00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գյուղացին կա՛մ կարտագաղթի, կա՛մ բատրակ կլինի կուլակների մոտ. Խաչատրյանը` նոր ծրագրի մասին

Հողերի կոնսոլիդացման գործում պետությունը պետք է խրախուսի կոոպերացիան
Բաժանորդագրվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տեղեկատվությանը, ըստ որի ՀՀ կառավարությունը մտադիր է միավորել Հայաստանում փոքր գյուղատնտեսական հողատարածքները։
Այն, ինչ ձեռնարկել է գործող կառավարությունը, իր մեջ պարունակում է ռիսկային էլեմենտներ։ Եթե սկսում են աջակցություն ցուցաբերել մեծ հողակտորներ ունեցողներին, ապա մարդկանց արդեն իսկ դնում են մեկնարկային անհավասար պայմանների մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը` խոսելով Հայաստանում փոքր գյուղատնտեսական հողատարածքները միավորելու կառավարության մտադրության մասին։
Նշենք, որ կառավարությունը օգոստոսի 4-ի նիստում ընդունեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը»։
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ փոքր հողատարածքների միավորման նախաձեռնություն կար նաև 1990-ական թվականների վերջին, սակայն այդ գործընթացը ձախողվեց, որովհետև փոքր տնտեսությունների համար չստեղծվեցին որոշակի խթաններ։

«Նա, ով ունի 200 հեկտար, կառավարությունից ստանում է էական աջակցություն և մրցակցային առավելություն ձեռք բերում նրա նկատմամբ, ով ունի կես հեկտար։ Արդյունքում մեծերը շուկայից դուրս են մղելու փոքր գյուղացիական տնտեսություններ ունեցողներին։ Այսինքն` հողերը կխոշորանան, բայց կկենտրոնանան մի քանի խոշոր հողատերերի ձեռքում, և մենք կունենանք գյուղատնտեսության մոնոպոլիզացիա։ Բազմաթիվ գյուղացիներ կա՛մ ոչինչ չեն ունենա, կա՛մ կգան քաղաք ու կարտագաղթեն, կա՛մ բատրակ կաշխատեն նոր կուլակների մոտ»,- ասաց Խաչատրյանը։

Նրա կարծիքով` որպեսզի զարգանան և՛ գյուղատնտեսությունը, և՛ գյուղերը, պետք է պետությունը խրախուսի կոոպերացիան, այսինքն` հողերը պետք է մեծանան, սակայն մեծ հողից յուրաքանչյուր փոքր գյուղացի պետք է ունենա իր մասնաբաժինը, սեփականության իրավունքը չպետք է փոխանցվի խոշորացված նոր գյուղացիական տնտեսություններին։
«Որպեսզի գյուղացիները միավորվեն, պետք է նրանց խրախուսել, տրամադրել խորհրդատվություն, մարքետինգային աջակցություն, մատչելի պայմաններով հատկացնել տեխնիկա, վառելանյութ, պարարտանյութ, սակայն ամենակարևորն այն է, որ գյուղացիները գնան իրական կոոպերացիայի»,- ասաց գյուղատնտեսության նախկին նախարարը։
Խաչատրյանը չբացառեց, որ ծրագրի իրագործումը կարող է նպաստել գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, արտադրանքի ավելացմանն ու ծախսերի կրճատմանը, բայցև ընդգծեց, որ սուբօպտիմալ հողերի վրա բերքի ինքնարժեքը բարձրանում է, առաջանում են բազմաթիվ այլ պրոբլեմներ, ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի գյուղացին հողից չկտրվի։ Նրա պնդմամբ` կառավարության շատ ծրագրերի իրականացման արդյունքում ականատես ենք լինում ողբերգության, քանի որ հայտարարված ազնիվ նպատակների տակ ի հայտ են գալիս անազնիվ մեթոդներ։
Նախկին գյուղնախարարը վկայակոչեց ԵՄ-ի գյուղատնտեսական քաղաքականությունը, որը հետապնդում է երեք հիմնական նպատակ` պարենային անվտանգություն, գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամուտների ավելացում, կենսակերպի պահպանում, որպեսզի գյուղացին ունենա իր կայուն եկամտի աղբյուրը, սեփական հողը, այլ ոչ թե գնա ու դառնա խոշոր հողատիրոջ վարձու աշխատողը։
Հողային բարեփոխումներն ապահովելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի
Նշենք, որ ծրագրի համաձայն` կառավարությունն առաջարկում է 30 հա և ավելի մակերեսով հողերի միավորման և դրանցում ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար փոխհատուցել այդ աշխատանքների ծախսերի 50%-ը, բայց առավելագույնը մինչև 200 հա մակերեսով միավորված հողերի համար։
Էկոնոմիկայի նախարարությունը հաշվարկել է, որ ծրագրի իրականացման արդյունքում 2023 թվականին կմիավորվի շուրջ 1000 հա, 2024 թվականին` 1500, իսկ 2025 թվականին` շուրջ 2000 հա հողատարածք։
Նախագծի իրականացման արժեքը կկազմի` 2023-ին` մինչև 1․38 մլրդ դրամ, 2024-ին` 2.07 մլրդ, 2025-ին՝ մինչև 2.76 մլրդ դրամ:
Լրահոս
0