https://arm.sputniknews.ru/20220805/es-vogevvorvats-em-vor-shutvov-arajin-angam-hajastan-em-ajcelelu-brajan-meji-grarumy-46271524.html
Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու. Բրայան Մեյի գրառումը
Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու. Բրայան Մեյի գրառումը
Sputnik Արմենիա
Աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահարը «Ինստագրամի» իր էջում հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի ելույթն ու հիացական մեկնաբանություն թողել։ 05.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-05T14:26+0400
2022-08-05T14:26+0400
2022-08-05T14:41+0400
սթարմուս
հայաստան
բրայան մեյ
համերգ
տավուշ
երեխա
«queen» խումբ
instagram
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/05/46271236_0:0:1601:901_1920x0_80_0_0_1ebfbb5545faa013147b09dcba49d1b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահար, «Starmus» փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյն անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։ Բրայան Մեյն այս մասին հայտարարել է «Ինստագրամի» իր էջում։Նա հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` «Bohemian Rhapsody» երգի կատարումը և շատ դրական գնահատել։«Անդիմադրելի են։ Սա Հայաստանի Տավուշի մանկապատանեկան երգչախումբն է։ Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու: «Սթարմուսը» կանչում է»,- գրել է նա։Նշենք, որ վերջերս Տավուշի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ ելույթներն ուղղակի իրարանցում առաջացրին սոցցանցերում։ Ամենաշատը տարածվեց հենց «Queen»-ի երգացանկից «We Will Rock You» կատարումը։ Երգչախմբի խմբավարն այժմ Մարիա Գալստյանն է։Հավելենք, որ այս տարի սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի «STARMUS» փառատոնը։ Փառատոնը հիմնադրվել է 2009 թվականին։ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությամբ 2019 թվականին հանդես է եկել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, կազմակերպվում է «50 տարի Մարսի վրա» խորագրով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/05/46271236_23:0:1446:1067_1920x0_80_0_0_27e3423b6c8a30ff66ca61c9eb6a54dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սթարմուս, հայաստան, բրայան մեյ, համերգ, տավուշ, երեխա, «queen» խումբ, instagram
սթարմուս, հայաստան, բրայան մեյ, համերգ, տավուշ, երեխա, «queen» խումբ, instagram
Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու. Բրայան Մեյի գրառումը
14:26 05.08.2022 (Թարմացված է: 14:41 05.08.2022) Աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահարը «Ինստագրամի» իր էջում հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի ելույթն ու հիացական մեկնաբանություն թողել։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահար, «Starmus» փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյն անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։ Բրայան Մեյն այս մասին հայտարարել է «Ինստագրամի» իր էջում։
Նա հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` «Bohemian Rhapsody» երգի կատարումը և շատ դրական գնահատել։
«Անդիմադրելի են։ Սա Հայաստանի Տավուշի մանկապատանեկան երգչախումբն է։ Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու: «Սթարմուսը» կանչում է»,- գրել է նա։
Նշենք, որ վերջերս Տավուշի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ ելույթներն ուղղակի իրարանցում առաջացրին սոցցանցերում։ Ամենաշատը տարածվեց հենց «Queen»-ի երգացանկից «We Will Rock You» կատարումը։ Երգչախմբի խմբավարն այժմ Մարիա Գալստյանն է։
Հավելենք, որ այս տարի սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի «STARMUS» փառատոնը։ Փառատոնը հիմնադրվել է 2009 թվականին։ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությամբ 2019 թվականին հանդես է եկել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, կազմակերպվում է «50 տարի Մարսի վրա» խորագրով։