https://arm.sputniknews.ru/20220806/aghtvotvats-aragilnern-ynknum-en-bneric-shrjum-gjugherum-qani-trchun-e-satkel-2-amsum-46328159.html
Աղտոտված արագիլներն ընկնում են բներից, շրջում գյուղերում. քանի՞ թռչուն է սատկել 2 ամսում
Աղտոտված արագիլներն ընկնում են բներից, շրջում գյուղերում. քանի՞ թռչուն է սատկել 2 ամսում
Sputnik Արմենիա
Թռչուններին տեղում չեն լվանում, տեղափոխում են Երևանում գտնվող հատուկ տարածք, խնամում են և որոշ ժամանակ անց նոր մաքրում, որովհետև հատուկ նյութերով միանգամից... 06.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-06T19:58+0400
2022-08-06T19:58+0400
2022-08-06T20:07+0400
ռադիո
հայաստան
արագիլ
արարատի մարզ
արմավիր
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/06/46319626_0:0:1600:901_1920x0_80_0_0_e50da2e3f4299d2ccd4d0b3ab013ed40.jpg
Մանուկյան. Արագիլների աղտոտման հիմնական պատճառը ձեռնարկությունների թափոններն են
Sputnik Արմենիա
Մանուկյան. Արագիլների աղտոտման հիմնական պատճառը ձեռնարկությունների թափոններն են
Վերջին երկու ամսվա ընթացքում մաքրվել է 40 արագիլ, գրանցվել է անկման չորս դեպք, ընդ որում` պատճառը եղել է ոչ միայն աղտոտումը, այլև վնասվածքներն ու կոտրվածքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կենդանաբան Մանուկ Մանուկյանը` անդրադառնալով Արարատի մարզում արագիլների աղտոտման թեմային։Նշենք, որ արդեն երրորդ տարին է` ամռան ամիսներին ծագում է արագիլների աղտոտման թեման։ Անցյալ տարի պարզվեց` Արարատի մարզում արագիլների աղտոտման հիմնական խնդիրը եղել է այն, որ բնադրավայրերին մոտ գտնվող և գործող ձկնաբուծարաններից մեկը խոշոր ծավալներով արտանետումներ է բաց թողել։«Խնդիրը հիմնականում Արարատյան դաշտում է` սկսած Մասիսի հատվածից մինչև Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաքը հարակից գյուղերով։ Արագիլների աղտոտման վերաբերյալ ամենաշատ թվով զանգերը ստացել ենք Արտիմեդ գյուղից։ Թռչուններին տեղում չենք լվանում, հնարավոր չէ դա տեղում անել, որովհետև բավականին աշխատատար գործընթաց է, կատարվում է հատուկ նյութերով։ Մեր մասնագետն այդ նպատակով պատրաստում է անհրաժեշտ նյութերը»,- պարզաբանեց կենդանաբանը։Ըստ Մանուկյանի` հիմնականում աղտոտված են այս տարվա ընթացքում ծնված ձագերը, որոնք պետք է թռչեն բնից, բայց արդեն աղտոտվում են հենց բնում` ծնողների բերած սննդից։ Յուղի հաստ շերտով պատվում են նրանց փետուրները, որի վրա նստում է փոշին` անհնար դարձնելով հետագա թռիչքը։ Ըստ նրա` երկրորդ պատճառն այն է, որ սաստիկ շոգ եղանակի պայմաններում արագիլները կտուցներով ջուր են բերում ձագերին հովացնելու համար, ցողում են նրանց վրա և չի բացառվում, որ յուղային շերտի որոշ զանգված էլ գալիս է հենց այդ ջրի հետ։Նրա խոսքով` թռչուններին մաքրելուց հետո որոշ ժամանակ դեռ պահում են հատուկ տարածքում, և երբ նրանք կազդուրվում են ու կարողանում են թռչել, տանում և բաց են թողնում նրանց բնադրավայրերում։Արագիլների որոշ մասը վերջին շրջանում չի չվում, որովհետև թռչունները տաք եղանակի պայմաններում ունեն սնունդ հայթհայթելու հնարավորություն։ Ըստ Մանուկյանի` նրանց մաքրումն իրականացնում են սեփական միջոցներով։Նշենք, որ Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020թ-ից իրականացնում է արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որոնց նպատակն է պարզել ՀՀ-ում արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, պատճառներն ու աղտոտված արագիլների քանակը։ Կազմակերպության նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի արագիլների շուրջ 60%-ն աղտոտված է։Հովտաշենի արագիլներին ազատել են կեղտից. լուսանկարներ
արարատի մարզ
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/06/46319626_46:0:1466:1065_1920x0_80_0_0_add24a1d652045192192a047ee98281a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արագիլ, արարատի մարզ, արմավիր, պոդկաստ, аудио
հայաստան, արագիլ, արարատի մարզ, արմավիր, պոդկաստ, аудио
Աղտոտված արագիլներն ընկնում են բներից, շրջում գյուղերում. քանի՞ թռչուն է սատկել 2 ամսում
19:58 06.08.2022 (Թարմացված է: 20:07 06.08.2022) Թռչուններին տեղում չեն լվանում, տեղափոխում են Երևանում գտնվող հատուկ տարածք, խնամում են և որոշ ժամանակ անց նոր մաքրում, որովհետև հատուկ նյութերով միանգամից լվանալու դեպքում հյուծված արագիլները կարող են սատկել սուր հոտից։
Վերջին երկու ամսվա ընթացքում մաքրվել է 40 արագիլ, գրանցվել է անկման չորս դեպք, ընդ որում` պատճառը եղել է ոչ միայն աղտոտումը, այլև վնասվածքներն ու կոտրվածքները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կենդանաբան Մանուկ Մանուկյանը` անդրադառնալով Արարատի մարզում արագիլների աղտոտման թեմային։
«Շրջակա միջավայրի նախարարության տեսչական մարմնի անցյալ տարվա ստուգման համաձայն` աղտոտված թռչունների քանակը որոշ չափով պակասել է, ու թեև արագիլների աղտոտման հստակ աղբյուրները դեռ չեն հայտնաբերվել, բայց իհարկե հիմնական պատճառը թափոններն են, քանի որ աղտոտման պատճառ կարող են լինել պահածոներ արտադրող գործարանների, թռչնաֆաբրիկաների, սպանդանոցների, ձկնաբուծարանների թափոնները»,- ասաց նա։
Նշենք, որ արդեն երրորդ տարին է` ամռան ամիսներին ծագում է արագիլների աղտոտման թեման։ Անցյալ տարի պարզվեց` Արարատի մարզում արագիլների աղտոտման հիմնական խնդիրը եղել է այն, որ բնադրավայրերին մոտ գտնվող և գործող ձկնաբուծարաններից մեկը խոշոր ծավալներով արտանետումներ է բաց թողել։
«Խնդիրը հիմնականում Արարատյան դաշտում է` սկսած Մասիսի հատվածից մինչև Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաքը հարակից գյուղերով։ Արագիլների աղտոտման վերաբերյալ ամենաշատ թվով զանգերը ստացել ենք Արտիմեդ գյուղից։ Թռչուններին տեղում չենք լվանում, հնարավոր չէ դա տեղում անել, որովհետև բավականին աշխատատար գործընթաց է, կատարվում է հատուկ նյութերով։ Մեր մասնագետն այդ նպատակով պատրաստում է անհրաժեշտ նյութերը»,- պարզաբանեց կենդանաբանը։
Ըստ Մանուկյանի` հիմնականում աղտոտված են այս տարվա ընթացքում ծնված ձագերը, որոնք պետք է թռչեն բնից, բայց արդեն աղտոտվում են հենց բնում` ծնողների բերած սննդից։ Յուղի հաստ շերտով պատվում են նրանց փետուրները, որի վրա նստում է փոշին` անհնար դարձնելով հետագա թռիչքը։ Ըստ նրա` երկրորդ պատճառն այն է, որ սաստիկ շոգ եղանակի պայմաններում արագիլները կտուցներով ջուր են բերում ձագերին հովացնելու համար, ցողում են նրանց վրա և չի բացառվում, որ յուղային շերտի որոշ զանգված էլ գալիս է հենց այդ ջրի հետ։
«Հետազոտությունները ցույց են տվել, որ յուղն ունի հիմնականում բուսական ծագում։ Դրանով պատվում են փետուրներն ու փոշու հաստ մակերեսի պատճառով արագիլները չեն կարողանում թռչել, բնից ընկնում են ցած, օրերով շրջում գյուղերի փողոցներում։ Ահազանգ ստանալուն պես մեկնում ենք և բերում աղտոտված թռչուններին։ Նրանց պահում ենք Երևան քաղաքում գտնվող հատուկ տարածքում, խնամում ենք և որոշ ժամանակ անց նոր մաքրում, որովհետև հատուկ նյութերով միանգամից լվանալու դեպքում հյուծված արագիլները կարող են սատկել սուր հոտից ու ազդեցությունից»,- նշեց Մանուկյանը։
Նրա խոսքով` թռչուններին մաքրելուց հետո որոշ ժամանակ դեռ պահում են հատուկ տարածքում, և երբ նրանք կազդուրվում են ու կարողանում են թռչել, տանում և բաց են թողնում նրանց բնադրավայրերում։
Արագիլների որոշ մասը վերջին շրջանում չի չվում, որովհետև թռչունները տաք եղանակի պայմաններում ունեն սնունդ հայթհայթելու հնարավորություն։ Ըստ Մանուկյանի` նրանց մաքրումն իրականացնում են սեփական միջոցներով։
Նշենք, որ Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020թ-ից իրականացնում է արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որոնց նպատակն է պարզել ՀՀ-ում արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, պատճառներն ու աղտոտված արագիլների քանակը։ Կազմակերպության նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի արագիլների շուրջ 60%-ն աղտոտված է։