00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը որոշել է թեթևացնել ոստիկանության անձնագրային բաժինների հերթերը

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Բաժանորդագրվել
Մայիսին նվեր ստացած՝ հերթերի կառավարման սարքավորումները կառավարությունը միայն օգոստոսին է որոշել ձևակերպել ու տրամադրել ոստիկանությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ոստիկանության անձնագրային բաժիններում վերջին ամիսներին առաջացած հերթերը, պարզվում է, հնարավոր էր կարգավորել դեռ մայիս ամսին, բայց ինչ–որ պատճառով դա չի արվել, մինչև որ հանրությունը չսկսեց բողոքել անկառավարելի ու անծայրածիր հերթերից։
Բանն այն է, որ դեռ այս տարվա մայիսին «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը» (ICMPD) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը որպես տեխնիկական օժանդակություն անվճար, անհատույց հիմունքներով նվիրել է հերթերի կառավարման ժամանակակից ու բավական թանկարժեք սարքավորումներ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշումից, քանի որ մայիսին ստացած նվերը կառավարությունը միայն օգոստոսին է որոշել ձևակերպել ու տրամադրել ոստիկանությանը։
«Տեխնիկական սարքավորումները՝ որպես նվիրատվություն ընդունելը նպատակ ունի բարձրացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ հաշվի առնելով ներկայումս նկատվող հերթերի աճման միտումը, ինչը պայմանավորված է նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեծ թվով ՀՀ քաղաքացիների անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումների աճով»,– նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։
Նվիրատվությունը ներառում է 23 հատ հերթագրման սարքավորում, յուրաքանչյուրը` 1200 եվրո արժողությամբ, 23 հատ տեղեկատվական վահանակ, յուրաքանչյուրը` 370 եվրո արժեքով և հերթերի ավտոմատ կառավարման 1 համակարգ` 11 434 630 ՀՀ դրամ արժեքով։
Նշենք, որ այսօր հերթերի կառավարման սարքավորումներ են տեղադրված ոստիկանության բաժիններից միայն 5-ում, մյուսներն աշխատում են կենդանի հերթի սկզբունքով։
Նշենք, որ «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն» կազմակերպությունը միաժամանակ նաև պայմանագիր է կնքել «Լայմ Տեխ» ՍՊԸ-ի հետ, որը տրամադրելու է սարքավորումների գործարկման համապատասխան ծրագիր և առաջիկա 1 տարվա ընթացքում ապահովելու է դրա անհատույց տեխնիկական սպասարկումը։ Սա ևս իրականացվելու է միջազգային կազմակերպության միջոցներով։
Հերթեր, տեխնիկական հարցեր. էլ ի՞նչ խնդիրներ է բերել անկանխիկ գործարքների մասին օրենքը
Հիշեցնենք, որ սոցցանցերում բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են անձնագրային բաժինների կուտակումներից և մեծ հերթերից։ Քաղաքացիները նշում են, որ առավոտյան ժամը 9-ին կտրոն են վերցնում և տեսնում, որ արդեն 150 անձ կա հերթագրված։ Ոստիկանությունն էլ հայտնել է, որ գերծանրաբեռնված են աշխատում` այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 131 530 գործարք ավելի են կատարել։
Լրահոս
0