https://arm.sputniknews.ru/20220804/tvokivon-pekinin-bvoghvoqi-nvota-e-hghel-hrtirner-en-ynkel-tshapvoniaji-tntesakan-gvotum-46220034.html
Տոկիոն Պեկինին բողոքի նոտա է հղել․ հրթիռներ են ընկել Ճապոնիայի տնտեսական գոտում
Տոկիոն Պեկինին բողոքի նոտա է հղել․ հրթիռներ են ընկել Ճապոնիայի տնտեսական գոտում
Sputnik Արմենիա
Այսօր պաշտոնապես մեկնարկել են Չինաստանի լայնածավալ զորավարժությունները Թայվանի շրջակայքում: 04.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-04T16:26+0400
2022-08-04T16:26+0400
2022-08-04T16:26+0400
ճապոնիա
չինաստան
թայվան
ամն
զորավարժություններ
նենսի փելոսի
https://cdn.am.sputniknews.ru/img/299/89/2998980_0:0:2859:1609_1920x0_80_0_0_5cdd8e4b99c6bbf89135cb24f516259a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի կառավարությունը խիստ բողոք է հղել Չինաստան այն բանից հետո, երբ Չինաստանի կողմից արձակված հինգ հրթիռներ ընկել են ճապոնական տնտեսական գոտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճապոնական Kyodo լրատվական գործակալությանը։Միջադեպի կապակցությամբ փոխարտգործնախարար Տակեո Մորին հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայում Չինաստանի դեսպանի հետ, որի ընթացքում պահանջել է անհապաղ դադարեցնել զորավարժությունները։Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական կառավարության և նրա կղզու նահանգի՝ Թայվանի միջև պաշտոնական հարաբերութունները ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանում քաղաքացիական պատերազմում պարտված ուժերը տեղափոխվել են Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։
ճապոնիա
չինաստան
թայվան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/299/89/2998980_0:0:2731:2048_1920x0_80_0_0_bc57a3f5a7297ea5c4dec8d2f76dc404.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճապոնիա, չինաստան, թայվան, ամն, զորավարժություններ, նենսի փելոսի
ճապոնիա, չինաստան, թայվան, ամն, զորավարժություններ, նենսի փելոսի
Տոկիոն Պեկինին բողոքի նոտա է հղել․ հրթիռներ են ընկել Ճապոնիայի տնտեսական գոտում
Այսօր պաշտոնապես մեկնարկել են Չինաստանի լայնածավալ զորավարժությունները Թայվանի շրջակայքում:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի կառավարությունը խիստ բողոք է հղել Չինաստան այն բանից հետո, երբ Չինաստանի կողմից արձակված հինգ հրթիռներ ընկել են ճապոնական տնտեսական գոտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճապոնական Kyodo լրատվական գործակալությանը։
Միջադեպի կապակցությամբ փոխարտգործնախարար Տակեո Մորին հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայում Չինաստանի դեսպանի հետ, որի ընթացքում պահանջել է անհապաղ դադարեցնել զորավարժությունները։
Այսօր պաշտոնապես մեկնարկել են Չինաստանի լայնածավալ զորավարժությունները Թայվանի շրջակայքում: Զորավարժությունները, որոնք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցի պատասխանն էին, կտևեն մինչև կիրակի օրը։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական կառավարության և նրա կղզու նահանգի՝ Թայվանի միջև պաշտոնական հարաբերութունները ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանում քաղաքացիական պատերազմում պարտված ուժերը տեղափոխվել են Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։