https://arm.sputniknews.ru/20220807/amerikacineri-erku-errordy-kartsum-e-vor-erkri-tntesutjan-vitshaky-vatanum-e-46349872.html
Ամերիկացիների երկու երրորդը կարծում է, որ երկրի տնտեսության վիճակը վատանում է
Ամերիկացիների երկու երրորդը կարծում է, որ երկրի տնտեսության վիճակը վատանում է
Sputnik Արմենիա
Հարցման մասնակիցների միայն 12 տոկոսն է կարծում, որ տնտեսությունը բարելավվում է, իսկ 18 տոկոսը համոզված է, որ այն չի վատթարանում: 07.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-07T20:06+0400
2022-08-07T20:06+0400
2022-08-07T20:06+0400
ամն
տնտեսություն
հարցում
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամերիկացիների գրեթե 70 տոկոսը կարծում է, որ երկրի տնտեսության ներկայիս վիճակը վատթարանում է։ Այս մասին վկայում են Ipsos-ի ու ABC News-ի համատեղ հարցման տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Հարցման մասնակիցների միայն 12 տոկոսն է կարծում, որ տնտեսությունը բարելավվում է, իսկ 18 տոկոսը համոզված է, որ այն չի բարելավվում, բայց չի էլ վատթարանում: Հաղորդագրության մեջ նշված է, որ 62 տոկոսը հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատանքին, 69 տոկոսը դժգոհ է այն բանից՝ ինչպես է նա գլուխ հանում գնաճի հետ կապված իրավիճակից:Հարցումն անցկացվել է օգոստոսի 5-6-ը անգլերեն և իսպաներեն լեզուներով 665 մեծահասակների շրջանում, անճշտությունը կազմում է 4,2 տոկոս:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, տնտեսություն, հարցում
ամն, տնտեսություն, հարցում
Ամերիկացիների երկու երրորդը կարծում է, որ երկրի տնտեսության վիճակը վատանում է
Հարցման մասնակիցների միայն 12 տոկոսն է կարծում, որ տնտեսությունը բարելավվում է, իսկ 18 տոկոսը համոզված է, որ այն չի վատթարանում:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամերիկացիների գրեթե 70 տոկոսը կարծում է, որ երկրի տնտեսության ներկայիս վիճակը վատթարանում է։ Այս մասին վկայում են Ipsos-ի ու ABC News-ի համատեղ հարցման տվյալները, հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
«Ամերիկացիների ավելի քան երկու երրորդը՝ 69 տոկոսը, կարծում է, որ երկրի տնտեսության վիճակը վատանում է։ Սա 2008 թվականից ամենաբարձր ցուցանիշն է։ Այն ժամանակ նման կարծիք է հայտնել հարցման մասնակիցների 82 տոկոսը», - հաղորդում է հեռուստաալիքը։
Հարցման մասնակիցների միայն 12 տոկոսն է կարծում, որ տնտեսությունը բարելավվում է, իսկ 18 տոկոսը համոզված է, որ այն չի բարելավվում, բայց չի էլ վատթարանում: Հաղորդագրության մեջ նշված է, որ 62 տոկոսը հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատանքին, 69 տոկոսը դժգոհ է այն բանից՝ ինչպես է նա գլուխ հանում գնաճի հետ կապված իրավիճակից:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 5-6-ը անգլերեն և իսպաներեն լեզուներով 665 մեծահասակների շրջանում, անճշտությունը կազմում է 4,2 տոկոս: