00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ՊՆ-ն USAID-ին կասկածում է COVID-19-ի «ստեղծման» մեջ

© Информационный портал "Ветеринария и жизнь" / Անցնել մեդիապահոցԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Լաբորատորիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միտում է` Պենտագոնի հետաքրքրությունների գոտում հայտնվող վարակի հարուցիչները հետագայում համավարակային տարածում են ստանում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. COVID-19 համավարակի զարգացումը թույլ է տալիս ենթադրել, որ այն կանխամտածված էր, և ԱՄՆ-ն մասնակցություն ուներ դրանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:
«Մենք դիտարկում ենք այն հնարավորությունը, որ նոր կորոնավիրուսի առաջացմանը մեղսակից է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)»,-ա սել է Կիրիլովը այսօր կայացած ճեպազրույցում:
Կիրիլովը նշել է, որ 2009 թվականից USAID-ն ֆինանսավորել է Predict ծրագիրը, որի շրջանակում ուսումնասիրվել են կորոնավիրուսների նոր տեսակները, անցկացվել է չղջիկների որս, որոնք այդ վիրուսների կրողներն են։

«Նախագծի կապալառուներից մեկը Metabiota ընկերությունն է, որը հայտնի է Ուկրաինայի տարածքում իր ռազմակենսաբանական գործունեությամբ»,- հավելել է նա:

Կիրիլովի խոսքով՝ հատկանշական է, որ 2019 թվականին (նախքան COVID-19-ով առաջին հիվանդացածների ի հայտ գալը), Հոպկինսի անվան ամերիկյան ինստիտուտի բազայի վրա անցկացվել են Event-2019 վարժանքները, որոնց ընթացքում մշակվել են գործողություններ նախկինում անհայտ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, որը, ըստ վարժանքի լեգենդի, չղջիկներից մարդուն էր անցել միջանկյալ տիրոջ՝ խոզերի միջոցով: Հենց այդպես էր ժամանակին համավարակային տարածում ստացել «իսպանական» գրիպի վիրուսը, որը տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքեր խլեց։
«COVID-19-ի զարգացման սցենարը և USAID-ի կողմից 2019 թվականին Predict ծրագրի հանկարծակի փակումը թույլ են տալիս ենթադրել համավարակի կանխամտածված բնույթի և դրա առաջացմանը ԱՄՆ-ի մասնակցության մասին»,- ընդգծել է Կիրիլովը:
Այսպիսով, կորոնավիրուսը կարող էր ստեղծվել արհեստականորեն և, հնարավոր է` կենսատեխնոլոգիաներում ԱՄՆ-ի նվաճումների օգտագործմամբ, այդ մասին վկայում է մեծամասնության համար կորոնավիրուսների ոչ բնորոշ գենատարբերակների փոփոխականությունը:
«Տպավորություն է ստեղծվում, որ չնայած հիվանդացածների տեղայնացման և մեկուսացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, համավարակն արհեստականորեն սնուցվում է այս կամ այն տարածաշրջանում վիրուսի նոր տարբերակների «լցոնման» միջոցով»,- ասել է Կիրիլովը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի տարածքից ԱՄՆ և Եվրոպայի երկրներ դուրս է բերվել ավելի քան 16 հազար կենսաբանական նմուշ, ներառյալ՝ արյան և արյան շիճուկի նմուշները:

«Հաշվի առնելով ամերիկյան վարչակազմի հետաքրքրությունը «նեղ ուղղորդված գործողության» կենսաբանական միջոցների ուսումնասիրության նկատմամբ, նման հայտարարությունները ստիպում են նորովի նայել նոր կորոնավիրուսային վարակի համավարակի առաջացման պատճառներին և COVID-19 հարուցիչի ի հայտ գալու և տարածման գործում ամերիկյան ռազմական կենսաբանների դերին»,- ասել է Կիրիլովը:

Կիրիլովը նշել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության կենսաբանական սպառնալիքի նվազեցման ծրագրի շրջանակում ամերիկյան «Լաբիրինթ Գլոբալ Հելզ» ընկերության հետազոտությունների ուղղություններից մեկը եղել է կորոնավիրուսների և կապիկների ծաղիկ վիրուսի ուսումնասիրությունը:
Նա հիշեցրել է նաև, որ հուլիսի 23-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապկի ծաղիկի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել, այսօրվա դրությամբ հիվանդությունը հայտնաբերվել է 76 պետություններում, հիվանդների թիվը գերազանցել է 26 հազարը:
«Այսպիսով, մենք հստակ միտում ենք տեսնում. ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչները, որոնք հայտնվում են Պենտագոնի հետաքրքրությունների գոտում, հետագայում համավարակային տարածում են ստանում»,- հայտարարել է Կիրիլովը։
Նա ընդգծել է, որ հետո շահառու են դառնում ամերիկյան դեղագործական ընկերությունները և նրանց հովանավորները՝ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության առաջնորդները:
Լրահոս
0