00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցԼևոն Արոնյան
Լևոն Արոնյան - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
Լևոն Արոնյան
Բաժանորդագրվել
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում կմրցի ԱՄՆ հավաքականի հետ:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց կթողնի Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայանալիք 7-րդ տուրի պարտիաները: Փաստացի Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ։
Նշենք, որ այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում կմրցի ԱՄՆ հավաքականի հետ:
Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով կմրցի Ուեսլի Սոյի հետ։ Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Լեյներ Դոմինգես Պերեսը, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ կմրցակցի Սեմ Շանկլանդի հետ:
ԱՄՆ ընտրանին 11 միավորով երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի երկրորդ թիմը:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5):
Արման Փաշիկյանի գլխավորած թիմը միակն է, որը 6 հաղթանակ է տարել օլիմպիադայում:
Հայաստանի կանանց հավաքականն էլ 7-րդ տուրում ուժերը կչափի Իսրայելի թիմի հետ: Առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա Մարսել Եֆրոիմսկիի հետ, Լիլիթ Մկրտչյանը սևերով կմրցի Դինա Բալենկայայի հետ, Աննա Սարգսյանը կխաղա Մաշա Կլինովայի, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ Միչալ Լահավի հետ:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ, սակայն պարտվել է Էստոնիային (1,5:2,5) ու 10 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը։
7-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից: Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։
Հայաստանյան 3 շախմատիստ լավագույն 100-յակում է. ՖԻԴԵ–ն հրապարակել է դասակարգման աղյուսակը
Լրահոս
0