https://arm.sputniknews.ru/20220805/khaghaghutjan-darashrjany-hertakan-manipulativ-puchikn-er-hhk-gvortsadir-marmin-46259761.html
«Խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլյատիվ փուչիկն էր. ՀՀԿ գործադիր մարմին
«Խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլյատիվ փուչիկն էր. ՀՀԿ գործադիր մարմին
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի` միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները։ 05.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-05T12:16+0400
2022-08-05T12:16+0400
2022-08-05T12:28+0400
հայաստան
իշխանություն
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
ադրբեջան
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/12/36629656_0:39:1600:939_1920x0_80_0_0_6289906bf77c69b87bb6acfeb2de1c84.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումները» գովերգող միջազգային դերակատարները ցանկություն չունեն զսպելու ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները։ Նման հայտարարություն է արել ՀՀԿ գործադիր մարմինը` նշելով, որ Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլյատիվ փուչիկն էր, որը ներկայիս իշխանությունը հրամցնում էր հայ ժողովրդին:ՀՀԿ-ն ընդգծում է, որ հայ ժողովուրդն իրականում տեղեկացված չէ այն անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին, որ իր թիկունքում ձեռք են բերել ՀՀ կառավարության «կապիտուլյանտ ղեկավարն ու նրա վարչախումբը»:«Ադրբեջանական վայրագությունների հերթական առիթ հանդիսացող խնդիրը, այն է՝ Բերձորի միջանցքի հարցը, Հայաստանի իշխանությունների ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից մեկն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել: Հարց է առաջանում` ո՞ւմ հավանությամբ է Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը»,- նշում է կուսակցության գործադիր մարմինը։ՀՀԿ-ն շեշտում է, որ պարտվողական քաղաքականության ակնբախ դրսևորում են Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ հանցավոր անգործությունը, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելը, Արցախի զինաթափմանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին և հայտարարություններին զուգահեռ։ԳՄ-ն համոզված է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/12/36629656_90:0:1510:1065_1920x0_80_0_0_b4a9c69ba66aea0df215da9bd7684c20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իշխանություն, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), ադրբեջան, հայտարարություն
հայաստան, իշխանություն, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), ադրբեջան, հայտարարություն
«Խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլյատիվ փուչիկն էր. ՀՀԿ գործադիր մարմին
12:16 05.08.2022 (Թարմացված է: 12:28 05.08.2022) Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի` միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումները» գովերգող միջազգային դերակատարները ցանկություն չունեն զսպելու ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները։ Նման հայտարարություն է արել ՀՀԿ գործադիր մարմինը` նշելով, որ
Հայաստանի և
Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլյատիվ փուչիկն էր, որը ներկայիս իշխանությունը հրամցնում էր հայ ժողովրդին:
«Այս էլ որերորդ անգամ ակնհայտ է դառնում Հայաստանի գործող վարչակազմի վարած արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը` խարսխված արկածախնդրության, անպատասխանատվության և հայրենադավության վրա... իսկ ռազմավարական դաշնակցի հետ խառնիճաղանջ հարաբերությունները, որոնք սկիզբ են առել 2018-ի իշխանազավթումից հետո, նպաստել և նպաստում են ստեղծված իրավիճակին»,- ասված է հայտարարությունում։
ՀՀԿ-ն ընդգծում է, որ հայ ժողովուրդն իրականում տեղեկացված չէ այն անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին, որ իր թիկունքում ձեռք են բերել ՀՀ կառավարության «կապիտուլյանտ ղեկավարն ու նրա վարչախումբը»:
«Ադրբեջանական վայրագությունների հերթական առիթ հանդիսացող խնդիրը, այն է՝ Բերձորի միջանցքի հարցը, Հայաստանի իշխանությունների ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից մեկն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել: Հարց է առաջանում` ո՞ւմ հավանությամբ է Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը»,- նշում է կուսակցության գործադիր մարմինը։
ՀՀԿ-ն շեշտում է, որ պարտվողական քաղաքականության ակնբախ դրսևորում են Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ հանցավոր անգործությունը, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելը, Արցախի զինաթափմանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին և հայտարարություններին զուգահեռ։
ԳՄ-ն համոզված է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ: