https://arm.sputniknews.ru/20220804/chi-hajvoghvi-rusastanin-gzhtecnel-aph-i-ir-ynkerneri-het-medvedev-46212215.html
Չի հաջողվի Ռուսաստանին գժտեցնել ԱՊՀ-ի իր ընկերների հետ. Մեդվեդև
Չի հաջողվի Ռուսաստանին գժտեցնել ԱՊՀ-ի իր ընկերների հետ. Մեդվեդև
Sputnik Արմենիա
Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ ԱՊՀ երկրների գործընկերների հետ երկխոսությունը երկիմաստություններ չի ենթադրում: 04.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-04T13:59+0400
2022-08-04T13:59+0400
2022-08-04T14:09+0400
դմիտրի մեդվեդև
ռուսաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937383_211:132:1435:820_1920x0_80_0_0_df5132c054380ad9aebfb7faa0ef3390.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանին հնարավոր չէ գժտեցնել ԱՊՀ-ի ընկերների հետ, երկխոսությունը ուղիղ է, անկեղծ և ոչ երկիմաստ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ խոսելով «ՎԿոնտակտե» սոցցանցում իր էջը կոտրելու և աշխարհաքաղաքականության ու ԽՍՀՄ-ի մասին հրապարակման մասին։«Ակնհայտ են նաև նման «աշխատանքի» պարզունակ մեթոդները՝ հայտնի անձի անունից հրապարակային դաշտ նետել ինչ-որ կտրուկ կամ զգայուն բան հարևանների մասին, խոսել պատմական սյուժեներից, սպասել ֆեյքի անխուսափելի հեռացմանը, իսկ հետո առևտուր անել։ Օրինակ՝ Ռուսաստանում ամեն ինչ հատուկ են արել, կոշտ ազդանշան են ուղարկել դաշնակիցներին, իսկ հետո դիվանագիտորեն հեռացրել են։ Կարծես թե հետք չկա, իսկ «նստվածքը» մնացել է։ Ահա, սրանք են «ռուսների իրական մտադրությունները»։ Ահա նրանց «ագրեսիվ մտադրությունները»,- ասել է նա։Մեդվեդևն ընդգծել է, որ «մենք երբեք այդպես չենք աշխատել ու չենք աշխատում»:Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ոչ ոք ապահովագրված չէ «ՎԿոնտակտե» սոցցանցի էջի կոտրումից, սակայն մեղավորներն անպատիժ չեն մնա, իսկ իրավասու ծառայությունները ստուգում են անցկացնում։Մեդվեդևի էջում օգոստոսի 1-ի երեկոյան աշխարհաքաղաքականությանը նվիրված հրապարակում էր հայտնվել։ Նա հայտարարել է, որ դա տեղեկատվական պատերազմի ու թշնամական երկրների գործունեության դրսևորում է, որոնք շահագրգիռ են ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի ու ՇՀԿ-ի գործընկերների բախման մեջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937383_385:138:1315:836_1920x0_80_0_0_5bacee11ba701b07058cdf41e8b647bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի մեդվեդև, ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
դմիտրի մեդվեդև, ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
Չի հաջողվի Ռուսաստանին գժտեցնել ԱՊՀ-ի իր ընկերների հետ. Մեդվեդև
13:59 04.08.2022 (Թարմացված է: 14:09 04.08.2022) Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ ԱՊՀ երկրների գործընկերների հետ երկխոսությունը երկիմաստություններ չի ենթադրում:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանին հնարավոր չէ գժտեցնել ԱՊՀ-ի ընկերների հետ, երկխոսությունը ուղիղ է, անկեղծ և ոչ երկիմաստ։
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ խոսելով «ՎԿոնտակտե» սոցցանցում իր էջը կոտրելու և աշխարհաքաղաքականության ու ԽՍՀՄ-ի մասին հրապարակման մասին։
«Ակնհայտ են նաև նման «աշխատանքի» պարզունակ մեթոդները՝ հայտնի անձի անունից հրապարակային դաշտ նետել ինչ-որ կտրուկ կամ զգայուն բան հարևանների մասին, խոսել պատմական սյուժեներից, սպասել ֆեյքի անխուսափելի հեռացմանը, իսկ հետո առևտուր անել։ Օրինակ՝ Ռուսաստանում ամեն ինչ հատուկ են արել, կոշտ ազդանշան են ուղարկել դաշնակիցներին, իսկ հետո դիվանագիտորեն հեռացրել են։ Կարծես թե հետք չկա, իսկ «նստվածքը» մնացել է։ Ահա, սրանք են «ռուսների իրական մտադրությունները»։ Ահա նրանց «ագրեսիվ մտադրությունները»,- ասել է նա։
Մեդվեդևն ընդգծել է, որ «մենք երբեք այդպես չենք աշխատել ու չենք աշխատում»:
«Դա մեր կանոններից դուրս է և չի համապատասխանում մեր բարոյական սկզբունքներին։ Մենք ընկերների հետ զրուցում ենք ուղիղ և անկեղծ՝ առանց երկիմաստությունների։ Թշնամաբար տրամադրված ուժերը չեն կարող մեզ գժտեցնել։ Մենք դաշնակիցներ ենք ոչ միայն պաշտոնական հռչակագրերով, այլև գործնականում, մեր երկրների և մեր ժողովուրդների շահերին առնչվող ամենօրյա խնդիրների լուծման հարցում: Այդպես էլ կլինի հետագայում»,- նշել է նա։
Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ոչ ոք ապահովագրված չէ «ՎԿոնտակտե» սոցցանցի էջի կոտրումից, սակայն մեղավորներն անպատիժ չեն մնա, իսկ իրավասու ծառայությունները ստուգում են անցկացնում։
Մեդվեդևի էջում օգոստոսի 1-ի երեկոյան աշխարհաքաղաքականությանը նվիրված հրապարակում էր հայտնվել։ Նա հայտարարել է, որ դա տեղեկատվական պատերազմի ու թշնամական երկրների գործունեության դրսևորում է, որոնք շահագրգիռ են ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի ու ՇՀԿ-ի գործընկերների բախման մեջ: