00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի հե՞տք, թե՞ մարդկանց վախեցնելու փորձ․ի՞նչ է թաքնված ռումբերի մասին ահազանգերի հետևում

© Sputnik / Asatur YesayantsՌումբի որոնում «Զվարթնոց» օդանավակայանում
Ռումբի որոնում «Զվարթնոց» օդանավակայանում - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Ռումբի որոնում «Զվարթնոց» օդանավակայանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Չարագործներին չի կանգնեցնում անգամ 200-400 հազար դրամի չափով տուգանքի կամ 1-3 տարի ժամկետով ազատազրկման հեռանկարը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Վերջերս Հայաստանում կտրուկ աճել են տարբեր ռազմավարական օբյեկտներում իբրև թե տեղադրված ռումբերի մասին կեղծ ահազանգերը։ Կեղծ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի առևտրի կենտրոններում, «Զվարթնոց» օդանավակայանում, տարբեր ավիաուղիների ինքնաթիռներում, մետրոյի տարբեր կայարաններում, դեսպանատներում, խորհրդարանի շենքում և նույնիսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը պայթուցիկ սարքերի առկայության մասին: Վերջինիս բախտն ամենից շատն է բերել, քանի որ, եթե հավատանք լրատվամիջոցներին, իրավապահներին հաջողվել է գտնել չարագործին։
«Առաջին տարհանման ժամանակ ես մի քիչ վախեցած էի, բայց հիմա ինձ միայն հետաքրքրում է, թե դեռ որքան սա կշարունակվի։ Մի՞թե դժվար է գտնել այդ խուլիգաններին։ Իսկ եթե նրանք ադրբեջանցիներ են, ապա պետք է արգելափակել նրանց հեռախոսահամարները»,-մեզ հետ զրույցում ասաց օդանավակայանի աշխատակցուհին, որը չցանկացավ ներկայանալ։
Իսկ ահա մետրոյի աշխատակցուհին, նույնպես անանուն մնալու պայմանով, նշեց, որ իրեն իսկապես վախեցնում են նման ահազանգերը։ Նա կարծում է, որ դրանք կարող են բթացնել պատասխանատու մարմինների զգոնությունը, և չի բացառվում, որ մի օր մետրոն և այլ օբյեկտներ ականապատվեն, բայց ոչ ոք դրան չհավատա և նույնիսկ լրջորեն չստուգի:
Ի դեպ, ԱԻՆ-ի կանոնադրությամբ յուրաքանչյուր նման ահազանգ դիտարկվում և ստուգվում է, նույնիսկ եթե ակնհայտ է, որ այն կեղծ է։ Կեղծ ահազանգի հեղինակին կարող են ենթարկել ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության (եթե, իհարկե, գտնեն)։ Բայց նույնիսկ 200-400 հազար դրամի չափով տուգանքը կամ մեկից երեք տարի ժամկետով ազատազրկման սպառնալիքը չեն կանգնեցնում չարագործներին։ Չնայած «հեռախոսային ահաբեկիչները» որոշ կեղծ ահազանգեր, ապահովության համար, ուղարկում են էլեկտրոնային նամակների տեսքով։
Եթե կեղծ ահազանգն արվել է 16 տարին չլրացած դեռահասի կողմից, նրան վարչական պատասխանատվության չեն ենթարկում. գործը փոխանցվում է անչափահասների գործերով հանձնաժողովի քննությանը, որը կարգապահական միջոցներ է սահմանում և կիրառում իրավախախտների նկատմամբ: Նման դեռահասները հաշվառվում են անչափահասների գործերով վարչությունում։ Իսկ անչափահասներին դաստիարակելու պարտականությունները չկատարելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվում անչափահասների խնամակալները կամ ծնողները:
«Պետք է ավելի խիստ պատժել կեղծ ազդանշանների հեղինակներին։ Դա ոչ միայն հասարակական առումով է վտանգավոր, այլև կարող է լուրջ հոգեբանական վնաս հասցնել երեխաներին և տարեցներին՝ տարհանման, խուճապի և այլնի հետևանքով»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պահեստազորի սպաների միության անդամ, գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Նա համոզված է, որ կեղծ ահազանգերը ոչ թե չարաճճիություն են, այլ երկրի իշխանությունների կողմից ծրագրված ակցիա, որն ուղղված է հասարակության շրջանում խուճապի տարածմանը։ Նրա խոսքով` սա պայթյունների, կրակոցների, պատերազմի նկատմամբ վախ ներշնչելու հոգեբանական ճնշման փորձ է։
«ԱԱԾ-ն չարագործներին հայտնաբերելու գործիքներ ունի, և իմ ծառայության տարիներին մենք հաճախ օգտվել ենք դրանցից։ Նախկինում հաջողվել էր բացահայտել հինգ դեպքից 2-3-ը։ Այն, որ ԱԱԾ-ի տրամադրության տակ եղած հնարավորությունները չեն օգտագործվում, խոսում է իշխանությունների մեղսակցության մասին»,- նշեց գեներալ-մայորը։
Պետրոսյանը հայտնեց նաև, որ ԱԱԾ-ն հեշտությամբ կարող է հասկանալ, թե որ երկրից են ուղարկվում ռումբերի մասին էլեկտրոնային նամակները և փակել Ադրբեջանից կամ Թուրքիայից օգտատերերի համար հասանելիությունը պետհաստատությունների էլեկտրոնային հասցեներին: Բայց, ամեն դեպքում, նրա կարծիքով, պետք է մանրամասն տեղեկատվություն տրամադրվի թշնամական երկրներից ստացվող ահազանգերի մասին։
«Հասարակությունը պետք է տեղեկացված լինի։ Մինչև պատերազմը մարդիկ անլուրջ էին վերաբերվում նման ահազանգերին, սակայն հիմա հասարակության մեջ տագնապայնության մակարդակը բարձր է։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ռումբի մասին ահազանգ է ստացվել, մարդկանց տարհանել են, իսկ իմ ծանոթները չեն ցանկացել հեռանալ, քանի որ չեն հավատացել տեղեկատվությանը։ Հիմա մարդիկ անմիջապես լքում են տարածքը, քանի որ վախենում են»,- եզրափակեց նա։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին կարծում է, որ էլեկտրոնային նամակների միջոցով չարագործներին գտնելը գրեթե անհնար է: Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ նամակներն ուղարկում են Ադրբեջանից, և որ ՀՀ ԱԻՆ-ին անհրաժեշտ է վերանայել աշխատանքի առաջնահերթությունները, որպեսզի խուսափեն պետական տարբեր ինստիտուտների աշխատանքի խափանումներից:

Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում ԱԻՆ-ում ռումբի մասին 26 կեղծ ահազանգ է ստացվել։ Անցյալ կեղծ ահազանգերն ընդամենը երեքն են եղել:
Ռումբերի մասին կեղծ ահազանգեր տվողները պետք է խիստ պատժվեն. Արմեն Փամբուխչյան
Լրահոս
0