https://arm.sputniknews.ru/20220804/rd-zvo-n-erku-harvatsvov-aveli-qan-500-ukrainaci-zinvorakani-e-vochnchacrel-rd-pn-46220187.html
ՌԴ ԶՈւ-ն երկու հարվածով ավելի քան 500 ուկրաինացի զինվորականի է ոչնչացրել․ ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն երկու հարվածով ավելի քան 500 ուկրաինացի զինվորականի է ոչնչացրել․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում հատուկ գործողության մանրամասները։ 04.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-04T16:33+0400
2022-08-04T16:33+0400
2022-08-04T16:33+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_0:0:1601:901_1920x0_80_0_0_7e0c04c2512d4cc00823805d6cd8c81a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Խարկովի շրջանում բարձր ճշգրտությամբ հարվածներով ոչնչացրել են 92-րդ մեխանիզացված բրիգադի մինչև 130 ուկրաինացի ազգայնականների, ինչպես նաև մինչև 400 զինծառայողների՝ ԴԺՀ-ում 95-րդ դեսանտա-գրոհային բրիգադի տեղակայման վայրում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։«Խարկով քաղաքի շրջանում 92-րդ մեխանիզացված բրիգադի դիրքերի ուղղությամբ օդատիեզերական ուժերի կողմից բարձր ճշգրտության զենքով հարվածների արդյունքում ոչնչացվել է մինչև 130 զինծառայող ու 13 միավոր զրահատեխնիկա։ Դոնեցկի Կոնստանտինովկա բնակավայրի շրջանում խոցվել է 95-րդ դեսանտա-գրոհային բրիգադի ստորաբաժանումների տեղակայման ժամանակավոր կետը: Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ-ի մինչև 400 զինծառայող ու 20 միավոր ռազմական տեխնիկա», - նշված է ամփոփագրում:Ռուսաստանի ՊՆ-ում հայտնել են նաև, որ ուկրաինական զորքերի 54-րդ մեքենայացված, 56-րդ ու 58-րդ մոտոհրաձգային բրիգադների ստորաբաժանումները, մեծ կորուստների պատճառով կորցնելով մարտունակությունը, թողել են զբաղեցրած դիրքերը ԴԺՀ-ում:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 162-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_82:0:1505:1067_1920x0_80_0_0_eb26ed1ae515b399efe8bde2f845596a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ՌԴ ԶՈւ-ն երկու հարվածով ավելի քան 500 ուկրաինացի զինվորականի է ոչնչացրել․ ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում հատուկ գործողության մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Խարկովի շրջանում բարձր ճշգրտությամբ հարվածներով ոչնչացրել են 92-րդ մեխանիզացված բրիգադի մինչև 130 ուկրաինացի ազգայնականների, ինչպես նաև մինչև 400 զինծառայողների՝ ԴԺՀ-ում 95-րդ դեսանտա-գրոհային բրիգադի տեղակայման վայրում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Խարկով քաղաքի շրջանում 92-րդ մեխանիզացված բրիգադի դիրքերի ուղղությամբ օդատիեզերական ուժերի կողմից բարձր ճշգրտության զենքով հարվածների արդյունքում ոչնչացվել է մինչև 130 զինծառայող ու 13 միավոր զրահատեխնիկա։ Դոնեցկի Կոնստանտինովկա բնակավայրի շրջանում խոցվել է 95-րդ դեսանտա-գրոհային բրիգադի ստորաբաժանումների տեղակայման ժամանակավոր կետը: Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ-ի մինչև 400 զինծառայող ու 20 միավոր ռազմական տեխնիկա», - նշված է ամփոփագրում:
Բացի այդ, ռուսական ավիացիան մեկ օրում խոցել է ուկրաինական զինված կազմավորումների կառավարման երկու կետ, ոչնչացվել են հրթիռահրետանային սպառազինության երկու ու վառելիքի մեկ պահեստ:
Ռուսաստանի ՊՆ-ում հայտնել են նաև, որ ուկրաինական զորքերի 54-րդ մեքենայացված, 56-րդ ու 58-րդ մոտոհրաձգային բրիգադների ստորաբաժանումները, մեծ կորուստների պատճառով կորցնելով մարտունակությունը, թողել են զբաղեցրած դիրքերը ԴԺՀ-ում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 162-րդ օրը։