https://arm.sputniknews.ru/20220805/avetiq-chalabjani-gvortsvov-sd-chen-dimi-datavvory-merzhec-mijnvordutjuny-46287170.html
Ավետիք Չալաբյանի գործով ՍԴ չեն դիմի. դատավորը մերժեց միջնորդությունը
Ավետիք Չալաբյանի գործով ՍԴ չեն դիմի. դատավորը մերժեց միջնորդությունը
Sputnik Արմենիա
Չալաբյանի դեմ հարուցված քրգործով դատավորը կարծում է, որ սահմանադրականության հետ կապված հիմնավոր կասկած չկա։ 05.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-05T17:12+0400
2022-08-05T17:12+0400
2022-08-05T17:16+0400
ավետիք չալաբյան
դատ
սահմանադրական դատարան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44113505_0:0:1497:843_1920x0_80_0_0_98ebacffee604405f28ce96c6a263b91.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբաններն այսօր ընթացող դատական նիստի ժամանակ միջնորդեցին դատարանին դիմել Սահմանադրական դատարան։Նշենք, որ Չալաբյանի դեմ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը)։ Հենց այդ հոդվածի սահմանադրականությունն էլ Չալաբյանի փաստաբաններն ուզում են ՍԴ–ում վիճարկել։Սակայն նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը։«Տվյալ նորմի սահմանադրականության հետ կապված հիմնավոր կասկած չկա, ինչի հիմքով էլ միջնորդությունը մերժվում է»,–ասաց դատավորը։Այսօրվա նիստն այսպիսով ավարտվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին, ժամը 12-ին։Նիստերին մասնակցելու եմ մեկ նպատակով. Չալաբյանի գործով անցնում են ապացույցների հետազոտմանըՀիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44113505_166:0:1497:998_1920x0_80_0_0_eb9b801b78da6ddb52acf5a5784ace32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան, դատ, սահմանադրական դատարան, դատավոր
ավետիք չալաբյան, դատ, սահմանադրական դատարան, դատավոր
Ավետիք Չալաբյանի գործով ՍԴ չեն դիմի. դատավորը մերժեց միջնորդությունը
17:12 05.08.2022 (Թարմացված է: 17:16 05.08.2022) Չալաբյանի դեմ հարուցված քրգործով դատավորը կարծում է, որ սահմանադրականության հետ կապված հիմնավոր կասկած չկա։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբաններն այսօր ընթացող դատական նիստի ժամանակ միջնորդեցին դատարանին դիմել Սահմանադրական դատարան։
Նշենք, որ Չալաբյանի դեմ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը)։ Հենց այդ հոդվածի սահմանադրականությունն էլ Չալաբյանի փաստաբաններն ուզում են ՍԴ–ում վիճարկել։
«Այս նորմն ընդունվել է միայն մեկ նպատակով` Չալաբյանի դեմ գործ սկսելու համար։ Այս նորով երբևիցե ՀՀ-ում քրեական հետապնդում չի իրականացվել` սա առաջին դեպքն է։ Հորդորում եմ արձագանքել փաստաբաններիս միջնորդությանը և ՍԴ դիմել»,–ասաց Չալաբյանը։
Սակայն նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը։
«Տվյալ նորմի սահմանադրականության հետ կապված հիմնավոր կասկած չկա, ինչի հիմքով էլ միջնորդությունը մերժվում է»,–ասաց դատավորը։
Այսօրվա նիստն այսպիսով ավարտվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին, ժամը 12-ին։
Հիշեցնենք`
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Մայիսի 14-ին նա
2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան
նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։