00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի» ադրբեջանական թեզը՝ գործողության մեջ

© Photo : official site of the State Agency of Azerbaijan Automobile Roads Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերջին օրերի իրադարձությունները, որոնք հանգեցրին կորուստների և Արցախում մասնակի զորահավաք հայտարարելուն, կարծես թե նշանավորեցին այդ գործողությունների սկիզբը։
Եկեք անկեղծ լինենք։ Երբ պատերազմից հետո Ադրբեջանի առաջնորդը պնդեց, թե Լեռնային Ղարաբաղ այլևս գոյություն չունի, երևի միայն մեր իշխանավորները մնացին պատրանքների գրկում՝ ընկալելով Բաքվում հնչածը որպես մերկապարանոց հայտարարություններ։ Այնինչ, արդեն կարելի էր կանխատեսել, որ շատ կոնկրետ գործողություններ են հետևելու։
​Վերջին օրերի իրադարձությունները, որոնք հանգեցրին կորուստների և Արցախում մասնակի զորահավաք հայտարարելուն, կարծես թե նշանավորեցին այդ գործողությունների սկիզբը։ Եվ ամենևին պատահական չէ, որ Բաքուն փորձեց համոզել բոլորին՝ լարվածությունն առաջացրել են ոչ թե ղարաբաղյան բանակի ստորաբաժանումները, այլ, ինչպես ադրբեջանցիներն են պնդում՝ «Հայաստանի անօրինական ռազմական կազմավորումները»։
«Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի» ադրբեջանական թեզը՝ գործողության մեջ
Համաձայնեք, տրամաբանություն կա՝ եթե պնդում ես, թե Ղարաբաղ այլևս գոյություն չունի, ուրեմն, բնականաբար, ղարաբաղյան բանակ էլ գոյություն չունի։ Եվ արդեն կարելի է կանխատեսել՝ որքան էլ Երևանը փորձի համոզել, թե Հայաստանից այլևս նորակոչիկներ չեն ուղարկվում Արցախ, միևնույն է, Բաքուն հակադարձելու է՝ հենց հայաստանյան ուժերն են ամեն ինչ խառնում Ղարաբաղում, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերին ընդունված եռակողմ հայտարարությունը։
Ընդհանրապես, ադրբեջանցիների որդեգրած այս գիծը՝ մշտապես հայկական կողմին մեղադրել նոյեմբերյան պայմանավորվածությունները խախտելու մեջ, անշուշտ ունենում է իր ազդեցությունը։ Վերցրեք, թեկուզ, նոր ճանապարհը, որը Բերձորի միջանցքի փոխարեն կապելու է Հայաստանը Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանն իր հատվածի շնարարությունը գրեթե ավարտել է և հիմա պահանջում է հայկական կողմից երթևեկությունը տեղափոխել նոր երթուղի։
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հակադարձում են՝ բայց այդ պահանջը լեգիտիմ չէ, որովհետև 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության 6-րդ կետը նախատեսում էր. «Կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը»։ Ու մերոնք արդարացիորեն փաստում են՝ բայց ախր երբեք ոչ մի պլան չի համաձայնեցվել, ադրբեջանցիներն ինքնագլուխ են որոշել նոր երթուղին ու սկսել շինարարությունը։
Ինչու է Թուրքիան միշտ ստանում այն, ինչ ուզում է. միգուցե արժե ուսումնասիրե՞լ հարևանի փորձը
Ես, որպես հայաստանցի, մերոնց հիմնավորման հետ 100 տոկոսով համաձայն եմ, բայց ախր միջազգային դիտորդները կարող են շատ կոնկրետ ու տհաճ հարցեր տալ՝ բա երբ Ադրբեջանը կառուցում էր այդ ճանապարհը, ինչո՞ւ ոչ մի պաշտոնական առարկություն չհնչեց Երևանից։ Հիմա, երբ նոր ճանապարհն արդեն գրեթե պատրաստ է, էլի ոչ մի հակափաստարկ չեք բերում, և բոլորովին պարզ չէ, թե ինչու չեք ուզում երթևեկությունը շատ արագ տեղափոխել նոր երթուղի։ Առիթ եք տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը ինչ-որ չափով իրավացի է, և իրոք հենց դուք եք ձգձգում ամեն ինչ։
Էստեղ շատ ավելի լուրջ վտանգ կա։ Եթե Ադրբեջանը պարզապես արգելափակում է Բերձորի միջանցքը, իսկ Հայաստանը հրաժարվում է երթևեկությունը տեղափոխել նոր երթուղի, Արցախը փաստորեն հայտնվում է լիակատար շրջափակման մեջ, ինչպես եղել էր մինչև 1992 թվականը, երբ բացվեց Լաչինի միջանցքը։ Հո գիտենք, թե ինչ էր կատարվում այն ժամանակ Ստեփանակերտում, եղել ենք։
Ի դեպ, միջանցքի մասին։ Մի ժամանակ Երևանը շատ կոշտ կերպով բարձրաձայնեց, թե չի ընդունում, այսպես կոչված՝ «միջանցքային տրամաբանությունը», հույս ունենալով, որ Բաքուն հետ կկանգնի։ Ո′չ Բաքուն հետ կանգնեց, ո′չ էլ Անկարան։ Ավելին, Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ շրջեցին Հայաստանի դեմ, ակնարկելով, թե ինչ-որ տերմինաբանական նրբությունների պատճառով Հայաստանը պարզապես չի ցանկանում վերաբացել տարածաշրջանային կոմունիկացիաները։
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
Սերբերի ճակատագիրը Կոսովոյում նույնքան անորոշ է, որքան արցախցիների ապագան
Եվ վերջինը։ Օրերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կարծիք հայտնեց, որ մեջբերեմ. «Պետք է ակտիվորեն քննարկենք Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը»։ Իհարկե, կարելի է հուսալ, որ այս մոտեցումը դրական արդյունք կտա։ Բայց, չգիտես ինչու, անընդհատ հանգիստ չի տալիս նաև մի մտահոգություն՝ շատ լավ, ասենք, խաղաղություն հաստատեցինք Բաքվի հետ, բա որ հերթը հասնի Ղարաբաղի՞ հարցին, ու ադրբեջանցիները սառնասրտորեն ասեն՝ բայց խոսելու թեմա չկա։ Ի՞նչ ենք անելու, կրկին բողոքելու ենք, թե Ադրբեջանի գործողությունները ոչ լեգիտի՞մ են։ Ախր, հայկական կողմի այդ բոլոր պնդումները Բաքուն պարզապես անտեսում է, քաջ գիտակցելով, որ նման գործողությունները կանխելու իրական մեխանիզմները բացակայում են։ ​
Լրահոս
0