https://arm.sputniknews.ru/20220804/putiny-erdvoghani-het-kqnnarki-haravajin-kovkasi-iravitshaky-rus-pordzaget-46213906.html
Պուտինը Էրդողանի հետ կքննարկի Հարավային Կովկասի իրավիճակը․ ռուս փորձագետ
Պուտինը Էրդողանի հետ կքննարկի Հարավային Կովկասի իրավիճակը․ ռուս փորձագետ
Sputnik Արմենիա
Վլադիմիր Ավատկովը մեկնաբանել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: 04.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-04T14:21+0400
2022-08-04T14:21+0400
2022-08-04T15:04+0400
կովկաս
հայաստան
թուրքիա
արցախ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27020228_0:160:2756:1710_1920x0_80_0_0_35c68a0429b672ddab67e6a55966a113.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը շահագրգիռ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկման առարկա կդառնա օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը: Մոսկվայում կայացած կլոր սեղանի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԳԱ ԻՆԻՈՆ-ի Մերձավոր և Հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։Ռուս փորձագետը Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրացում է արձանագրել։«Վաղը երկու նախագահների հանդիպմանը կքննարկվեն հարաբերությունները Հարավային Կովկասում։ Ռուսաստանը, առաջին հերթին, շահագրգիռ է Հարավային Կովկասում խաղաղության հարցում, քանի որ այն դարեր շարունակ խաղաղություն է տարել այնտեղ և շարունակում է դա անել։ Այդ պատճառով այնտեղ են գտնվում Ռուսաստանի խաղաղապահները, ոչ թե Թուրքիայի, ինչպես որ Անկարան կուզենար»,- ասել է Ավատկովը։Նա հիշեցրել է միասնական մոնիթորինգային կենտրոնի մասին, որտեղից թուրքերը կարող են հետևել տարածաշրջանում տիրող իրավիճակին։Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը Երևանի ու Անկարայի միջև երկխոսություն հաստատելու վերաբերյալ, ապա, ըստ նրա, Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է՝ իր ազգային շահերով: Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը, այդ շփումների հաստատման համար կարևոր է հայ ժողովրդի և ղեկավարության կամքը։Ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և զարգացման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևն իր հերթին կարծում է, որ ԱՄՆ-ն խիստ շահագրգիռ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման հարցում:Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27020228_27:0:2756:2047_1920x0_80_0_0_b28c4f5e995eb7a7a7f89600bb2388e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կովկաս, հայաստան, թուրքիա, արցախ, ռուսաստան
կովկաս, հայաստան, թուրքիա, արցախ, ռուսաստան
Պուտինը Էրդողանի հետ կքննարկի Հարավային Կովկասի իրավիճակը․ ռուս փորձագետ
14:21 04.08.2022 (Թարմացված է: 15:04 04.08.2022) Վլադիմիր Ավատկովը մեկնաբանել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը շահագրգիռ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկման առարկա կդառնա օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը: Մոսկվայում կայացած կլոր սեղանի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԳԱ ԻՆԻՈՆ-ի Մերձավոր և Հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։
Ռուս փորձագետը Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրացում է արձանագրել։
«Վաղը երկու նախագահների հանդիպմանը կքննարկվեն հարաբերությունները Հարավային Կովկասում։ Ռուսաստանը, առաջին հերթին, շահագրգիռ է Հարավային Կովկասում խաղաղության հարցում, քանի որ այն դարեր շարունակ խաղաղություն է տարել այնտեղ և շարունակում է դա անել։ Այդ պատճառով այնտեղ են գտնվում Ռուսաստանի խաղաղապահները, ոչ թե Թուրքիայի, ինչպես որ Անկարան կուզենար»,- ասել է Ավատկովը։
Նա հիշեցրել է միասնական մոնիթորինգային կենտրոնի մասին, որտեղից թուրքերը կարող են հետևել տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Նրա խոսքով՝ Հայաստանը հնարավորություններ է փնտրում, այդ թվում՝ արտաքին քաղաքական միջավայրի ճնշման ներքո, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Ռուսաստանցի փորձագետը նշել է, որ կողմերը պետք է շփման եզրեր փնտրեն։
Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը Երևանի ու Անկարայի միջև երկխոսություն հաստատելու վերաբերյալ, ապա, ըստ նրա, Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է՝ իր ազգային շահերով: Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը, այդ շփումների հաստատման համար կարևոր է հայ ժողովրդի և ղեկավարության կամքը։
Ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և զարգացման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևն իր հերթին կարծում է, որ ԱՄՆ-ն խիստ շահագրգիռ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման հարցում: