https://arm.sputniknews.ru/20220804/arcakhum-orva-yntacqum-eakan-khakhtumner-chen-grancvel-46232559.html
Արցախում օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել
Արցախում օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել
Sputnik Արմենիա
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ: 04.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-04T19:08+0400
2022-08-04T19:08+0400
2022-08-04T19:15+0400
արցախ
սահման
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/1345/05/13450512_5:0:1596:895_1920x0_80_0_0_c97b5d04c5b28ced9a166c9509c0b257.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 4-ի ժամը 19:00-ի դրությամբ Արցախում շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է, հայտնում տեղեկատվական շտաբը:Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Չնայած դրան, օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1345/05/13450512_204:0:1397:895_1920x0_80_0_0_2cf4beb1ebd4a1ff6f2aa1bfbe05eddf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, սահման, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, հայաստան, ադրբեջան
արցախ, սահման, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, հայաստան, ադրբեջան
Արցախում օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել
19:08 04.08.2022 (Թարմացված է: 19:15 04.08.2022) Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 4-ի ժամը 19:00-ի դրությամբ Արցախում շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է, հայտնում տեղեկատվական շտաբը:
«Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Չնայած դրան, օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։