00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն կարող է ցորենի ինքնաբավության մակարդակը հասցնել 50%-ի․ էկոնոմիկայի նախարարություն

© Sputnik / Aram NersesyanՀացահատիկ
Հացահատիկ - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2022
Հացահատիկ
Բաժանորդագրվել
Ցորենով ապահովելու հարցը կառավարության և մասնավորապես էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik, Հայաստանը կարող է ավելացնել ցորենով ինքնապահովումը և այն գրեթե 50 տոկոսի հասցնել վարելահողերի տարածքի և աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացման հաշվին։ Ինչպես Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, 2021 թվականի տվյալներով` մեր երկիրն իրեն ցորենով է ապահովում ընդամենը մեկ քառորդով (26,4%)։ Մինչդեռ 2000-ականներին այդ ցուցանիշը հասնում էր 45%-ի։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է քննարկել հողային բարեփոխումները, որոնց նպատակն է վերսկսել լքված հողերի մշակումը (Հայաստանում վարելահողերի մոտ 50 տոկոսը չի օգտագործվում): Արդյունքում մինչև 2023 թ.-ի մարտի վերջ կառավարությունը կգույքագրի բոլոր դատարկ հողատարածքները՝ ագրոբիզնեսում ներդրողներ ներգրավելու համար։
Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանում աշնանացան ցորենի ցանքատարածությունը 2019 թ․-ին կազմել է 59 906 հեկտար, իսկ 2021 թ․-ին այդ ցուցանիշը կրճատվել է 796 հեկտարով՝ կազմելով 59 110 հա: Դա հանգեցրել է նաև համախառն բերքի նվազմանը՝ 2019 թ․-ի 112 621 տոննայից 2021 թվականին հասնելով 97 160 տոննայի:
Նախարարությունից նշել են, որ հանրապետությունում ցանքատարածությունը կարող է աճել շուրջ 22 հազար հեկտարով և հասնել մինչև 81 հազար հեկտարի: Դրա հաշվին համախառն բերքը կարող է կազմել տարեկան 162 հազար տոննա։ Հաշվի առնելով ցորենի միջին տարեկան պահանջարկը (385 հազար տոննա)` հացահատիկի ինքնապահովումը Հայաստանում կարող է հասնել 45%-ի։
Իսկ մյո՞ւս մշակաբույսերը
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացումը խթանելու համար պետական օժանդակ ծրագրեր է իրականացնում։ Քննարկվում է նաև հացահատիկի աճեցման խթանման ծրագրերի իրականացման հնարավորությունը։
Ինչ վերաբերում է ցանքատարածություններին և հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքին (ցորեն, գարի, եգիպտացորեն), ապա վերջին երեք տարվա ընթացքում ցուցանիշները մի շարք փոփոխությունների են ենթարկվել։
Այսպես` ՀՀ-ում 2021 թվականին գրեթե կրկնակի պակաս (37 510 տոննա) գարու բերք են հավաքել, քան 2019 թվականին (68 333 տոննա)։ Այդ ցուցանիշը եռակի պակաս է 2020 թվականի ցուցանիշից (89 986 տոննա)։
Ընդ որում` ցանքատարածությունն էականորեն չի փոխվել։ 2019 թ․-ին այն կազմել է 50 948 հա, 2020թ․-ին՝ 50 294 հա, 2021թ․-ին՝ 50 632 հա։
Իսկ աճեցվող եգիպտացորենի ծավալները 2021 թ․-ին (6292 տոննա) 2019 թ․-ի համեմատ (4758 տոննա) ավելացել են 1534 տոննայով։ 2020 թ․-ին երկրում հավաքվել է 6467 տոննա եգիպտացորեն։
Եգիպտացորենի ցանքատարածությունը մի փոքր մեծացել է։ 2019 թ․-ին այն կազմել է 1145 հա, 2020թ․-ին՝ 1242 հա, 2021թ․-ին՝ 1212 հա։
Նախարարությունից նշում են, որ իշխանությունները ցանքատարածությունների ավելացման խնդիր են դրել։
Իսկ Ռուսաստանն ու արտահանման արգե՞լքը
Գերատեսչությունից պարզաբանում են, որ Ռուսաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ հացահատիկային մշակաբույսերի արտահանման սահմանափակման հարցը քննարկվել է միության հարթակում և լուծվել է հօգուտ մեր երկրի: Հայաստանի համար այդ սահմանափակումը վերացել է, և հայկական շուկայի վրա այն չի անդրադարձել։
Տարեսկզբից մինչև հուլիսի 25-ը Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել շուրջ 160 հազար տոննա ցորեն, 26,4 հազար տոննա գարի և 52 հազար տոննա եգիպտացորեն: 2022 թվականին նախատեսվում է երկիր ներմուծել 295 հազար տոննա ցորեն, 33 հազար տոննա գարի և 68 հազար տոննա եգիպտացորեն:
Հացահատիկի միջին տարեկան պահանջարկը կազմում է 527 հազար տոննա, որից ցորեն՝ 385 հազար տոննա, գարի՝ 70 հազար տոննա, եգիպտացորեն՝ 72 հազար տոննա։
2021 թվականին Հայաստանը ՌԴ-ից ներմուծել է մոտ 359,7 հազար տոննա կամ հացահատիկի ընդհանուր ներմուծման 97,8%-ը (ընդհանուր առմամբ ներկրվել է 367,9 հազար տոննա)։ Այստեղ ցորենի բաժինը կազմում է 269,8 հազար տոննա, գարու բաժինը՝ 34,4 հազար տոննա, եգիպտացորենի բաժինը՝ 47,2 հազար տոննա ։
2020 թ․-ին Հայաստանը ՌԴ-ից ներմուծել է շուրջ 409 հազար տոննա հացահատիկ, որում ցորենի բաժինը կազմում է 305,9 հազար տոննա, գարու բաժինը՝ 23,7 հազար տոննա, եգիպտացորենինը՝ 34,4 հազար տոննա։ Ամենաքիչ հացահատիկը ՌԴ-ից ներկրվել է 2019 թվականին, երբ ցուցանիշը կազմել է 290,3 հազար տոննա. ցորենի բաժինը՝ 221,7 հազար տոննա, գարու բաժինը՝ 21,4 հազար տոննա, եգիպտացորենինը՝ 47,2 հազ. տոննա։
Լրահոս
0