https://arm.sputniknews.ru/20220807/dilijanum-avartvel-e-tntesakan-qaghaqakanutjan-khvorhrdi-2-orja-nisty-46344841.html
Դիլիջանում ավարտվել է տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստը
Դիլիջանում ավարտվել է տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստը
Sputnik Արմենիա
Քննարկվել են գյուղատնտեսության և պարենային համակարգի կայուն զարգացմանը, հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավմանը վերաբերող... 07.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-07T16:32+0400
2022-08-07T16:32+0400
2022-08-07T16:33+0400
գյուղատնտեսություն
նիկոլ փաշինյան
խորհրդակցություն
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/07/46343185_0:0:1600:901_1920x0_80_0_0_fdf1a4b4cd00c377b5fb64d7a646d58b.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Դիլիջանում` Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։Նշենք, որ նիստի աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 6-ին։Նիստի երկրորդ օրը քննարկվել են գյուղատնտեսության և պարենային համակարգի կայուն զարգացմանը, հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավմանը վերաբերող հարցեր։ Զեկույցով է հանդես եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։Փոխնախարարն անդրադարձել է պարենային համակարգի կայուն զարգացման Կառավարության ծրագրերին։ Ներկայացվել են գյուղատնտեսության զարգացման ռազմավարական նպատակները, առաջնահերթությունները, մարտահրավերներն ու ընթացիկ ծրագրերը։ Նա հիշեցրել է, որ 2021թ. գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 933 միլիարդ ՀՀ դրամ, արձանագրվել է աճ։«Ընդգծվել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական ծրագրի արդյունավետությունը, որի շրջանակում տարեկան 2 տոկոսով սարքավորումների թարմացում է իրականացվում. այսօր ՀՀ-ում առկա է ավելի քան 26000 միավոր գյուղտեխնիկա, ինչի շնորհիվ բարձրացել է, օրինակ` պտուղ-բանջարեղենային պահածոների արտահանման գծով արտադրողականությունը։ Նշվել է նաև ինտենսիվ այգիների հիմնման և գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագրերի արդյունավետությունը»,– ասված է հաղորդագրությունում։Խոսվել է նաև հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավման մասին, նշվել է, որ այն միտված է հողերի կտրտվածության, ոռոգման ջրի և ֆինանսական ռեսուրսների ցածր հասանելիության, ենթակառուցվածքների թույլ զարգացվածության, սեփականության փոխանցման գործընթացի բարդության խնդիրների հաղթահարմանը։ Այդ նպատակով արդեն իսկ գործում են պետական աջակցության ծրագրեր՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում, գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում և այլն։ Նախատեսվում է նաև իրականացնել փորձնական ծրագիր 4 բնակավայրում՝ հողերի կոնսոլիդացիայի, առցանց հարթակի միջոցով իրավական փաստաթղթավորման գործընթացներին աջակցելու և այլ գործիքների կիրառմամբ։Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նկատել է` հողերի չօգտագործման առաջնահերթ պատճառը հողերի շուկայի բացակայությունն է, և հողային բարեփոխումը պետք է միտված լինի նախևառաջ դրա ձևավորմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/07/46343185_102:0:1523:1066_1920x0_80_0_0_3119ecca22c13a17425b05deb2b13815.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյուղատնտեսություն, նիկոլ փաշինյան, խորհրդակցություն, նիստ
գյուղատնտեսություն, նիկոլ փաշինյան, խորհրդակցություն, նիստ
Դիլիջանում ավարտվել է տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստը
16:32 07.08.2022 (Թարմացված է: 16:33 07.08.2022) Քննարկվել են գյուղատնտեսության և պարենային համակարգի կայուն զարգացմանը, հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավմանը վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Դիլիջանում` Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նիստի աշխատանքները
մեկնարկել են օգոստոսի 6-ին։
Նիստի երկրորդ օրը քննարկվել են գյուղատնտեսության և պարենային համակարգի կայուն զարգացմանը, հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավմանը վերաբերող հարցեր։ Զեկույցով է հանդես եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Փոխնախարարն անդրադարձել է պարենային համակարգի կայուն զարգացման Կառավարության ծրագրերին։ Ներկայացվել են գյուղատնտեսության զարգացման ռազմավարական նպատակները, առաջնահերթությունները, մարտահրավերներն ու ընթացիկ ծրագրերը։ Նա հիշեցրել է, որ 2021թ. գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 933 միլիարդ ՀՀ դրամ, արձանագրվել է աճ։
«Ընդգծվել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական ծրագրի արդյունավետությունը, որի շրջանակում տարեկան 2 տոկոսով սարքավորումների թարմացում է իրականացվում. այսօր ՀՀ-ում առկա է ավելի քան 26000 միավոր գյուղտեխնիկա, ինչի շնորհիվ բարձրացել է, օրինակ` պտուղ-բանջարեղենային պահածոների արտահանման գծով արտադրողականությունը։ Նշվել է նաև ինտենսիվ այգիների հիմնման և գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագրերի արդյունավետությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Խոսվել է նաև հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավման մասին, նշվել է, որ այն միտված է հողերի կտրտվածության, ոռոգման ջրի և ֆինանսական ռեսուրսների ցածր հասանելիության, ենթակառուցվածքների թույլ զարգացվածության, սեփականության փոխանցման գործընթացի բարդության խնդիրների հաղթահարմանը։
Այդ նպատակով արդեն իսկ գործում են պետական աջակցության ծրագրեր՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում, գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում և այլն։ Նախատեսվում է նաև իրականացնել փորձնական ծրագիր 4 բնակավայրում՝ հողերի կոնսոլիդացիայի, առցանց հարթակի միջոցով իրավական փաստաթղթավորման գործընթացներին աջակցելու և այլ գործիքների կիրառմամբ։
Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նկատել է` հողերի չօգտագործման առաջնահերթ պատճառը հողերի շուկայի բացակայությունն է, և հողային բարեփոխումը պետք է միտված լինի նախևառաջ դրա ձևավորմանը։