00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում ասել են՝ ինչ պայմանով են կատարելու միջուկային գործարքը

© AP Photo / Ronald ZakԻրանի դրոշը
Իրանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Բաժանորդագրվել
Իրանցի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը դեռ որոշում չի կայացրել միջուկային գործարքի շրջանակում երաշխիքների վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում պարտավորությունների ամբողջական կատարմանը, երբ ԱՄՆ-ից դրանից տնտեսական օգուտ ստանալու երաշխիքներ ստանա: Տեղեկությունը հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր համաժողովի ժամանակ։
Դիվանագետը նշել է, որ 2021 թվականի ապրիլից Իրանը բարեխղճորեն բանակցություններ է վարել գործարքի վերսկսման շուրջ: Այդ նպատակին հասնելը հետաձգվում է, քանի որ ԱՄՆ-ն դեռ չի որոշել երաշխիքներ տալ, որ Իրանը համաձայնագրով խոստացված տնտեսական օգուտները կստանա։
«Երբ ԱՄՆ-ն ճիշտ որոշում կայացնի, Իրանն իր հերթին կդադարեցնի իր ճշտկող գործողությունները և կվերսկսի 2015 թվականի համաձայնագրին համապատասխան միջուկային ոլորտին վերաբերող միջոցառումների ամբողջական կատարումը», - ավելացրել է նա:
Օգոստոսի 4-ին Վիեննայում պետք է վերսկսվեն Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք են կնքել՝ ԳՀՀԾ-ն, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Վիեննայում բանակցություններ են ընթացել ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ: 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանիի խոսքով՝ բանակցությունները հաջող էին ընթանում, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում առաջընթացը համեստ էր գնահատել՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվել: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներ վերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվել էին։ Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Լրահոս
0