https://arm.sputniknews.ru/20220804/ekeq-hateq-hh-sahmany-gnaceq-nakhijevan-henc-ajsor-pashinjan-46204060.html
Եկե՛ք հատե՛ք ՀՀ սահմանը, գնացե՛ք Նախիջևան, հենց այսօր. Փաշինյան
Եկե՛ք հատե՛ք ՀՀ սահմանը, գնացե՛ք Նախիջևան, հենց այսօր. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը նշեց, որ եռակողմ հայտարարության մեջ բառացի ասված է, թե Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Բայց Ադրբեջանը... 04.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-04T11:59+0400
2022-08-04T11:59+0400
2022-08-04T12:33+0400
ադրբեջան
նախիջևան
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42155084_0:150:1600:1050_1920x0_80_0_0_ab1e3b60e5463b7d4218672d43e75384.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Մենք այսօր էլ ասում ենք` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկե՛ք, հատե՛ք ՀՀ սահմանը, գնացե՛ք Նախիջևան, հենց այսօր։ Հենց այսօր պատրաստ ենք ապահովել»,- ասաց նա։Նա նաև շեշտեց, որ այդ մասին պաշտոնապես ասվել է նաև Ադրբեջանին։Փաշինյանը նշեց, որ եռակողմ հայտարարության մեջ բառացի ասված է, թե Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ «Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ հատվածի անվտանգությունը»,- ասաց Փաշինյանը` պարզաբանելով, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել ինչպես Ղազախ-Բերդ, այնպես էլ Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Երասխի հատվածներում։Վարչապետը շեշտեց, որ բոլոր այդ հատվածներում վաղուց մաքսակետեր են տեղադրված, բայց Ադրբեջանը երբևէ չի էլ փորձել դրանցից օգտվել։
ադրբեջան
նախիջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42155084_0:0:1600:1200_1920x0_80_0_0_573fc13b00f45169df28b313b40db022.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, նախիջևան, հայաստան, նիկոլ փաշինյան
ադրբեջան, նախիջևան, հայաստան, նիկոլ փաշինյան
Եկե՛ք հատե՛ք ՀՀ սահմանը, գնացե՛ք Նախիջևան, հենց այսօր. Փաշինյան
11:59 04.08.2022 (Թարմացված է: 12:33 04.08.2022) Փաշինյանը նշեց, որ եռակողմ հայտարարության մեջ բառացի ասված է, թե Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Բայց Ադրբեջանը երբևէ չի էլ փորձել օգտվել Հայաստանի ընձեռած հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր էլ ասում ենք` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկե՛ք, հատե՛ք ՀՀ սահմանը, գնացե՛ք Նախիջևան, հենց այսօր։ Հենց այսօր պատրաստ ենք ապահովել»,- ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ 2021թ-ից Հայաստանում գործում են մաքսային անցակետեր, որոնք սահմանված ընթացակարգով հատելու պարագայում Ադրբեջանը կարող է ՀՀ տարածքով հասնել Նախիջևան։
Նա նաև շեշտեց, որ այդ մասին պաշտոնապես ասվել է նաև Ադրբեջանին։
Փաշինյանը նշեց, որ
եռակողմ հայտարարության մեջ բառացի ասված է, թե Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։
«Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ հատվածի անվտանգությունը»,- ասաց Փաշինյանը` պարզաբանելով, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել ինչպես Ղազախ-Բերդ, այնպես էլ Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Երասխի հատվածներում։
Վարչապետը շեշտեց, որ բոլոր այդ հատվածներում վաղուց մաքսակետեր են տեղադրված, բայց Ադրբեջանը երբևէ չի էլ փորձել դրանցից օգտվել։