https://arm.sputniknews.ru/20220805/gjumru-102-rd-razmakajanum-sksel-en-nakhapatrastvel-banak-2022-i-mijvocarumnerin-46262582.html
Գյումրու 102-րդ ռազմակայանում սկսել են նախապատրաստվել «Բանակ-2022»-ի միջոցառումներին
Գյումրու 102-րդ ռազմակայանում սկսել են նախապատրաստվել «Բանակ-2022»-ի միջոցառումներին
Sputnik Արմենիա
Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները զբաղվում են տեխնիկայի և սպառազինության նախապատրաստմամբ, որոնք ներկայացված կլինեն ցուցադրության հարթակներում։ 05.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-05T12:37+0400
2022-08-05T12:37+0400
2022-08-05T12:42+0400
հայաստան
գյումրի
գյումրու 102–րդ ռազմաբազա
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/05/46259242_0:132:2937:1784_1920x0_80_0_0_c4e1908185662242f9df68964786842b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները Գյումրու զորամիավորման կայազորում ձեռնամուխ են եղել «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի միջոցառումների նախապատրաստմանը: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:Նշվում է, որ ռուսական ռազմակայանի զինծառայողները զբաղվում են տեխնիկայի և սպառազինության նախապատրաստմամբ, որոնք կներկայացվեն ցուցադրության հարթակներում: Բացի այդ, ցուցադրական ելույթ կունենա հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը։ Զինծառայողները կցուցադրեն ձեռնամարտի տարբեր մեթոդներ և «բուրգ» զորաշարվածքը։ՌԴ զինվորականները համալիր վարժանքներ են անցկացնում Հայաստանի զորավարժարաններումՌազմակայանի խոհարարները իսկական զինվորական շիլա և ըմպելիք կհյուրասիրեն համաժողովի հյուրերին։ Միավորման ռազմական նվագախումբը հանդես կգա համերգով, որին կմասնակցեն նաև պատանի բանակայինների շարժման անդամները: Երաժիշտները կկատարեն Հայրենական մեծ պատերազմի ժամանակների ռազմաճակատային կոմպոզիցիաներ, ինչպես նաև ժամանակակից երգեր»,- ասված է հաղորդագրությունում։Ցուցահանդեսային միջոցառումները կանցկացվեն ռուսական ռազմակայանի «Պատրիոտ» այգում 2022 թվականի օգոստոսի 19-21-ը:Ռազմատեխնիկական համաժողովը կանցկացվի Ռուսաստանի Դաշնության 9 սուբյեկտների «Պատրիոտ» ռազմահայրենասիրական պարկերի 16 տեղամասերում՝ Հարավային ռազմական օկրուգի և Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռուսական ռազմակայանների տարածքում։Հայաստանում ՌԴ ռազմաբազայի սպայական կազմը տակտիկական հրաձգության նորմատիվներ կհանձնի
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/05/46259242_125:0:2856:2048_1920x0_80_0_0_73591752cbd2c9333affae7965a6e313.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, գյումրու 102–րդ ռազմաբազա, հարավային ռազմական օկրուգ (հռօ)
հայաստան, գյումրի, գյումրու 102–րդ ռազմաբազա, հարավային ռազմական օկրուգ (հռօ)
Գյումրու 102-րդ ռազմակայանում սկսել են նախապատրաստվել «Բանակ-2022»-ի միջոցառումներին
12:37 05.08.2022 (Թարմացված է: 12:42 05.08.2022) Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները զբաղվում են տեխնիկայի և սպառազինության նախապատրաստմամբ, որոնք ներկայացված կլինեն ցուցադրության հարթակներում։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները Գյումրու զորամիավորման կայազորում ձեռնամուխ են եղել «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի միջոցառումների նախապատրաստմանը: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ռուսական ռազմակայանի զինծառայողները զբաղվում են տեխնիկայի և սպառազինության նախապատրաստմամբ, որոնք կներկայացվեն ցուցադրության հարթակներում: Բացի այդ, ցուցադրական ելույթ կունենա հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը։ Զինծառայողները կցուցադրեն ձեռնամարտի տարբեր մեթոդներ և «բուրգ» զորաշարվածքը։
Ռազմակայանի խոհարարները իսկական զինվորական շիլա և ըմպելիք կհյուրասիրեն համաժողովի հյուրերին։ Միավորման ռազմական նվագախումբը հանդես կգա համերգով, որին կմասնակցեն նաև պատանի բանակայինների շարժման անդամները: Երաժիշտները կկատարեն Հայրենական մեծ պատերազմի ժամանակների ռազմաճակատային կոմպոզիցիաներ, ինչպես նաև ժամանակակից երգեր»,- ասված է հաղորդագրությունում։
Ցուցահանդեսային միջոցառումները կանցկացվեն ռուսական ռազմակայանի «Պատրիոտ» այգում 2022 թվականի օգոստոսի 19-21-ը:
Ռազմատեխնիկական համաժողովը կանցկացվի Ռուսաստանի Դաշնության 9 սուբյեկտների «Պատրիոտ» ռազմահայրենասիրական պարկերի 16 տեղամասերում՝ Հարավային ռազմական օկրուգի և
Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռուսական ռազմակայանների տարածքում։