00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սանձել Բաքվի քաղաքականությունը. պաշտոնական Ստեփանակերտը դիմել է միջազգային հանրությանը

© Sputnik / Aram NersesyanԱրցախ
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Արցախ
Բաժանորդագրվել
Արցախի նկատմամբ վերջին օրերի ագրեսիվ գործողությունների նոր ալիքը հայատյացության դրսևորում է։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։
Հայտարարությունում կոչ է արվում միջազգային հանրությանը հասցեական որակում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը։
Գերատեսչությունը շեշտում է, որ արցախահայությունը հաստատակամ է և վճռական իր հողում ազատ ու ինքնիշխան ապրելու և բոլոր դժվարությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու հարցում։
Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։
Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել
Լրահոս
0