0_4b27f3a97c5d019087e51befa389d754.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թենիս, սերենա ուիլյամս, ալեքսիս օհանյան
թենիս, սերենա ուիլյամս, ալեքսիս օհանյան
Ես կկարոտեմ թենիս խաղացող աղջկան. Սերենա Ուիլյամսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Թենիսիստուհին ընդգծել է, որ չի ձգտում շքեղ, հանդիսավոր հրաժեշտի արարողությունների։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մտադիր է ավարտել կարիերան։ Նրա հայտարարությունը հրապարակել է
Vogue ամսագիրը։
Երեկ Ուիլյամսը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի երկրորդ փուլ՝ հաղթելով իսպանացի Նուրիա Պարրիզաս-Դիասին (6:3, 6:4):
«Ցավոք, այս տարի ես պատրաստ չէի հաղթել Ուիմբլդոնը: Եվ չգիտեմ, արդյոք պատրաստ կլինե՞մ հաղթելու Նյու Յորքում: Բայց ես կփորձեմ: US Open-ից առաջ մրցաշարերը զվարճալի կլինեն: Չեմ փնտրում ինչ-որ հանդիսավոր վերջին պահ կորտում։ Ես սարսափելի եմ հրաժեշտի պահին, ամենավատն աշխարհում: Բայց խնդրում եմ, իմացեք, որ ես ձեզ շատ ավելի եմ շնորհակալ, քան երբևէ կարող եմ բառերով ասել: Դուք ինձ առաջնորդել եք հաղթանակների ու մրցանակների ճանապարհին։ Ես կկարոտեմ այն աղջկան, որը թենիս էր խաղում։ Եվ ես կկարոտեմ ձեզ»,- գրել է մարզիկը։
Ուիլյամսը WTA շրջագայության չի մասնակցել 2021 թվականի ամռանից։ Հունիսի վերջին 40-ամյա թենիսիստուհին ներկայացել էր Ուիմբլդոնի մրցաշարին, սակայն չէր կարողացել անցնել առաջին շրջանը՝ պարտվելով ֆրանսուհի Հարմոնի Տանին։ Հուլիսին ամերիկացին դուրս էր մնացել WTA-ի վարկանիշային աղյուսակից։
Սերենա Ուիլյամսը Մեծ Սաղավարտի 23-ակի հաղթող է։ Նա ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինն է, նրանք մեկ դուստր ունեն։