00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկին վարչապետ, գործող պաշտոնյաներ. Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանակավոր կառավարության ցանկը

© Sputnik / Aram Nersesyan«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Րաֆֆի Հովհաննիսյանը միասնության կոչ արեց ՀՀ քաղաքական ուժերին, Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ, նրա ընտանիքին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին` սթափվել։ Նա իր համար որպես պայքարի մեկնարկ է նախանշել օգոստոսի 8-ը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց ազգային վստահության խորհրդի իր կազմած ցուցակը, որը, նրա խոսքով, պետք է հիմք դառնա ապագա կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար։
«Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան»,– ժամանակավոր կառավարության իր տարբերակը հրապարակեց Րաֆֆի Հովհաննիսյանը` միաժամանակ հայտնելով, որ ցուցակում ներառված անձանց հետ չի խոսել, նրանք իր այդ տեսակետի մասին տեղյակ չեն։
«Ես որևէ մեկին հարվածի տակ չեմ դնում։ Սա ուղղակի մեթոդաբանություն է։ Սա այս պահին, խցանը հանելուց հետո, հավասարակշռություն ստեղծելու, այս կարճ շրջանի համար բանակցություններն առաջ տանելու և կայունություն ստեղծելու առաջարկ է։ Այս ցուցակը, պարզ է, չի գործելու, կարող են լինել բացարկներ, մարդիկ կլինեն, որ կասեն` ոչ։ Կան մարդիկ, որ կասեն` ես պետք է լինեմ»,– ասաց Հովհաննիսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանը միասնության կոչ արեց ՀՀ քաղաքական ուժերին` հորդորելով վեր կանգնել կուսակցական շահերից ու հրաժարվել պառակտման տանող հռետորաբանությունից` հանուն Հայաստանի ու Արցախի։
Նիկոլ Փաշինյանին քաղաքական գործիչը կոչ արեց հրաժարական տալ, նրա ընտանիքին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին` սթափվել։
«Մեզ պետք է այդ ինքնաբացարկը, իսկ եթե չէ, եթե իր ընտանիքը չկարողանա, իր կուսակցական ընկերները չկարողանան այս ամսվա ընթացքում դուրս գալ այդ նյութական կապվածությունից, ուրեմն դա պետք է անի այն պետական մարմինը, որ տեսնում է ազգային պետական շահը։ Եվ եթե այդ պետական մարմինն էլ ուզում է մեղասակից դառնալ, ուրեմն` ժողովուրդը»,– ասաց Հովհաննիսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր համար որպես պայքարի մեկնարկ է նախանշել օգոստոսի 8-ը։
Ինչ պետք է անի «Դիմադրություն» շարժումը թեժ աշուն ունենալու համար. քաղտեխնոլոգի դիտարկումը
Լրահոս
0