00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական զորքերն անցած գիշեր գնդակոծել են Զապորոժիեի ԱԷԿ–ը

© Sputnik / Константин МихальчевскийԶապորոժիեի ԱԷԿ
Զապորոժիեի ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2022
Զապորոժիեի ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էներգաբլոկներին մոտենալիս հրթիռը հասցրել է բացվել և բեկորային մարտական մասեր արձակել։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը կիրակի գիշերը 220 մմ տրամաչափի «Ուրագան» համազարկային կայանից Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ հարված են հասցրել, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Էներգոդարի իշխանությունները։
Իշխանությունների ներկայացուցիչը շեշտել է, որ էներգաբլոկներին մոտենալիս հրթիռը հասցրել է բացվել և բեկորային մարտական մասեր արձակել։
«Խոցման գոտում է հայտնվել մշակված միջուկային վառելիքի չոր պահեստարանի հատվածը և ռադիացիոն իրադրության ավտոմատ հսկողության կետը։ Վնասվել են պահոցի վարչական շինությունները և հարակից տարածքը։ Կարևոր է նշել, որ մարտական բեկորների և բուն հրթիռային շարժիչի անկման վայրից մինչև էներգաբլոկ ոչ ավելի, քան 400 մետր է»,– հայտնել է գործակալության զրուցակիցը։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի գնդակոծման հետ կապված: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները, որոնք սպառնալիքի տակ են դնում Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունը, միանգամայն անընդունելի են ու պետք է ամեն գնով կանխվեն: Գրոսսին ընդգծել է, որ պատրաստ է գլխավորել ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության, պաշտպանության և երաշխիքների փորձագետների առաքելությունը ԱԷԿ-ում:
Ուկրաինական զորքերը հատուկ օպերացիայի սկզբից արդեն մի քանի անգամ քայլեր են ձեռնարկել ԱԷԿ–ի տարածքի վրա հարձակում գործելու ուղղությամբ։ Վերջին փորձը եղել է օգոստոսի 5-ին։ Հրետանային մի քանի կրակոցի արդյունքում տեղում հրդեհ է բռնկվել, պոկվել է էներգաբլոկների շահագործման անհրաժեշտ 2 էլեկտրահաղորդման գիծ: ԱԷԿ-ում №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը հոսանքազրկվել է, նվազեցվել է №4 էներգաբլոկի արտադրվող հզորությունը:
Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումները տեխնածին աղետի կհանգեցնեն. ՌԴ ԱԳՆ
Հատուկ օպերացիայի ընթացքում ռուս զինվորականները հսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան մասը: Երկու շրջանում էլ ձևավորվել են նոր վարչակազմեր, հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, վերականգնվում են Ղրիմի հետ առևտրային կապերը։ Տարածաշրջանները հայտարարել են Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մտադրության մասին։
Լրահոս
0