00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաքուր պղինձ, ոսկի և ոչ միայն. հայ և ռուս գիտնականները նոու-հաու են առաջարկում հանքերին

© Sputnik / Aram NersesyanԿապանի լեռնահարստացման լաբորատորիայում ստացված մետաղական փոշիների նմուշներ
Կապանի լեռնահարստացման լաբորատորիայում ստացված մետաղական փոշիների նմուշներ - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2022
Կապանի լեռնահարստացման լաբորատորիայում ստացված մետաղական փոշիների նմուշներ
Բաժանորդագրվել
Էլեկտրաքիմիական մեթոդով հանքերի խտանյութից և պոչանքներից հնարավոր է ստանալ բարձր մաքրության մետաղներ և ծծումբ` առանց էական քանակի թափոնների։ Ընդ որում` կարելի է կորզել երկաթ և հազվագյուտ մետաղներ, որոնք այսօր թափվում են պոչամբարները։
Խորհրդային Հայաստանում արտադրվում էր մաքուր պղինձ, իսկ դրա հիմքով` մալուխներ և այլ իրեր։ Այդ արտադրությունների վերականգնումը որակապես կփոխի երկրի տնտեսությունը։
Այդ նպատակով արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Հայաստանում աշխատում են մի տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս խտանյութից (վերամշակված հանքաքարից) և պոչամբարներից ստանալ մաքուր մետաղներ և ծծումբ։ Տեխնոլոգիան մշակել են մի քանի գիտական թիմեր, այդ թվում` Կապանի հանքահարստացման լաբորատորիան, որը երկար տարիներ մտնում էր ԳԱԱ քիմական ֆիզիկայի ինստիտուտի կազմի մեջ։ Նրանց հետ միասին աշխատել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի` Ա. Բայկովի անվան Մետալուրգիայի և նյութագիտության ինստիտուտի, ինչպես նաև «Գինցվետմետ» ինստիտուտի գիտնականներ։
© Sputnik / Aram NersesyanԿապանի լեռնահարստացման լաբորատորիայում ստացված մետաղական փոշիների նմուշներ
Образцы металлических порошков, полученных в Капанской горно-обогатительной лаборатории - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
Կապանի լեռնահարստացման լաբորատորիայում ստացված մետաղական փոշիների նմուշներ
Համեմատության համար. ավանդական, պիրոմետալուրգիական տեխնոլոգիայի դեպքում (երբ խտանյութը ձուլվում է վառարաններում) պղնձի հետ եղած ծծումբն արտանետվում է մթնոլորտ` որպես SO2 գազ։ Մինչդեռ առաջարկվող տեխնոլոգիայով թափոնները կամ խտանյութը բարձր ջերմաստիճանի տակ, ջրային գոլորշու միջավայրում ենթարկվում են օքսիդացման (470-500 C)։ Կապանի հանքահարստացման լաբորատորիայի վարիչ Կլիմենտ Հակոբյանն ասում է, որ դրա արդյունքում ստացվում են մաքուր մետաղներ և ծծմբի փոշի։
«Ստացված պղնձի և երկաթի օքսիդները լուծվում են ծծմբական թթվում ու ենթարկվում էլեկտրոլիզի` հատուկ պայմաններում։ Ընդ որում, ծծմբական թթուն կարելի է օգտագործել բազմակի։ Այսպիսով, ողջ գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, առանց էական ծավալի թափոնների»,- ասում է Հակոբյանը։

Ի՞նչ ենք կորցնում

2000-ականներին, երբ Կապանի լաբորատորիան եզրակացություններ էր կազմում տեխնոլոգիայի մասին, Քաջարանի հանքավայրից պղինձը կորզվում էր 80-83%-ով, մոլիբդենը` 76-78%-ով։ Հիմա այդ ցուցանիշերը բարձրացել են. 2021-ի տվյալներով` պղինձը կորզվում է 85-87%-ով, մոլիբդենը` 90-91%-ով։ Սակայն, ըստ Հակոբյանի, գոլորշա-օքսիդացման և էլեկտրոլիզի տեխնոլոգիան կարող է բարձրացնել կորզումը մինչև 93-95%-ի (պղինձ և մոլիբդեն) և 95-98%-ի (երկաթ)։ Ընդ որում, մետաղները և ծծումբը կորզվում են բարձր մաքրությամբ ու պիտանի են արդյունաբերության համար։
Հստակեցնենք, որ ԶՊՄԿ-ի խտանյութում առկա է մոտ 40% երկաթ և 35% ծծումբ, որոնք, սակայն, չեն կորզվում։
© Sputnik / Aram NersesyanԿապանի հանքահարստացման լաբորատորիայի վարիչ Կլիմենտ Հակոբյանը
Заведующий Капанской горно-обогатительной лабораторией Климент Акопян - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
Կապանի հանքահարստացման լաբորատորիայի վարիչ Կլիմենտ Հակոբյանը
Պատահական չէ, որ երբ Սովետական Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը 80-ականներին այցելել էր Կապան, մանրակրկիտ ծանոթացել էր լաբորատորիայի աշխատանքին։
«Ռայկոմի քարտուղարն ինձ ասում է՝ «Հակոբյա՛ն, քեզ՝ հինգ րոպե ժամանակ»։ Համբարձումյանն էլ նրան ասում է. «Մեզ մի՛ խանգարեք, թողե՛ք աշխատենք»։ Էդպես այստեղ էր մնացել երկուսուկես ժամ»,- հիշում է Հակոբյանը։

Ի՞նչ կարելի է ստանալ

Ընդհանուր առմամբ, ըստ Կլիմենտ Հակոբյանի և հանգուցյալ տնտեսագետ Հրաչիկ Հակոբյանի հաշվարկների, 1951 թվականից (երբ սկսվել է շահագործումը) մինչև 1992-ը թափոնների տեսքով նետվել է շուրջ 285 հազարական տոննա պղինձ և երկաթ, մոտ 42 հազար տոննա մոլիբդեն, ավելի քան 3,7 հազար տոննա ցինկ։ Հազվագյուտ մետաղներից` մոտ 30 տոննա ռենիում և 25-ական տոննա բիսմութ և սելեն, շուրջ 17 տոննա տելուր, իսկ թանկարժեք մետաղներից` մոտ 392 տոննա արծաթ և 3 590 կգ ոսկի։ Վերջիններս ևս կորզվում են բարձր մաքրությամբ (օրինակ` ռենիումը` 90%–ով)։
© Sputnik / Aram NersesyanԿապանի լեռնահարստացման լաբորատորիայում ստացված մետաղական փոշիների նմուշներ
Образцы металлических порошков, полученных в Капанской горно-обогатительной лаборатории - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
Կապանի լեռնահարստացման լաբորատորիայում ստացված մետաղական փոշիների նմուշներ
Ծծումբը կարելի է ստանալ նաև նատրիումի սուլֆիդի ձևով, որն օգտագործվում է Զանգեզուրի կոմբինատում` որպես ֆլոտացիայի ռեագենտ (նատրիումի սուլֆիդը այն քիմիկատներից մեկն է, որով մշակվում է մանրացված և խոնավացված հանքաքարը, որպեսզի դրանից առանձնացվեն պղինձն ու մոլիբդենը)։ Ներկայումս նատրիումի սոլֆիդը կոմբինատը ներմուծում է բարձր գներով։

Այժմ Կապանի լաբորատորիան (հնարավոր է` ռուսաստանցի գործընկերների հետ միասին) ցանկանում է պատրաստել և փորձարկել օրական 2-2,5 տոննա արտադրողականությամբ փորձնական կայանք և հստակեցնել դրա կոնստրուկցիան` ըստ հումքի կազմի ու արտադրանքի պահանջների։ Ըստ նախնական գնահատականների` այդ աշխատանքը կպահանջի 1-1,5 տարի։

Ա. Բայկովի անվան ինստիտուտից տեխնոլոգիայի վրա աշխատել է տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բրյուկվինը։
«Մենք երկար ժամանակ չենք զբաղվել այս նախագծով, որովհետև չի եղել պահանջարկ։ Սակայն ողջ փաստաթղթակազմը և կատարված փորձերի զեկույցներն առկա են, ու եթե մասնավոր հատվածը ներկայացնի պահանջարկ, մենք կարող ենք վերսկսել աշխատանքները»,- ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ժամանակին հայ և ռուս գիտնականները կատարելագործել էին տեխնոլոգիան. 20-25%-անոց պղնձի հանքաքարը էլեկտրաքիմիական մեթոդով միանգամից (առանց արտադրական շղթայի միջանկյալ օղակների) հարստացվում էր մինչև բարձր մաքրության պղինձ։ Այդ տեխնոլոգիան հաջողությամբ փորձարկվել է։
Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (որը տեսականորեն կարող է դառնալ տեխնոլոգիայի շահառու), ապա նոր ղեկավար անձնակազմը դեռ առիթ չի ունեցել ծանոթանալու այս տեխնոլոգիային (հիշեցնենք, որ 2021-ի աշնանը ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60%-ը ձեռք է բերել ռուսական «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունների խումբը)։
© Sputnik / Aram NersesyanԿապանի լեռնահարստացման լաբորատորիայում ստացված մետաղական փոշիների նմուշներ
Образцы металлических порошков, полученных в Капанской горно-обогатительной лаборатории - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
Կապանի լեռնահարստացման լաբորատորիայում ստացված մետաղական փոշիների նմուշներ
«Մենք կիրառում ենք մետաղների հանքահարստացման ժամանակ ամենաարդյունավետ՝ ֆլոտացիոն եղանակը: Այս պահին մենք մետաղը կորզում ենք հանքաքարից և արդյունավետությունը կազմում է մինչև 90 տոկոս կորզման աստիճան, որն այսօր ամենաբարձրն է աշխարհում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ԶՊՄԿ արտադրության գծով տնօրենի` հանքահարստացման գծով տեղակալ Արտակ Ղոնյանը։
Ըստ Կլիմենտ Հակոբյանի` նրա գիտական թիմը պատրաստ է հանդիպել կոմբինատի ղեկավարության հետ` ներկայացնելու տեխնոլոգիան։
© Sputnik / Aram NersesyanԿապանի հանքահարստացման լաբորատորիայի վարիչ Կլիմենտ Հակոբյանը
Заведующий Капанской горно-обогатительной лабораторией Климент Акопян - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
Կապանի հանքահարստացման լաբորատորիայի վարիչ Կլիմենտ Հակոբյանը
Հ. Գ. Կապանի լաբորատորիայի կարգավիճակը դեռևս հստակեցված չէ, քանի որ այն հանել են ԳԱԱ քիմիական ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կազմից և պետք է միացնեին Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղին (որպես օպտիկական բազա ապագա մետաղագործների համար)։ Սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեխնիկական պատճառներով հրաժարվել է ընդունել շենքը։ Հույս ունենք, որ հարցը շուտափույթ լուծում կստանա։
Լրահոս
0