00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
0 ր
Исторический ликбез
Как снести памятник герою СС атаману Краснову?
15:04
23 ր
Исторический ликбез
Как белый атаман Краснов Гитлеру служил
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱԶԲ-ն «Երեմյան ֆարմ» ընկերությանը 25 մլն դոլարի վարկ կտա անասնաբուծության զարգացման համար

© пресс-служба ЕАБР«Երեմյան փրոջեքթս» ընկերության ֆերմայում
«Երեմյան փրոջեքթս» ընկերության ֆերմայում - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ սա Հայաստանում խոշոր գյուղատնտեսությանն աջակցելու առաջին լուրջ նախագիծն է։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը «Երեմյան ֆարմ» ընկերությանը 25 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանում անասնաբուծության զարգացման համար:
ԵԱԶԲ-ն, ՀՀ կառավարությունը և «Երեմյան ֆարմ» ՓԲԸ-ն այսօր համագործակցության հուշագիր կնքեցին, որի շրջանակում էլ կիրականացվի նախագիծը:
Հուշագրի նպատակը Հայաստանի պարենային անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովումն է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում։ ԵԱԶԲ-ն Հայաստանի կառավարությանը կաջակցի ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում նախագծերի ֆինանսավորման միջոցով, որոնք կնպաստեն հումքի վերամշակման գործընթացի զարգացմանը և արտադրանքի ավելացված արժեքի մեծացմանը:
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի (որի մեջ մտնում է «Երեմյան ֆարմ»-ը) նախագիծը համապատասխանում է «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության զարգացման 2019-2024թթ. ծրագրի» խնդիրներին:
ԵԱԶԲ-ի վարկը կուղղվի արտադրության ամբողջական ցիկլի զարգացմանը, ներառյալ ցածր եկամտաբեր կենդանիների փոխարինումը տոհմային խոշոր եղջերավոր անասուններով, կերային մշակաբույսերի արտադրության գյուղատնտեսական տարածքների ընդլայնումը, ակտիվների արդիականացումը՝ մսի և կաթնամթերքի արտադրության ծավալների մեծացման նպատակով: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 31 մլն դոլար։
Ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվելու են 1200 խոշոր եղջերավոր կենդանիների համար տավարաբուծական և 6000 գլուխ խոզերի համար խոզաբուծական ֆերմաներ։ Արդյունքում նախատեսվում է կաթի արտադրության ավելացում` մինչև 11 000 տոննա, այսինքն՝ տարեկան լրացուցիչ 1,6 տոկոս: Սեփական կարողությունների զարգացումը կարող է նպաստել ներմուծման փոխարինմանը և 1,4%-ով բարելավել ՀՀ-ում կաթի մատակարարման մակարդակը (ընթացիկ մակարդակը 82% է):
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ սա Հայաստանում խոշոր գյուղատնտեսությանն աջակցելու առաջին լուրջ նախագիծն է։ Գյուղատնտեսությունն իշխանությունների համար գերակա ուղղություն է, ինչպես նաև երկրի տնտեսության հիմնական լոկոմոտիվը։

«Հաշվի առնելով այս գործոնները՝ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ նոր համագործակցության հնարավորությունները։ Փորձնական ծրագիրը, որը կիրականացվի Հայաստանի կառավարության կողմից Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ, միանշանակ նոր փուլ կդառնա ագրոարդյունաբերական համալիրի ոլորտի զարգացման գործում, ինչպես նաև ընդհանուր առմամբ կբարձրացնի մեր երկրի մրցունակությունը»,- ասաց Քերոբյանը:

Բացի այդ, ծրագիրը աջակցություն կդառնա մասնավոր հատվածի համար և, Քերոբյանի կարծիքով, կբարձրացնի երկրի արտահանման ներուժը:
ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի խոսքով՝ Հայաստանում նախագծերի իրականացման ճանապարհը բանկի համար երկար է եղել: Այս օրերին մոտ 100 մլն դոլարի նախագծեր են ստորագրվում։
Նա նշեց, որ ծրագրված ռազմավարության համաձայն` իրենք նախատեսում են մոտ 11 մլրդ դոլար ներդնել ԵԱԶԲ-ի մասնակից երկրներում:
««Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հետ իրականացվող նախագիծն ուղղված է Հայաստանի ագրոարդյունաբերական ռազմավարական ոլորտի զարգացմանը և զգալի տնտեսական ու սոցիալական ազդեցություն է ունենալու` գյուղական տարածքների զարգացում (գյուղերում բնակվում է Հայաստանի բնակչության 36 տոկոսը), 300 նոր աշխատատեղերի ստեղծում, ՀՆԱ-ի ծավալի ավելացում և բնակչությանը պահանջված սննդամթերքով ապահովում։ Կառավարության հետ կնքված եռակողմ հուշագրի շնորհիվ համալիրի զարգացման ուղղությամբ մեր բանկի աշխատանքը երկրում կհամակարգվի միանգամից երեք հարթություններում` պետական անհրաժեշտություն-բիզնես շահեր-մատչելի ֆինանսավորման ապահովում»,- նշեց Պոդգուզովը:
ԵԱԶԲ-ն կֆինանսավորի Հայաստանում 11 արևային կայանների կառուցումը
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն այս նախագիծն աննախադեպ է համարում ինչպես ընկերության, այնպես էլ Հայաստանի անասնաբուծության ոլորտի համար: Նա ասաց, որ վերջին 15 տարվա ընթացքում անասնաբուծության ոլորտում նման խոշոր ներդրումներ Հայաստանում չեն եղել։
«Մենք նոր մոտեցում ենք ներդնում Հայաստանում անասնապահության և կաթի արտադրության մեջ։ Դրանով մենք խթանում ենք գյուղատնտեսության զարգացումը, դա մոտիվացիա կլինի մեր ֆերմերային տնտեսությունների համար։ Նախագիծը ցույց կտա, որ Հայաստանում կարելի է զբաղվել որակյալ անասնապահությամբ և կաթի արտադրությամբ»,- նշեց Երեմյանը։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին ԵԱԶԲ-ն ընդունեց Հայաստանում 2022-2026 թվականների զարգացման ռազմավարությունը, որի առաջնահերթություններից է պարենային անվտանգության ապահովումը՝ ագրոարդյունաբերական համալիրի հատվածի արտադրողականության բարձրացման հաշվին, առանցքային ագրոարդյունաբերական ապրանքների ներմուծումից երկրի կախվածության նվազեցմանը նպաստելը, ինչպես նաև Եվրասիական ապրանքափոխանցող ցանցի մեգանախագծի զարգացումը, որն ապահովում է պարենի լոգիստիկայի, փոքր և միջին ձեռնարկությունների առևտրային գործունեության զարգացումը:
ԵԱԶԲ-ն «Տաշիրին» 30 մլն դոլար է հատկացնում Հայաստանում հաշվիչների արտադրության համար
Լրահոս
0