https://arm.sputniknews.ru/20220805/adrbejany-petq-e-dadarecni-razmakan-gortsoghutjunnery-lgh-zhoghvordi-dem-menendes-46299963.html
Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ. Մենենդես
Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ. Մենենդես
Sputnik Արմենիա
Ամերիկացի սենատորը շեշտում է՝ ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից։ 05.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-05T20:45+0400
2022-08-05T20:45+0400
2022-08-05T21:00+0400
ռոբերտ մենենդես
ամն
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/13/21401372_0:0:1601:901_1920x0_80_0_0_92e5e53d8ad1b4c73322dbbc25d9799b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների առնչությամբ:«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի նրա վերջին մոդելի անընդունելի շարունակությունն են։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մենենդեսը:Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։Հավելենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/13/21401372_82:0:1505:1067_1920x0_80_0_0_b3e6bc41192eff3616254583c58064e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ մենենդես, ամն, արցախ, ադրբեջան
ռոբերտ մենենդես, ամն, արցախ, ադրբեջան
Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ. Մենենդես
20:45 05.08.2022 (Թարմացված է: 21:00 05.08.2022) Ամերիկացի սենատորը շեշտում է՝ ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների առնչությամբ:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի նրա վերջին մոդելի անընդունելի շարունակությունն են։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,-
«Թվիթեր»-ի իր էջում գրել է Մենենդեսը:
Հավելենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։