Սիրահարվածից մինչև պարող. աշխարհի յուրօրինակ լուսացույցները

Sputnik Արմենիա
Լուսացույցի միջազգային օրը նշվում է օգոստոսի 5-ին՝ ի պատիվ 1914-ին տեղի ունեցած իրադարձության: Այդ օրը ամերիկյան Քլիվլենդ քաղաքում հայտնվեց ժամանակակից սարքերի... 05.08.2022, Sputnik Արմենիա
Առաջին լուսացույցը հորինել է բրիտանացի Ջեյ Նայթը՝ դեռ 19-րդ դարում: Այս սարքը 1868-ին տեղադրվել է Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտ: Երեք տարի անց դրա լապտերը պայթել է և վիրավորել ոստիկանության աշխատակցին: Դրանից հետո լուսացույցը մոտ 50 տարի մոռացության է մատնվել` մինչև 1910 թվականը, երբ մշակվեց և արտոնագրվեց առաջին ավտոմատ լուսացույցը՝ երկու գույնի լույսերով:
Լուսացույցի միջազգային օրը նշվում է օգոստոսի 5-ին՝ ի պատիվ 1914-ին տեղի ունեցած իրադարձության: Այդ օրը ամերիկյան Քլիվլենդ քաղաքում հայտնվեց ժամանակակից սարքերի առաջին նախնին: Այն կարմիր և կանաչ լապտերներ ուներ, իսկ երբ լույսը փոխվում էր, ձայնային ազդանշան էր տալիս: