00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս գիտնականները վերծանել են Կովկասում հայտնաբերված նեանդերթալացու մնացորդների ԴՆԹ-ն

© Sputnik / Минкин / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հնագույն նմուշների հետազոտությունները ռուսաստանյան լաբորատորիաներում սկզբունքային նշանակություն ունեն գենետիկայի համար և կօգնեն բացառել արժեքավոր և եզակի տեղական պատմական, մարդաբանական և հնէաբանական օբյեկտների դուրսբերումը արտերկիր:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հյուսիսային Կովկասում, Մեզմայի քարանձավում հայտնաբերված նեանդերթալացու մնացորդները հետազոտել են «Սիրիուս» հետազոտական համալսարանի գենետիկները։ Սա նեանդերթալացու ԴՆԹ-ի առաջին հետազոտությունն է, որն անցկացվել է ռուս գիտնականների կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Աշխատանքը կատարվել է «Ռուսական հարթավայրի հնագույն բնակչության գենետիկ պատմությունը» նախագծի շրջանակներում՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության աջակցությամբ:
Մեզմայի քարանձավը գտնվում է Հյուսիսային Կովկասում՝ Եվրոպան և Ասիան բաժանող սահմանից ոչ հեռու (Մայկոպից 50 կմ դեպի հարավ): Ավելի վաղ այնտեղ նեանդերթալացիների մնացորդներ էին հայտնաբերվել։ Իսկ վերջերս հնագետները հայտնաբերել էին քարանձավի երրորդ հնագույն բնակչի ատամը․ հենց այդ նմուշն է սեկվենտացվել «Սիրիուս» համալսարանի գիտնականների կողմից։ Միջուկային գենոմի հաջորդականության վերլուծությունը ցույց է տվել, որ հետազոտվող կաթնատամը պատկանում է նեանդերթալացի աղջնակի։
Վանա լճի Կտուց կղզին. ինչի՞ մասին է հիշեցնում դեպի հայկական վանք տանող ճանապարհը
Գիտնականների կարծիքով՝ հետազոտվող անհատը վաղ նեանդերթալյան ճյուղերի վերջին ներկայացուցիչներից մեկն է եղել։
Աշխարհում նեանդերթալացիների ընդունված դասակարգում մինչ օրս չկա։ Ռուս գիտնականները հույս ունեն, որ միտոքոնդրիալ հապլոխմբերի՝ իրենց առաջարկած անվանացանկը լայնորեն պահանջված կլինի համաշխարհային պալեոգենետիկայում:
«Եզակի հնագիտական նյութը, որը գտնվել է Ռուսաստանի տարածքում, համաշխարհային մշակութային և գիտական արժեք ունի, սակայն այդ նյութի օգտագործմամբ համաշխարհային մակարդակի բոլոր հայտնագործությունները մինչ օրս կատարվել են արտասահմանում։ Ռուսական լաբորատորիաներում ռուսական հնագույն նմուշների գենետիկական հետազոտությունները սկզբունքային նշանակություն ունեն։ Դա թույլ կտա կանխել արժեքավոր և, որպես կանոն, եզակի հայրենական պատմական, մարդաբանական և հնէաբանական օբյեկտների հետագա դուրսբերումը արտերկիր»,-նշել է ՌԳԱ ակադեմիկոս, նախագծի գիտական ղեկավար Եվգենի Ռոգաևը:
Նախագծի շրջանակներում «Սիրիուսի» գիտնականները հետազոտում են ռուսական հարթավայրի ամբողջ հին բնակչությունը՝ սկսած պալեոլիթից մինչև միջին դարեր։ Հետազոտողների համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ժողովուրդների գենետիկ կառուցվածքը, որոնք իրենց ներդրումն են ունեցել հին ռուսական էթնոմշակութային ընդհանրության ձևավորման և Հին Ռուսիայի առաջացման գործում:
Բրիտանացուն կարող է մահապատիժ սպառնալ Իրաքից հնագիտական արժեքներ դուրս բերելու փորձի համար
Ներկայումս գիտնականները նաև աշխատանքներ են իրականացնում հնագույն սլավոնական ցեղերի և Ռուսական հարթավայրի այլ ժողովուրդների ուսումնասիրման ուղղությամբ, որոնց հիման վրա մեր թվարկության առաջին հազարամյակում ձևավորվել է ռուսական պետությունը, նշվում է «Սիրիուս» համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Լրահոս
0